Յուլիուս Ռոբերտ Մայեր
Յուլիուս Ռոբերտ Մայեր Julius Robert von Mayer | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1814[1][2][3][…] Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4] |
Մահացել է | մարտի 20, 1878[1][2][3][…] (63 տարեկան) Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4] բնական մահով |
Գերեզման | Alter Friedhof |
Քաղաքացիություն | Վյուրտեմբերգի թագավորություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս և բժիշկ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և բժշկություն |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4] |
Ալմա մատեր | Թյուբինգենի համալսարան (1838) |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][5] |
Գիտական ղեկավար | Թոմսոն Վիլյամ |
Պարգևներ | |
Julius Robert von Mayer Վիքիպահեստում |
Յուլիոս Ռոբերտ ֆոն Մայեր (նոյեմբերի 25, 1814[1][2][3][…], Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4] - մարտի 20, 1878[1][2][3][…], Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4]), գերմանացի բժիշկ և ֆիզիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Տյուբինգենի համալսարանի բժշկության ֆակուլտետը (1838)։ 1839-1841 թվականներին զբաղվել է բժշկությամբ։ Իր առաջին՝ «Ուժերի քանակական և որակական որոշման մասին» հոդվածում (1841, հրատարակվել է 1881 թվականին) արտահայտած դրույթը իմաստով մոտ էր էներգիայի պահպանման օրենքին։ Այդ օրենքը նա հստակ ձևակերպել է «Օրգանական շարժումը՝ կապված նյութափոխանակության հետ» աշխատությունում (1845), որտեղ տեսականորեն հաշվել է նաև ջերմության մեխանիկական համարժեքը։ Ըստ Մայերի պատկերացումների՝ շարժումը, ջերմությունը, էլեկտրականությունը և այլն «ուժերի» (էներգիայի) որակապես տարբեր ձևեր են, որոնք հավասար քանակներով փոխարկվում են մեկը մյուսի։ Էներգիայի պահպանման օրենքը նա կիրառել է նաև օրգանիզմներում ընթացող պրոցեսների վերաբերյալ՝ պնդելով, որ Երկրի վրա արեգակնային էներգիայի կուտակիչը բույսերն են, իսկ մյուս օրգանիզմներում տեղի է ունենում միայն նյութերի և «ուժերի» փոխակերպում։ ժամանակակիցները չեն հասկացել Մայերի գաղափարները, և այդ հանգամանքը, ինչպես նա էներգիայի պահպանման օրենքի հայտնագործման առաջնության վիճարկումը, դրդեցին նրան ինքնասպանության փորձ կատարել (1850)։ Առաջինը Հերման Հելմհոլցն է կարողացել ճիշտ գնահատել Մայերի աշխատանքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ CONOR.Sl
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 200)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Ռոբերտ Մայեր» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1814 ծնունդներ
- Մարտի 20 մահեր
- 1878 մահեր
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Գերմանացի բժիշկներ
- Ինքնասպաններ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին