Վալենտին Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վալենտին Թովմասյան
Ծնվել էդեկտեմբերի 17, 1937(1937-12-17)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 29, 2017(2017-12-29) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1958) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1967)
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու (2011)
Մասնագիտություներաժշտագետ
ԱնդամությունՀայաստանի կոմպոզիտորների միություն, ԽՍՀՄ ժուռնալիստների միություն և Հայաստանի թատերական գործիչների միություն

Վալենտին Խաչատուրի Թովմասյան  (դեկտեմբերի 17, 1937(1937-12-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 2017(2017-12-29), Երևան, Հայաստան[2]), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Թովմասյանը ծնվել է 1937 թվականին, Երևանում։ 1958 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժնի շեփորի դասարանը` ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Կարապետյանի ղեկավարությամբ, 1967 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի փողային ամբիոնի շեփորի դասարանը` ՀՀ արվեստի վասատակավոր գործիչ Միքայել Խաչատրյանի ղեկավարությամբ։

1962-1967 թթ. աշխատել է որպես շեփորահար Երևանի  «Նաիրի» կինոթատրոնի ջազ նվագախմբում, ապա «Երևան» փողային նվագախմբում, մասնակցել շուրջ 100 համերգի։ 1967-1977 թթ. աշխատել է որպես շեփորահար ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբում, որի կազմում բազմաթիվ ձայնագրություններ է կատարել և մասնակցել ավելի քան 200 համերգի։ 1978-1989 թթ. Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա»։ 1977-2006 թթ.   աշխատել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխաղոր խմբագրության երաժշտական մեկնաբան, ավագ խմբագիր։ Հեղինակել է ավելի քան 4000 ռադիոծրագիր, ինչպես նաև 120 ռադիոծրագիր Մոսկվայի «Օստանկինո» և 250 ռադիոծրագիր «ՎԷՄ» ռադիոկայանների համար։ 1992 թվականից դասավանդել է «Փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2000 թվականից աշխատել է «Երաժշտական Հայաստան» գիտատեսական, քննադատական-հրապարակախոսական երաժշտական ամսագրի պատասխանատու քարտուղար[3]։ 2004 թվականից աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչության բաժնի վարիչ, «Երաժիշտ» ամսաթերթի և Երևանի պետական կոնսերվատորիայի ուսումնամեթոդական աշխատությունների ժողովածուի խմբագիր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թ. Թովմասյանն արժանացել է Հայաստանի ռադիոյի «Ոսկե գրիչ» հատուկ մրցանակին։

Գիտական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թ. Վ. Թովմասյանին շնորհվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտի կոչում։

2011 թ. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում Վ. Թովմասյանը պաշտպանել է «Նվագախմբային փողային գործիքները և դրանց կատարողականությունը Հայաստանում» թեկնածուական ատենախոսությունը[4] և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Թովմասյանը գիտական բազմաթիվ գրախոսականների հեղինակ է, հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում[5][6]։ Հրատարակել է  «Կյանքի ուրվագիծ. Միքայել Խաչատրյան» (2004), «Փողային և հարվածային գործիքներ փայտից և պղնձից» (2011), «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» (2014)[7] և «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» (2014) գրքերը[8]։

Գրի է առել և խմբագրել է Հայկազ Ճգնավորյանի «Հուշ և Փաշառու» հուշամատյանը («Արաքս», Թեհրան 2009)։

Վ. Թովմասյանի հեղինակած գիտական, վերլուծական, քննադատական և հրապարակախոսական ավելի քան 1000 հոդված է տպագրել «Սովետական Հայաստան», «Սովետական արվեստ», «Երեկոյան Երևան», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Գեղարվեստ», «Ուրբաթ», «Եթերում է Երևանը», «Եթեր», «TV Channel», «Ալիք», «Արարատ», «Երաժիշտ», «Զրուցակից», «Երաժշտական Հայաստան», «Музыкальная Академия» (Մոսկվա), «Собеседник Армении», «Գրականութեան և Արուեստներու» և «Շիրակ» (Հալեպ) պարբերականներում և ամսագրերում[9]։

Վալենտին Թովմասյանը տիկնոջ` Նելլի Մուրադյանի հետ, 1977թ.

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Խաչատուր Լևոնի Թովմասյան (1913-1942)
  • Մայրը՝ Վարդուհի Ալեքսանի Նիկողոսյան (1919-2010)
  • Քույրը` Սվետլանա Խաչատուրի Թովմասյան

1971 թվականին ամուսնացել է կենսաբան Նելլի Բարսեղի Մուրադյանի հետ։ 1976 թվականին ծնվել է նրանց որդին` Նարեկ Թովմասյան։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://composers.am/?p=7679
  2. «Կյանքից հեռացել է Վալենտին Թովմասյանը».(չաշխատող հղում)
  3. «Երաժշտական Հայաստան ամսագիր 3 (38) 2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 19-ին.
  4. Թովմասյան, Վալենտին. «Նվագախմբային փողային գործիքները և նրանց կատարողականությունը Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. «Տիգրան Չուխաճյանի Ստեղծագործությունը գիտաժողով» (PDF).
  6. ««Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» միջազգային գիտաժողով».
  7. ««Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն»».
  8. «Թովմասյան, Վալենտին haygirk.nla.am».
  9. «Վալենտին Թովմասյան - thearmenians.am».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]