Jump to content

Իրինա Տիգրանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Տիգրանովա
Ծնվել էմարտի 19, 1936(1936-03-19)[1]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 17, 2011(2011-03-17) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1961)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու (1970)
Մասնագիտություներաժշտագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱմուսինԱվետ Տերտերյան
Ծնողներհայր՝ Գևորգ Տիգրանով

Իրինա Գևորգի Տիգրանովա (մարտի 19, 1936(1936-03-19)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2011(2011-03-17), Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ։

Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Գևորգ Տիգրանովի դուստրը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի կինը։ Ուսումնասիրել է Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքը։

Ստեղծագործական կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականից աշխատել է որպես Հայֆիլհարմոնիայի դասախոս։

1960 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։

1961 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան՝ երաժշտության տեսության բաժինը։

1969 թվականին ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան։

1970 թվականին պաշտպանել է «Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքը» թեմայով ատենախոսությունը։

1969 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։

Ելույթ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Թբիլիսիում, Բաքվում, Եկատերինբուրգում և այլ քաղաքներում։

Թաղվել է Թոխմախի գերեզմանատանը ամուսնու Ավետ Տերտերյանի գերեզմանի կողքին։

Երաժշտագիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արամ Խաչատրյանի ոճի մի առանձնահատկության մասին (ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների պարբերական՝ Երևան, 1970, № 1),
  • «Գայանե»՝ ժամանակի ամենաքանարական բալետներից մեկը (Արամ Խաչատրյան ժողովածուում՝ ՀԽՍՀ ԳԱ, 1972),
  • Քնարական կերպարները Արամ Խաչատրյանի ստեղծագործության մեջ՝ Երևան, 1973։
  • Մոսկվայի և Երևանի երիտասարդ կոմպոզիտորների շաբաթվա մասին (Սովետական արվեստ, 1974, № 12, ՀԽՍՀ),
  • Մտածող և երաժիշտ (Սովետական արվեստ, 1986, № 12, ՀԽՍՀ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]