Jump to content

Յուլիա Լերմոնտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիա Լերմոնտովա
Ծնվել էհունվարի 2, 1847(1847-01-02)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 16, 1919(1919-12-16)[1] (72 տարեկան)
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքիմիկոս
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
ՀայրVsevolod Lermontov?
 Julia Lermontova Վիքիպահեստում

Յուլիա Լերմոնտովա (ռուս.՝ Юлия Всеволодовна Лермонтова, հունվարի 2, 1847(1847-01-02), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1919(1919-12-16)[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ռուս քիմիկոս-ինժեներ, ով հայտնի է որպես առաջին ռուս կին քիմիկոսներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Լերմոնտովան ծնվել է 1847 թվականին Պետերբուրգում, գեներալ, Մոսկվայի կադետական կորպուսի տնօրեն Վսևոլոդ Լերմոնտովի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տանը, կադետական կորպուսից հրավիրված լավագույն մասնագետների մոտ։ 1869 թվականին միջնորդագիր է ներկայացրել Պետերբուրգի գյուղատնտեսական ակադեմիա ընդունվելու համար, որտեղ այդ տարիներին կանանց չէին ընդունում։ Մերժում ստանալով՝ Սոֆյա Կովալևսկայայի հետ մեկնում է արտերկիր՝ ուսանելու Հեյդելբերգի համալսարանում։ Այստեղ երկար ջանքեր գործադրելուց հետո նրան թույլ են տալիս որպես ազատ ունկնդիր մասնակցել համալսարանի դասախոսություններին և աշխատել քիմիական լաբորատորիայում Ռոբերտ Բունզենի ղեկավարությամբ։ Հայդելբերգի համալսարանում Լերմոնտովան Դմիտրի Մենդելեևի առաջարկով կատարել է իր առաջին գիտական ուսումնասիրությունը՝ հազվագյուտ մետաղների բարդ տրոհումը[2][3]։

1871 թվականին նա տեղափոխվել է Բեռլին, որտեղ Կառլ Վայերշտրասի լաբորատորիայում արդեն պարապում էր Սոֆիա Կովալևսկայան։ Բայց այստեղ, չնայած Հայդելբերգի գիտնականների փայլուն երաշխավորագրերի, նրան թույլ չեն տալիս ո՛չ հաճախել Բեռլինի համալսարանի դասընթացներին, ո՛չ աշխատել նրա լաբորատորիաներում։ Լերմոնտովան մասնավոր կարգով սկսում է աշխատել Ավգուստ Հոֆմանի լաբորատորիայում, որտեղ ունկնդրում է նրա դասախոսությունները։ Բեռլինում անցկացրած ժամանակաշրջանին է վերաբերում նրա լավագույն աշխատանքներից մեկը՝ «Դֆինինի կառուցվածքը», որը Հոֆմանը ներկայացրել է Գերմանական քիմիական ընկերության ժողովին, իսկ ավելի ուշ հրապարակվել է (1872

1874 թվականին Լերմոնտովան Գյոթինգենում ստացել է դոկտորի կոչում՝ պաշտպանելով «Մեթիլենային միացության հարցին» թեմայով դիսերտացիան։ Մոսկվա վերադառնալով՝ նա Դմիտրի Իվանովիչ Մենդելեևի տանը մասնակցում է ճաշկերույթի, որտեղ ծանոթանում է Ալեքսանդր Բուտլերովի հետ, ով Լերմոնտովային առաջարկում է աշխատել Սանկտ Պետերբուրգի համալսարանի իր լաբորատորիայում։ 1875 թվականին Լերմոնտովան դառնում է Ռուսական քիմիական ընկերության անդամ։

1880 թվականին ռուս քիմիկոս Վլադիմիր Մարկովնիկովը սկսում է կովկասյան նավթի ուսումնասիրություն։ Այդ աշխատանքում նա ներգրավում է նաև Լերմոնտովային, ով վերջնականապես հաստատվել էր Մոսկվայում, ընդունվել Ռուսական տեխնիկական ընկերություն, որի քիմիական-տեխնիկական խմբում ակտիվորեն աշխատել է մինչև 1888 թվականը։

Լերմոնտովան առաջինն է կարողացել ապացուցել գոլորշու միջոցով նավթի վերամշակման գերակայությունը։ Սակայն նրա գիտական աշխատանքի թեման եղել է նավթի խորը տարրալուծումը։

1886 թվականին, թողնելով քիմիան, հաստատվել է Սեմենկովո ընտանեկան կալվածքում[4] և ակտիվորեն զբաղվել գյուղատնտեսությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мусабеков Ю. С. Юлия Всеволодовна Лермонтова. — М., 1967.
  • Offereins, Marianne (2011). "European Women in Chemistry": 27. doi:10.1002/9783527636457.ch9. ISBN 9783527636457. |chapter= ignored (help)
  • Apotheker, Jan; Sarkadi, Livia Simon (2011-04-27). European Women in Chemistry. p. 58. ISBN 9783527636464.
  • Roussanova, Elena (2003). "Julia Lermontowa - die erste promovierte Chemikerin". Nachrichten aus der Chemie 51 (12)։ 1296. doi:10.1002/nadc.20030511239.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #128654120 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Early women chemists in Russia, Anna Volkova, Iulila Lermontiva and Nadezhda Ziber-Shumova» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018-05-09-ին. Վերցված է 2016-05-03-ին.
  3. Women in Physical Sciences
  4. Семенково расположено в 3 км от платформы Жаворонки (Белорусская ж/д)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Լերմոնտովա» հոդվածին։