Նապաստակը զանգի վրա (քանդակ, Երևան)
Նապաստակը զանգի վրա | |
---|---|
«Նապաստակը զանգի վրա» քանդակ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Կասկադ համալիրում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում |
Բարձրություն | 190,5 սմ |
Քանդակագործ(ներ) | Բերրի Ֆլանագան |
Նյութ | բրոնզ |
Շինարարության սկիզբ | 1983 թվական |
Ներկա վիճակ | կանգուն
|
Նապաստակը զանգի վրա, ամբողջական անվանումը՝ Նապաստակը պորտլանդական քարե հենարաններով զանգի վրա, իռլանդացի քանդակագործ Բերրի Ֆլանագանի բրոնզակերտ արձանը, որը 2005 թվականից կայանված է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Կասկադ համալիրում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում։
Բերրի Ֆլանագանը որպես քանդակագործ աչքի է ընկել ճագարների ու նապաստակների թեմատիկ աշխատանքներով, իսկ «նապաստակը զանգի վրա» արձանը վերջինիս նշանավոր գործերից մեկն է։ Արձանն ունի 1,9 մետր բարձրություն և կշռում է 880 կգ։ Ստեղծվել է 1983 թվականին Հյուսիսային Ուելսում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]880 կգ կշռող բրոնզե արձանը կազմված է առաջ նետվող ճկուն նապաստակից և ձևական հենարանի դեր կատարող հսկայական զանգից։ Համալիրը կանգնեցված է Միացյալ Թագավորության մաս կազմող Պորտլանդ կղզուց Երևան բերված պորտլանդական երեք քարերի, իսկ այդ քարերն էլ իրենց հերթին կրաքարե հենահարթակի վրա։
Մինեապոլիսի քանդակագործական այգու կրիտիկական հարցերով հանձնակատարը «նապաստակը զանգի վրա» արձանը նկարագրել է հետևյալ կերպ․
Այս քանդակում նապաստակի ճկուն ցատկը համատեղված է դասական զանգի հետ, որն էլ ապահովում է հետաքրքիր ուսումնասիրության հակադրություն։ Ոլորապտույտ գծերը և նապաստակի աշխույժ կենսունակությունը հակասում են զանգի նրբագեղ կերտվածքին, որն էլ հիշեցնում է բրոնզե դարաշրջանի ավանդույթների առկայության մասին։ Արձանի բաղադրիչներն առդնելիս երևում է, որ երկուսն էլ հարստության խորհրդանիշ են և երկուսի կերպարն էլ բնորոշ են Ֆլանագանի աշխատելաոճին - Մինեապոլիսի քանդակագործական այգի[1]
|
հաճախ նապաստակներ և ճագարներ ստեղծող այս քանդակագործի զանգի վրայից ցատկող երևանյան նապաստակը կարող է իր առանցքի շուրջը պտտվել[2]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-1980 թվականներին Բերրի Ֆլանագանը խորացել է քանդակագործության մեջ և հեղինակել հինգ խոշոր քանդակներ, որոնցից երեքը պաշտոնապես հրապարակվել են։ «Նապաստակը զանգի վրա» քանդակն առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնի Վադինգտոնյան պատկերասրահի յոթերորդ խմբի ցուցահանդեսում՝ 1984 թվականի հունվարին։ 1985 թվականին բանակցություններից հետո այն տեղափոխվել է Շվեդիա՝ համալրելով Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանի էքսպոզիցիայի շարքերը[3]։
1987 թվականին այն նվիրաբերվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Մինեապոլիսի քանդակագործական այգուն։ Մինեապոլիսի քանդակագործական այգին իրենից ներկայացնում է մասնագիտական ոլորտի զբոսայգի, որը հիմնադրվել է 1988 թվականի սեպտեմբերի 10-ին Մինեապոլիսում։ 2004 թվականին այն գնվել է «Գաֆեսճյան Ընտանիք» հոլդինգի տնօրեն և ամերիկահայ նշանավոր բարերար Ջերարդ Գաֆեսճյանի կողմից, իսկ 2005 թվականից արդեն ցուցադրվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
Նախքան Կասկադ համալիրում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում ցուցադրվելը՝ քանդակը կայանված է եղել Մատենադարանի հարևանությամբ։ Երևանի կենտրոնում է տեղակայված նաև դինամիկ և շարժման մեջ պատկերված ճկուն «Ակրոբատները» ստեղծագործությունը։ Նմանօրինակ քանդակներ կարելի է տեղնել նաև Լոնդոնում[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ զանգի վրա» արձանի կրիտիկական նկարագրությունը Արխիվացված 2020-08-13 Wayback Machine walkerart.org կայքում (անգլերեն)
- ↑ «Յոթ նոր քանդակները կառուցվող թանգարանի սկիզբն են` Նունե Հախվերդյան».
- ↑ Ճագարների և նապաստակների թեմատիկ ցուցահանդեսներ, Բերրի Ֆլանագան (անգլերեն)
- ↑ Վոլտեր Լուսթիշ բերրի Ֆլանագանի քանդակագործական ստեղծագործությունների հավաքածու (անգլերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նապաստակը զանգի վրա (քանդակ, Երևան) կատեգորիայում։ |