Յուլիուս Ռոբերտ Մայեր
Յուլիուս Ռոբերտ Մայեր Julius Robert von Mayer | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 25, 1814[1][2][3][…] Հայլբրոն[4] |
| Մահացել է | մարտի 20, 1878[1][2][3][…] (63 տարեկան) Հայլբրոն[4] բնական մահով |
| Գերեզման | Alter Friedhof |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիզիկոս, բժիշկ և քիմիկոս |
| Գործունեության ոլորտ | ֆիզիկա և բժշկություն |
| Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4] |
| Ալմա մատեր | Թյուբինգենի համալսարան (1838) |
| Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][5] |
| Գիտական ղեկավար | Թոմսոն Վիլյամ |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Wilhelmine Mayer? |
| Հայր | Christian Mayer? |
Յուլիոս Ռոբերտ ֆոն Մայեր (նոյեմբերի 25, 1814[1][2][3][…], Հայլբրոն[4] - մարտի 20, 1878[1][2][3][…], Հայլբրոն[4]), գերմանացի բժիշկ և ֆիզիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Տյուբինգենի համալսարանի բժշկության ֆակուլտետը (1838)։ 1839-1841 թվականներին զբաղվել է բժշկությամբ։ Իր առաջին՝ «Ուժերի քանակական և որակական որոշման մասին» հոդվածում (1841, հրատարակվել է 1881 թվականին) արտահայտած դրույթը իմաստով մոտ էր էներգիայի պահպանման օրենքին։ Այդ օրենքը նա հստակ ձևակերպել է «Օրգանական շարժումը՝ կապված նյութափոխանակության հետ» աշխատությունում (1845), որտեղ տեսականորեն հաշվել է նաև ջերմության մեխանիկական համարժեքը։ Ըստ Մայերի պատկերացումների՝ շարժումը, ջերմությունը, էլեկտրականությունը և այլն «ուժերի» (էներգիայի) որակապես տարբեր ձևեր են, որոնք հավասար քանակներով փոխարկվում են մեկը մյուսի։ Էներգիայի պահպանման օրենքը նա կիրառել է նաև օրգանիզմներում ընթացող պրոցեսների վերաբերյալ՝ պնդելով, որ Երկրի վրա արեգակնային էներգիայի կուտակիչը բույսերն են, իսկ մյուս օրգանիզմներում տեղի է ունենում միայն նյութերի և «ուժերի» փոխակերպում։ ժամանակակիցները չեն հասկացել Մայերի գաղափարները, և այդ հանգամանքը, ինչպես նա էներգիայի պահպանման օրենքի հայտնագործման առաջնության վիճարկումը, դրդեցին նրան ինքնասպանության փորձ կատարել (1850)։ Առաջինը Հերման Հելմհոլցն է կարողացել ճիշտ գնահատել Մայերի աշխատանքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Who Named It? — 1994.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ CONOR.Sl
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://www.numdam.org/item/BSMA_1870__1__254_1.pdf
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 200)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Ռոբերտ Մայեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1814 ծնունդներ
- Մարտի 20 մահեր
- 1878 մահեր
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Գերմանացի բժիշկներ
- Ինքնասպաններ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Գերմանացի ֆիզիոլոգներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին