Օստանկինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օստանիկոն, 18-րդ դարի վերջի ճարտարապետական–գեղարվեստական անսամբլ (նախկինում՝ Շերեմետև կոմսերի մերձմոսկովյան դաստակերտը, 19-րդ դարի վերջից Մոսկվայի տարածքում էր, 1918 թվականից՝ ճորտերի ստեղծագործության Օստանկինոի պալատթանգարան)։ Օստանկինոի գլխավոր ճարտարապետը անսամբլը մեկ առանցքով տեղադրված, միմյանց կից, սվաղված ճակատներով փայտե կառույցների համալիրն է (1791-1798, ճարտարապետներ Ֆ․ Կամպորեզի, Պ․ Ի․ Արգունով և ուրիշներ, ուշ կլասիցիզմ), որի կենտրոնը պալատ–թատրոնն էր՝ ոչ բարձր սրահ Օստանկինո Պալատական համալիրի կենտրոնական հատվածը (1791-1798, ճարտարապետներ՝ Ֆ․ Կամպորեզի, Պ․ Ի․ Արգունով և ուրիշներ) անցումներով կապված «Եգիպտական» և «Իտալական» տաղավարներին։ Ներսում ոսկեզօծ փորագրազարդեր էին, բյուրեղապակե ջահեր, գեղանկարչության, փորագրությունների, քանդակների, կահույքի և այլ հավաքածուներ։ Մասամբ պահպանվել էր բնապատկերային պարտեզը (այժմ՝ Մոսկվայի Ֆ․ Է․ Զերժինսկու անվ․ կուլտուրայի և հանգստի զբոսայգի, 1793-1795, ճարտարապետներ Ա․ Ֆ․ Միրոնով և Պ․ Ի․ Արգունով)։ Անսամբլի կազմում էր Երրորդության եկեղեցին (1678-1692, վարպետ Պ․ Պոտեիփն)՝ պսևդոռուսական զանգաշտարակով (1877-1878, ճարտարապետներ Ն․ Վ․ Սուլտանով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png