Նասի-լեմակ
Malaysian cuisine? | |
---|---|
Ենթատեսակ | բրնձով ուտեստ |
Առաջացման երկիր | Մալայզիա |
Հիմնական | բրինձ[1], P. amaryllifolius?[1], C. citratus?[1], Կոկոսի կաթ[1], chicken egg?[1], Engraulidae?[1], peanut?[1], shallot?[1], սխտոր[1] և Կարմիր պղպեղ[1] |
Nasi lemak Վիքիպահեստում |
Նասի-լեմակ (մալայերեն Nasi lemak, «յուղոտ բրինձ»), Մալայզիայի ավանդական ուտեստ։ Ի սկզբանե համարվել է մալայացիների սնունդ, սակայն ժամանակի ընթացքում հայտնի է դարձել նաև երկրի բոլոր էթնիկ խմբերի մեջ։ Իրենից ներկայացնում է բրինձ, որը եփում են կոկոսի կաթի և պանդանայի տերևների մեջ, մատուցվում է սամբալ կծու սոուսով (սոուսը բաղկացած է կարմիր պղպեղից, որը տարածված է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում)։ Շատ հաճախ ուտեստի մեջ ավելացնում են նաև տապակած գետնանուշ, տապակած անձրուկներ, բանջարեղեններ, վարունգ, եփած ձու (հիմնականում կիսաեփ) և տապակած հավ։ Հազվադեպ հանիպում են տարբերակներ, որտեղ տապակած հավի փոխարեն մատուցում են այլ միս կամ ծովամթերք, իսկ եփած ձվի փոխարեն՝ տապակած։
Ուտեստը տարածված է նաև հարևան երկրներում՝ Սինգապուրում, Բրունեյում, Թաիլանդի հարավում, Ինդոնեզիայում, Սումատրա կղզու որոշ շրջաններում։
Համարվում է մալայական խոհանոցում ամենահայտնի նախաճաշերից մեկը։ Այնուամենայնիվ, շնորհիվ իր հայտնի լինելուն, ռեստորանները մատուցում են ուտեստը որպես ճաշ կամ ընթրիք, որը թույլ է տալիս օգտագործել ուտեստը ամբողջ օրվա ընթացքում։ Ուտեստը վաճառվում է ավանդաբար բանանի տերևների, ինչպես նաև թերթերի կամ փաթեթավորման թղթի մեջ, իսկ ռեստորաններում մատուցվում է ափսեում։
2019 թվականի հունվարի 31-ին Google-ը թողարկել է Google Doodle-ը՝ նշելով նասի-լեմակի օրը[2]։
Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մարտին TIME ամսագիրը նասի-լեմակը ճանաչել է միջազգային նախաճաշերի 10 ամենաառողջարար ուտեստենրից մեկը[3]։ Սակայն, այս կարծիքը կարող է մոլորեցնող լինել, քանի որ հեղինակը, հնարավոր է նկատի է ունեցել ուտեստի ավելի փոքր և «ավելի առողջ» տարբերակը և համեմատել էր այն ամերիկյան մեծ նախաճաշի հետ (տապակած բեկոն, ձվեր, նրբաբլիթներ)։ Նասի-լեմակի մեկ ամբողջական չափաբաժինը՝ տապակած հաի, մսի կամ ձկան ավելացումով կարող է պարունակել 800-1000 կալորիա։ Կոկոսի կաթով բրինձը նաև պարունակում է հագեցած ճարպ, մի բաղադրիչ, որը կապված է առողջական խնդիրների, այդ թվում՝ շաքարային դիաբետի հետ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://www.kompas.com/food/read/2021/10/20/070300275/resep-nasi-lemak-lengkap-dengan-sambal-ikan-teri
- ↑ Nasi lemak: What is the Malaysian dish and why is it being celebrated?
- ↑ 10 Healthy International Breakfasts
- ↑ «Is Nasi Lemak really a healthy dish?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nasi Lemak: the passion across the globe
- Nasi Lemak: Old Styles, New Styles Արխիվացված 2020-03-03 Wayback Machine
- Nasi lemak, our 'national dish'
- Наси-лемак (рецепт)
- Nasi Lemak The Foodspotting Field Guide. April V. Walters. Chronicle Books. 2014. p. 52. ISBN= 978-1452119878
- Heavenly Fragrance: Cooking with Aromatic Asian Herbs, Fruits, Spices and Seasonings Carol Selva Rajah. Periplus Editions (HK) Limited, 2008, 256 p. - p. 103 ISBN= 978-0794607371