Նասի-լեմակ
| Malaysian cuisine? | |
|---|---|
| Ենթատեսակ | բրնձով ուտեստ |
| Առաջացման երկիր | |
| Հիմնական | բրինձ[1], P. amaryllifolius?[1], C. citratus?[1], Կոկոսի կաթ[1], chicken egg?[1], Engraulidae?[1], peanut?[1], shallot?[1], սխտոր[1] և կարմիր պղպեղ[1] |
Նասի-լեմակ (մալայերեն Nasi lemak, «յուղոտ բրինձ»), Մալայզիայի ավանդական ուտեստ։ Ի սկզբանե համարվել է մալայացիների սնունդ, սակայն ժամանակի ընթացքում հայտնի է դարձել նաև երկրի բոլոր էթնիկ խմբերի մեջ։ Իրենից ներկայացնում է բրինձ, որը եփում են կոկոսի կաթի և պանդանայի տերևների մեջ, մատուցվում է սամբալ կծու սոուսով (սոուսը բաղկացած է կարմիր պղպեղից, որը տարածված է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում)։ Շատ հաճախ ուտեստի մեջ ավելացնում են նաև տապակած գետնանուշ, տապակած անձրուկներ, բանջարեղեններ, վարունգ, եփած ձու (հիմնականում կիսաեփ) և տապակած հավ։ Հազվադեպ հանիպում են տարբերակներ, որտեղ տապակած հավի փոխարեն մատուցում են այլ միս կամ ծովամթերք, իսկ եփած ձվի փոխարեն՝ տապակած։
Ուտեստը տարածված է նաև հարևան երկրներում՝ Սինգապուրում, Բրունեյում, Թաիլանդի հարավում, Ինդոնեզիայում, Սումատրա կղզու որոշ շրջաններում։
Համարվում է մալայական խոհանոցում ամենահայտնի նախաճաշերից մեկը։ Այնուամենայնիվ, շնորհիվ իր հայտնի լինելուն, ռեստորանները մատուցում են ուտեստը որպես ճաշ կամ ընթրիք, որը թույլ է տալիս օգտագործել ուտեստը ամբողջ օրվա ընթացքում։ Ուտեստը վաճառվում է ավանդաբար բանանի տերևների, ինչպես նաև թերթերի կամ փաթեթավորման թղթի մեջ, իսկ ռեստորաններում մատուցվում է ափսեում։
2019 թվականի հունվարի 31-ին Google-ը թողարկել է Google Doodle-ը՝ նշելով նասի-լեմակի օրը[2]։
Առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մարտին TIME ամսագիրը նասի-լեմակը ճանաչել է միջազգային նախաճաշերի 10 ամենաառողջարար ուտեստենրից մեկը[3]։ Սակայն, այս կարծիքը կարող է մոլորեցնող լինել, քանի որ հեղինակը, հնարավոր է նկատի է ունեցել ուտեստի ավելի փոքր և «ավելի առողջ» տարբերակը և համեմատել էր այն ամերիկյան մեծ նախաճաշի հետ (տապակած բեկոն, ձվեր, նրբաբլիթներ)։ Նասի-լեմակի մեկ ամբողջական չափաբաժինը՝ տապակած հաի, մսի կամ ձկան ավելացումով կարող է պարունակել 800-1000 կալորիա։ Կոկոսի կաթով բրինձը նաև պարունակում է հագեցած ճարպ, մի բաղադրիչ, որը կապված է առողջական խնդիրների, այդ թվում՝ շաքարային դիաբետի հետ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 https://www.kompas.com/food/read/2021/10/20/070300275/resep-nasi-lemak-lengkap-dengan-sambal-ikan-teri
- ↑ Nasi lemak: What is the Malaysian dish and why is it being celebrated?
- ↑ «10 Healthy International Breakfasts». Արխիվացված է օրիգինալից 2020-10-31-ին. Վերցված է 2023-07-08-ին.
- ↑ «Is Nasi Lemak really a healthy dish?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
{{cite web}}: More than one of|archivedate=and|archive-date=specified (օգնություն); More than one of|archiveurl=and|archive-url=specified (օգնություն)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nasi Lemak: the passion across the globe
- Nasi Lemak: Old Styles, New Styles Արխիվացված 2020-03-03 Wayback Machine
- Nasi lemak, our 'national dish'
- Наси-лемак (рецепт)
- Nasi Lemak The Foodspotting Field Guide. April V. Walters. Chronicle Books. 2014. p. 52. ISBN= 978-1452119878
- Heavenly Fragrance: Cooking with Aromatic Asian Herbs, Fruits, Spices and Seasonings Carol Selva Rajah. Periplus Editions (HK) Limited, 2008, 256 p. - p. 103 ISBN= 978-0794607371