Jump to content

Նազարեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նազարեթ
Назарет
Զինանշան

ԵրկիրԻսրայել Իսրայել
ՀամայնքԻսրայել
Հիմնադրված էմ. թ. ա. 2200 թ.
Առաջին հիշատակում3-րդ դար
Մակերես14,123 կմ²
ԲԾՄ290 մետր
Բնակչություն77 100 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքnazareth.muni.il
Նազարեթ (Իսրայել)##
Նազարեթ (Իսրայել)

Նազարեթ (եբրայերեն՝ נָצְרַת‎, Նազրաթ; արաբ․՝ الناصرة‎‎, Ալ-Նասըրա; հուն․՝ Ναζαρέτ (Ναζαρὲθ,Ναζαράθ, Ναζαρά); լատին․՝ Nazareth), քաղաք Գալիլիայում` Իսրայելի հյուսիսում։ Քրիստոնեական քաղաք, իր նշանակությամբ երրորդը Երուսաղեմից և Բեթղեհեմից հետո։ Ավետարանի համաձայն` այստեղ են անցել Հիսուսի մանկությունն ու երիտասարդությունը, դրա համար էլ Հիսուսը կոչվել է նազարեթցի կամ הנוצרי — «հանոզրի», այսինքն` Նազարեթ քաղաքի բնակիչ։ Բնակչությունը՝ 77 100 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]։

Չնայած որ Նազարեթը գոյություն ունի ավետարանական և ոչ ուրիշ աստվածաշնչյան տեքստերում, նրա մասին հիշատակումները առաջին դարերի ընթացքում բացակայում են։ Իր «Աստվածաշնչյան պատմություն» գրքում հունգարացի փիլիսոփա Գուստավ Գեչեն գրում է.

Հետաքրքիր է, որ բացի Կտակարանից և ուրիշ ուշ քրիստոնեական գրքերից, Նազարեթ քաղաքը ոչ մի տեղ չի հիշատակվում։ Նոր Կտակարանի համաձայն` այն գտնվում է Գալիլիայում.այս մասին հիշատակվում է ուրիշ շատ աղբյուրներում։ Հովսեփ Ֆլավիոսը, նկարագրելով հուդայական պատերազմը, հիշատակում է Գալիլիայի քաղաքները, բայց նրանց մեջ չկա Նազարեթը։ Նազարեթի գոյության մասին չգիտեն ո՛չ Հին Կտակարանի հեղինակները, ո՛չ էլ Մովսեսի օրենքների գիտակները։ Նրա մասին լռում են նաև հույն և լատին հեղինակները:Բացի ավետարանների վրա հիմնված քրիստոնեական գրքերից, Նազարեթի մասին խոսվում է հրեական հեղինակ Կալիրի Ելիասարայի (VII или VIII դար) երկու բանաստեղծության մեջ։ սակայն միայն այդ երկու բանաստեղծությունը աղբյուր չեն կարող համարվել[2]

:

Ջեյմս Սթրեյնջը (անգլ.՝ James Strange)` ամերիկյան հնագետը, երկրորդ տեսակետի կողմնակիցն է։ Այդ կապակցությամբ նա նշում է. «Նազարեթը չի հիշատակվում հին հրեական աղբյուրներում առաջին երեք դարերում հավանաբար Գալիլիայում նրա բացակայության պատճառով[3]։ Սկզբում Սթրեյջը գրում է, որ Նազարեթի բնակչության թիվը Քրիստոսի ժամանակ եղել է մոտ 1600-2000 մարդ, իսկ հաջորդ հրատարակություններում նշում է այնտեղ ամենաշատը 480 մարդ լինելու մասին[4]։ Բացի հրեա բանաստեղծի հիշատակությունից, Նազարեթի մասին տեղեկություն կարելի է. գտնել «Եկեղեցական պատմության» մեջ (Եվսեբիոս Կեսարացի, 3-4-րդ դարեր), որի մասին մեջբերում է անում Սեկտոս Հուլիոս Աֆրիկան(մոտ 160-240 թվականներ). {{Քաղվածք|Առաջին երկու դարերում Նազարեթի մասին հիշատակության բացակայությունը ստիպում է մտածել, որ այն կամ գոյություն չի ունեցել, կամ այնքան փոքր է եղել, որ հիշատակության արժանի չի եղել, չնայած որ թալմուտական գրականության մեջ հաշվառված են բոլոր բնակավայրերը, որտեղ գործել են աղոթքի տներ[2]։

