Նաթանիել Փարքեր Ուիլլիս
Նաթանիել Փարքեր Ուիլլիս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1806[1][2] |
Ծննդավայր | Փորթլենդ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | հունվարի 20, 1867[2] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, դրամատուրգ, գրական քննադատ, գրող և magazine writer |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ֆիլիպսի ակադեմիա, Եյլի համալսարան և Եյլի քոլեջ |
Ամուսին | Cornelia Willis? |
Nathaniel Parker Willis Վիքիպահեստում |
Նաթանիել Փարքեր Ուիլլիս (անգլ.՝ Nathaniel Parker Willis, հունվարի 20, 1806[1][2], Փորթլենդ, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 20, 1867[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող և խմբագիր, որը համագործակցել է ամերիկացի նշանավոր հեղինակների հետ, ներառյալ Էդգար Ալլան Պոն և Հենրի Լոնգֆելոն։ Ժամանակին համարվել է ամսագրերի համար հոդվածների ամենաբարձր վարձատրվող հեղինակ։ Որոշ ժամանակ եղել է նախկին ստրկուհի և ապագա գրող Հերիետ Ջեյքոբսի գործատուն։ Կոմպոզիտոր Ռիչարդ Ստորս Ուիլիսի և գրող Ֆանի Ֆեռնի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1806 թվականի հունվարի 20-ին Փորթլենդում (Մեն)[3], հրատարակիչների ընտանիքում։ Ուիլլիսի պապն ունեցել է թերթ Մասաչուսեթսում և Վիրջինիայում.[4], իսկ նրա հայրը հիմնել է Youth’s Companion-ը[5]՝ առաջին թերթը, որը նախատեսված է եղել հատուկ երեխաների համար[6]։ Ուիլլիսը գրականության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել Եյլի համալսարանում` սկսելով բանաստեղծություններ հրատարակելով։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է New York Mirror-ում՝ որպես թղթակից մեկնելով Եվրոպա[3]։ Վերադառնալով Նյու Յորք՝ նվիրվել է գրական կարիերային։ Աշխատելով տարբեր հրատարակությունների համար՝ Ուիլիսն ստացել է մոտ $ 100 մեկ հոդվածի համար, և արդյունքում նր տարեկան եկամուտը կազմել է 5000-ից[7] մինչև 10,000 ԱՄՆ դոլար[8]։ 1846 թվականին հիմնադրել է սեփական հրատարակությունը՝ National Press, որն ութ ամիս անց վերանվանվել է Home Journal[9] (1901 թվականին վերանվանվել է Town & Country): Շատ չանցած՝ Ուիլիսը բնակություն է հաստատել Հուդզոն գետի ափին գտնվող մի տանը, որտեղ նա ապրել է, մասամբ հեռանալով իր գործերից, մինչև իր մահը 1867 թվականին։
Ուիլլիսն իր երկերը գրել է առաջին դեմքով՝ ուղղակիորեն դիմելով ընթերցողներին։ Այս եղանակը հատկապես բնորոշ է նրա ճանապարհորդական նոթերին։ Այսպիսով, Ուիլլիսի գրական հեղինակությունը հիմնված էր հեղինակի բնավորության վրա։ Քննադատները, ներառյալ նրա քույրը, «Ռութ Հոլ» վեպում նկատել են կանացիություն ու Ուիլլիսի եվրոպական վարվելաձևը։ Ուիլիսը հրատարակել է մի քանի պոեմներ, հեքիաթներ և պիես։ Չնայած իր ժամանակակիցների շրջանում ժողովրդականությանը՝ մահից առաջ Ուիլլիսը գործնականում մոռացության է մատնվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Lapidos, Julet. "Old New Haven", The Advocate, March 17, 2005.
- ↑ Auser, 19
- ↑ Auser, 20
- ↑ Phillips, 909
- ↑ Beers, 262
- ↑ Baker, 88
- ↑ Auser, 125
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Auser, Cortland P. Nathaniel P. Willis. New York: Twayne Publishers, Inc., 1969.
- Baker, Thomas N. Sentiment and Celebrity: Nathaniel Parker Willis and the Trials of Literary Fame. New York, Oxford University Press, 2001. 0-19-512073-6
- Bayless, Joy. Rufus Wilmot Griswold: Poe's Literary Executor. Nashville: Vanderbilt University Press, 1943.
- Beers, Henry A. Nathaniel Parker Willis. Boston: Houghton Mifflin Company, 1913.
- Callow, James T. Kindred Spirits: Knickerbocker Writers and American Artists, 1807–1855. Chapel Hill: The University of North Carolina Press, 1967.
- Meyers, Jeffrey. Edgar Allan Poe: His Life and Legacy. New York: Cooper Square Press, 1992. 0-8154-1038-7
- Pattee, Fred Lewis. The First Century of American Literature: 1770–1870. New York: Cooper Square Publishers, 1966.
- Phillips, Mary E. Edgar Allan Poe: The Man. Volume II. Chicago: The John C. Winston Co., 1926.
- Quinn, Arthur Hobson. Edgar Allan Poe: A Critical Biography. New York: Appleton-Century-Crofts, Inc., 1941. 0-8018-5730-9
- Silverman, Kenneth. Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance. New York: Harper Perennial, 1991. 0-06-092331-8
- Tomc, Sandra. "An Idle Industry: Nathaniel Parker Willis and the Workings of Literary Leisure", American Quarterly. Vol. 49, Issue 4, December 1997: 780–805.
- Yellin, Jean Fagan. Harriet Jacobs: A Life. Cambridge, Massachusetts: Basic Civitas Books, 2004. 0-465-09288-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթանիել Փարքեր Ուիլլիս» հոդվածին։ |
|