Գևորգ Աճեմյան (ջութակահար)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աճեմյան (այլ կիրառումներ)
Գևորգ Աճեմյան | |
---|---|
![]() Գևորգ Աճեմյանը (կենտրոնում)՝ իր անսամբլի հետ, 1978 | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մարտի 5, 1923 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 9, 1998 (75 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ |
Գևորգ Վարդգեսի Աճեմյան (մարտի 5, 1923, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 9, 1998, Երևան, Հայաստան), հայ ջութակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1951–1998 թվականներին դասավանդել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 1958 թվականին կազմակերպել է պատանի ջութակահարների (1970 թվականից՝ ՀՀ հեռուստառադիոյի ջութակահարների) անսամբլը, գեղարվեստական ղեկավար՝ Աճեմյան, 1998 թվականից՝ Աճեմյանի անվան։ Անսամբլի համար կատարել է արևմտաեվրոպական, ռուսական և հայ կոմպոզիտորների գործերի փոխադրումներ[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինը՝ Անահիտ Աճեմյան, ջութակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
- Դուստրը՝ Աննա Աճեմյան, դաշնակահար[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Ջութակահարների անսամբլը բնակարանում է փորձեր անցկացնում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Մարտի 5 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 9 մահեր
- 1998 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ ջութակահարներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Հայ մանկավարժներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին