Հայաստանի ազգային ռադիոյի ջութակահարների անսամբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի ազգային ռադիոյի ջութակահարների անսամբլ, կազմավորվել է 1970 թվականին, Երևանում, 1958 թվականին ստեղծված Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակահարների անսամբլի հիման վրա (երկու անսամբլների հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գևորգ Աճեմյան, մինչև 1998 թվականը, 1998 թվականից գեղարվեստական ղեկավար Անահիտ Աճեմյան), որպես հեռուստատեսության և ռադիոյի ջութակահարների անսամբլ։ 1997 թվականից՝ Հայաստանի ազգային ռադիոյի ջութակահարների անսամբլ (ՀԱՌՋԱ), 1998 թվականից՝ Գևորգ Աճեմյանի անվան։ Կատարում է հայ, ռուս և արևմտաեվրոպական դասական և ժամանակակից կոմպոզիտորների (Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Սերգեյ Պրոկոֆև, Դմիտրի Շոստակովիչ, Հենդել, Բախ, Վիվալդի և ուրիշներ) երկեր։ «Մելոդիա» ֆիրման անսամբլի կատարմամբ թողարկել է ձայնասկավառակներ (1971, 1978)։ Ելույթ է ունեցել ԽՍՀՄ քաղաքներում։ ՀԼԿԵՄ մրցանակ (1971)։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։