Միայն քչերը են իրենց տեսակի մասին պահպանել հիշողություն կամ պահպանել են իրենց նախնիների անունները։ Նրանք հպարտ էին, որ պահպանում էին նրա բարեշնորհության հիշատակը և նշում էին Փրկչի ընտանիքի հետ իրենց հարաբերությունների մասին[5]։

Այսպիսով, հեղինակը խոսում է Նազարեթի մասին[6] որպես Հուդայի բնակավայրի՝ օգտագործելով Կոխաբ անունը։

Հին ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումները պարզել են, որ ներկայիս Նազարեթից մոտավորապես 3,2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կֆար Հահորեշ (Kfar HaHores) տաճարը՝ պաշտամունքային կենտրոնը, թվագրվում է մինչև նեոլիթյան ժամանակաշրջանի մոտավորապես 9000 թվականով[7]։ 65 մարդու մարմնի մնացորդներ են հայտնաբերվել թաղված հսկայական հորիզոնական կառույցների տանիքների տակ։ Հայտնաբերվել են նախշազարդ մարդկային գանգեր։ Հնագետների կարծիքով դա եղել է սրբազան կենտրոն[8]։ 1620 թվականին կաթոլիկ եկեղեցին տարածք է ձեռք բերել Նազարեթի շրջանում։ Ֆրանսիացի քահանա Բելլարմինո Բագատտին՝ քրիստոնեական հնագիտության տնօրենը, նշված վայրում 1955-1965 թվականներին իրականացրել է լայնածավալ պեղումներ։ Բագատտին գտել է խեցեղեն՝ թվագրված Միջին բրոնզի դարով (Ք. ա. 2200-1500), նաև կերամիկա, սիլոս և մանրացված հանքաքարեր երկաթի դարին պատկանող (Ք. ա. 1500-586), որոնք ապացուցում են Նազարեթի շրջանում այդ ժամանակ բնակության մասին։ Սակայն Նազարեթի մասին ասորական, բաբելոնական, պարսկական կամ վաղ հռոմեական ժամանակաշրջանի հնագիտական հետազոտությունները, 1955-1960 թվականի պեղումները ապացուցում են, որ բնակչությունը, ինչպես երևում է, հանկարծակի վերացել է մոտ Ք. ա. 720 թվականին, երբ ասորեստանցիները ոչնչացրել են այդ տարածաշրջանի շատ քաղաքներ[9]։

Հռոմեական կայսրության ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական լուսանկար

Համաձայն Ղուկասի Ավետարանի` Նազարեթը եղել է Մարիամի հայրենի գյուղը։ Համաձայն Մատթեոսի Ավետարանի` Հովսեփը և Մարիամը վերաբնակվել են Նազարեթում Բեթղեհեմից Եգիպտոս փախուստից հետո։ Աստվածաշնչի համաձայն` Հիսուսը մեծացել է Նազարեթում` մանկությունն անցկացնելով այնտեղ։ Սակայն ժամանակակից որոշ գիտնականներ Նազարեթը համարում են Հիսուսի ծննդավայր[10]։ Ամերիկյան հնագետները նշում են, որ հրեական աղբյուրներում Նազարեթը երրորդ դարից շուտ նշված չէ։ Քրիստոսի ժամանակ այնտեղի բնակչությունը կազմել է 1600-2000 մարդ։

2009 թվականին իսրայելական հնագետ Յարդեննա Ալեքսանդրը Նազարեթում հայտնաբերել է հնագիտական նյութեր, որոնք կարող են թվագրվել Հիսուսի ժամանակով, և դրանք ունեն առաջնային նշանակություն[11][12]։

Խաչակիրների ժամանակաշրջանի քանդակ Նազարեթում
Նազարեթը 1842 թվականին

Բյուզանդական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

6-րդ դարում տեղական քրիստոնյաների կողմից կրոնական զրույցները Սուրբ կույս Մարիամի մասին սկսեցին հետաքրքրություն առաջացնել ուխտագնացների շրջանում, որոնք հիմնել էին հունական ուղղափառ եկեղեցին աղբյուրի տեղում (այսօր հայտնի «Մարիամի ջրհոր» անունով)։ Կաթոլիկ գրող Ջերոմը, որ 5-րդ դարի գրող էր, նշում էր, որ Նազարեթը պարզապես գյուղ էր։ Հրեական քաղաքի համար շահեկան էր քրիստոնեական ուխտագնացությունը, որն սկսվել էր չորրորդ դարում։ Սակայն 614 թվականին սկսվում է հակաքրիստոնեական թշնամանքը, և պարսիկները ներխուժում են Պաղեստին։ Նազարեթի հրեա ժողովուրդն օգնում է պարսիկներին կատարելու քրիստոնյաների սպանդը [13]: Բյուզանդիայի կամ Արևելյան Հռոմեական Կայսրության կայսր Հերակլիուսը 630 թվականին հեռացնում է պարսիկներին։

Նազարեթի Մակամ ալ-Նաբի մզկիթը

1099 թվականին խաչակիր Տանկրիդը գրավում է Գալիլիան և Նազարեթում հիմնում իր մայրաքաղաքը (նա կառավարիչ էր Գալիալիա պրովինցիայում)։ Այն հիմնվեց 1099 թվականին որպես Երուսաղեմի թագավորությունից կախյալ իշխանություն[14]։ Նազարեթը նույնպես եղել է լատին պատրիարքի նստավայրը, որը նույնպես հիմնվել է Տանկրիդի կողմից։ Սկիֆոպոլի հին եպիսկոպոսությունը գործել է Նազարեթի նախկին եպիսկոպոսության ներքո՝ որպես Երուսաղեմի թագավորության մեջ չորս արքեպիսկոպոսություններից մեկը։ Երբ քաղաքը անցնում է մուսուլմանների վերահսկողության տակ 1187 թվականին Խաթթինի ճակատամարտում Սալադինի հաղթանակից հետո, մնացած խաչակիրները և եվրոպական հոգևորականությունը հեռանում են քաղաքից[15]։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրեդրիկ II-ը բանակցություն է վարում ուխտավորների անվտանգությունը ապահովելու համար։ Լյուդովիկոս IX-ը՝ Ֆրանսիայի թագավորը, կնոջ հետ այցելում է Գրոտտո.[15]։

Մամլուքների իշխանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1263 թվականին մամլուքների սուլթան Բեյբարսը ավերում է քրիստոնեական շինությունները Նազարեթում և տարածքը հռոմեական հոգևորականության համար համարում անհասանելի՝ նպատակ ունենալով մնացած խաչակիրներին վռնդել Պաղեստինից[15]։ Չնայած արաբ քրիստոնյա ընտանիքները շարունակում էին ապրել Նազարեթում, Նազարեթը հասցվել էր աղքատ գյուղի կարգավիճակի։ Ուխտագնացները, որ այցելում են այնտեղ 1294 թվականին Գրոտտոյում կառուցում են փոքրիկ եկեղեցի][15]։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի տեսության համաձայն` «Нацрат» անվանումը գալիս է եվրոպական ծագում ունեցող գոյական «нецер»-ից (եբրայերեն՝ נֵצֶר‎), որը նշանակում է ճյուղ[16], սակայն Նեցերը, որպես եվրոպական ծագում ունեցող բառ, բոլորի կողմից որպես ճյուղ նշանակությամբ օգտագործվող բառ չի ընդունված։ Այն հասկացվել է որպես կոչում, ինչպես գրված է Եսայի մարգարեությունում.«Եվ այնտեղ է արմատը Հեսսեի, որից դուրս է գալիս ճյուղը»(Ես. 11:1).[17][18][19]։

Տեսարան այժմյան Նազարեթից

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական Վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն` Իսրայելի բնակչությունը 2016 թվականին կազմել է մարդ[20]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ժամանակակից Նազարեթը գտնվում է Այր և Ավետումում, որի վրա կառուցված է Մերձավոր Արևելքի խոշոր կաթոլիկական տաճարը` Ավետման տաճարը (1969), գեղատեսիլ ուղղափառ եկեղեցին կոչվում է Ավետման (Գաբրիել հրեշտակի և Սուրբ աղբյուրի)։ Վայրը Կարկտի լեռն է, այն տեղը, որտեղից բնակիչները ցանկացել են տապալել Հիսուսին, և որից հետո նա ընդմիշտ թողել է քաղաքը (երբեմն լեռը սխալմամբ անվանում են թռիչքի լեռ)[21]։

Նազարեթի հարևանությամբ գտնվում է Սենֆորիսի ազգային այգին (հին հուդայական Ցիպորի քաղաքը, կույս Մարիամի հայրական տունը, ամրոցի մնացորդները և ուրիշ հնագիտական տեսարժան վայրեր)։ Քաղաքից արևմուտք Թաբոր լեռն է` Տիրոջ Պայծառակերպության վայրը, գյուղ Նաինը` Կֆար Կանան` որտեղ Քրիստոսը կատարել է իր առաջին հրաշքը` հարսանիքի ժամանակ ջուրը գինի դարձնելով։

