Նաթանիել Փարքեր Ուիլլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաթանիել Փարքեր Ուիլլիս
Ծնվել էհունվարի 20, 1806(1806-01-20)[1][2]
ԾննդավայրՓորթլենդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 20, 1867(1867-01-20)[2] (61 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, դրամատուրգ, գրական քննադատ, գրող և magazine writer
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
ԿրթությունՖիլիպսի ակադեմիա, Եյլի համալսարան և Եյլի քոլեջ
ԱմուսինCornelia Willis?
Изображение автографа
 Nathaniel Parker Willis Վիքիպահեստում

Նաթանիել Փարքեր Ուիլլիս (անգլ.՝ Nathaniel Parker Willis, հունվարի 20, 1806(1806-01-20)[1][2], Փորթլենդ, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 20, 1867(1867-01-20)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող և խմբագիր, որը համագործակցել է ամերիկացի նշանավոր հեղինակների հետ, ներառյալ Էդգար Ալլան Պոն և Հենրի Լոնգֆելոն։ Ժամանակին համարվել է ամսագրերի համար հոդվածների ամենաբարձր վարձատրվող հեղինակ։ Որոշ ժամանակ եղել է նախկին ստրկուհի և ապագա գրող Հերիետ Ջեյքոբսի գործատուն։ Կոմպոզիտոր Ռիչարդ Ստորս Ուիլիսի և գրող Ֆանի Ֆեռնի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1806 թվականի հունվարի 20-ին Փորթլենդում (Մեն)[4], հրատարակիչների ընտանիքում։ Ուիլլիսի պապն ունեցել է թերթ Մասաչուսեթսում և Վիրջինիայում.[5], իսկ նրա հայրը հիմնել է Youth’s Companion[6]՝ առաջին թերթը, որը նախատեսված է եղել հատուկ երեխաների համար[7]։ Ուիլլիսը գրականության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել Եյլի համալսարանում` սկսելով բանաստեղծություններ հրատարակելով։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է New York Mirror-ում՝ որպես թղթակից մեկնելով Եվրոպա[4]։ Վերադառնալով Նյու Յորք՝ նվիրվել է գրական կարիերային։ Աշխատելով տարբեր հրատարակությունների համար՝ Ուիլիսն ստացել է մոտ $ 100 մեկ հոդվածի համար, և արդյունքում նր տարեկան եկամուտը կազմել է 5000-ից[8] մինչև 10,000 ԱՄՆ դոլար[9]։ 1846 թվականին հիմնադրել է սեփական հրատարակությունը՝ National Press, որն ութ ամիս անց վերանվանվել է Home Journal[10] (1901 թվականին վերանվանվել է Town & Country): Շատ չանցած՝ Ուիլիսը բնակություն է հաստատել Հուդզոն գետի ափին գտնվող մի տանը, որտեղ նա ապրել է, մասամբ հեռանալով իր գործերից, մինչև իր մահը 1867 թվականին։

Ուիլլիսն իր երկերը գրել է առաջին դեմքով՝ ուղղակիորեն դիմելով ընթերցողներին։ Այս եղանակը հատկապես բնորոշ է նրա ճանապարհորդական նոթերին։ Այսպիսով, Ուիլլիսի գրական հեղինակությունը հիմնված էր հեղինակի բնավորության վրա։ Քննադատները, ներառյալ նրա քույրը, «Ռութ Հոլ» վեպում նկատել են կանացիություն ու Ուիլլիսի եվրոպական վարվելաձևը։ Ուիլիսը հրատարակել է մի քանի պոեմներ, հեքիաթներ և պիես։ Չնայած իր ժամանակակիցների շրջանում ժողովրդականությանը՝ մահից առաջ Ուիլլիսը գործնականում մոռացության է մատնվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. LIBRIS — 2012.
  4. 4,0 4,1 Lapidos, Julet. "Old New Haven", The Advocate, March 17, 2005.
  5. Auser, 19
  6. Auser, 20
  7. Phillips, 909
  8. Beers, 262
  9. Baker, 88
  10. Auser, 125

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Auser, Cortland P. Nathaniel P. Willis. New York: Twayne Publishers, Inc., 1969.
  • Baker, Thomas N. Sentiment and Celebrity: Nathaniel Parker Willis and the Trials of Literary Fame. New York, Oxford University Press, 2001. 0-19-512073-6
  • Bayless, Joy. Rufus Wilmot Griswold: Poe's Literary Executor. Nashville: Vanderbilt University Press, 1943.
  • Beers, Henry A. Nathaniel Parker Willis. Boston: Houghton Mifflin Company, 1913.
  • Callow, James T. Kindred Spirits: Knickerbocker Writers and American Artists, 1807–1855. Chapel Hill: The University of North Carolina Press, 1967.
  • Meyers, Jeffrey. Edgar Allan Poe: His Life and Legacy. New York: Cooper Square Press, 1992. 0-8154-1038-7
  • Pattee, Fred Lewis. The First Century of American Literature: 1770–1870. New York: Cooper Square Publishers, 1966.
  • Phillips, Mary E. Edgar Allan Poe: The Man. Volume II. Chicago: The John C. Winston Co., 1926.
  • Quinn, Arthur Hobson. Edgar Allan Poe: A Critical Biography. New York: Appleton-Century-Crofts, Inc., 1941. 0-8018-5730-9
  • Silverman, Kenneth. Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance. New York: Harper Perennial, 1991. 0-06-092331-8
  • Tomc, Sandra. "An Idle Industry: Nathaniel Parker Willis and the Workings of Literary Leisure", American Quarterly. Vol. 49, Issue 4, December 1997: 780–805.
  • Yellin, Jean Fagan. Harriet Jacobs: A Life. Cambridge, Massachusetts: Basic Civitas Books, 2004. 0-465-09288-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթանիել Փարքեր Ուիլլիս» հոդվածին։