Պատմական, այսինքն` Ներքին Նազարեթը, բնակեցված է Իսրայելի արաբներով, որի 31 % կազմում են քրիստոնյա արաբները և մոտ 69 %-ը` մուսուլմանները (31.12.2010-ի տվյալներով)[22]։ Նազարեթը ամենաքրիստոնեական քաղաքն է և միակ քաղաքը երկրում, որտեղ կիրակի օրը համարվում էր հանգստյան օր։

  1. Փախուստ Եգիպտոս
  2. Հաղթական Սալահ ալ-Դին
  3. Բեյբարս I
  4. Խաչակրաց վեցերորդ արշավանք
  5. Խաչակրաց իններորդ արշավանք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 70. — ISSN 0081-4679
  2. 2,0 2,1 Гече Г. Библейские истории. — М., 1988. — 367 с. — (Библиотека атеистической литературы). — Ч. II. Гл. «География жизни Иисуса».
  3. Статья «Nazareth» в кн.: Anchor Bible Dictionary. — New York: Doubleday, 1992.
  4. E. Meyers & J. Strange, Archaeology, the Rabbis, & Early Christianity Nashville: Abingdon, 1981; Article «Nazareth» in the Anchor Bible Dictionary. New York: Doubleday, 1992.
  5. Евсевий Кесарийский. Церковная история (1.7.14).
  6. (հուն․՝ Ναζάρων).
  7. Goring-Morris, A.N. "The quick and the dead: the social context of Aceramic Neolithic mortuary practices as seen from Kfar HaHoresh." In: I. Kuijt (ed.), Social Configurations of the Near Eastern Neolithic: Community Identity, Hierarchical Organization, and Ritual (1997).
  8. «Pre-Christian Rituals at Nazareth». Archaeology: A Publication of the Archaeological Institute of America. November–December 2003.
  9. «NAZARETH – The Holy Land». 2eyeswatching (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ փետրվարի 10. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  10. John P. Meier, A Marginal Jew: Rethinking the Historical Jesus: The Roots of the Problem and the Person,Vol. 1, Doubleday 1991, p.216; Bart D. Ehrman, Jesus: Apocalyptic Prophet of the New Millennium, Oxford University Press, 1999, p.97; E. P. Sanders, The Historical Figure of Jesus, Penguin 1993, p.85.
  11. «For the Very First Time: A Residential Building from the Time of Jesus was Exposed in the Heart of Nazareth (12/21/09)». Israel Antiquities Authority.
  12. Korb, Scott. Life in Year One. New York: Riverhead books, 2010. print, 109. ISBN 978-1-59448-899-3
  13. C. Kopp, "Beiträge zur Geschichte Nazareths." Journal of the Palestine Oriental Society, vol. 18 (1938), p. 215. Kopp is citing the Byzantine writer Eutychius (Eutychii Annales in Migne's Patrologia Graeca vol. 111 p. 1083)
  14. Murray, Alan, The Crusader Kingdom of Jerusalem: A Dynastic History 1099-1125 (Unit for Prosopographical Research, Linacre College, Oxford, 2000) p. 217.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Dumper, p. 273.
  16. «The etymology of Nazara is neser» («Nazareth», The Catholic Encyclopedia, 1911.)
    «NAZARETH, NAZARENE — Place name meaning, 'branch.'» (Holman’s Bible Dictionary, 1994.)
    «Generally supposed to be the Greek form of the Hebrew netser, a „shoot“ or „sprout.“ (Easton’s Bible Dictionary Արխիվացված 2011-02-13 Wayback Machine, (1897)).
  17. Miller, Fred P., Isaiah’s Use of the word „Branch“ or Nazarene»
  18. «Квинт Септимий Флорент Тертуллиан О плоти Христа». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  19. В переводе НМ Исаия 11:1 Արխիվացված 2013-01-07 Wayback Machine «Побег выйдет из пня Иессе́я, и отросток, отходящий от его корней, будет плодоносным.
  20. Официальные данные по населённым пунктам Израиля на 31.12.2015 (иврит). Центральное статистическое бюро Израиля. Проверено 1 декабря 2016.
  21. «Частные и индивидуальные экскурсии по Израилю Israbus Travel Елены Раутио». www.israbustravel.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  22. Данные ЦСБ Израиля Արխիվացված 2014-12-21 Wayback Machine(եբրայերեն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Юрий Полторак Назарет и окрестности. Кафр-Кана, гора Фавор, Наин, Циппори. — Издательство Евгения Озерова, 2013. — 272 с. — ISBN 9789659215607
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նազարեթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 141