Jump to content

Յուդիթ Հերցբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուդիթ Հերցբերգ
հոլ.՝ Judith Herzberg
Ծննդյան անունհոլ.՝ Judith Frieda Lina Herzberg
Ծնվել էնոյեմբերի 4, 1934(1934-11-04)[1][2][3][…] (90 տարեկան)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մասնագիտությունբանաստեղծուհի, դրամատուրգ, սցենարիստ, գրող, թարգմանչուհի և լիբրետիստ
Լեզուհոլանդերեն
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունՄոնտեսորիի ճեմարան Ամստերդամում
Պարգևներ
 Judith Herzberg Վիքիպահեստում

Յուդիթ Հերցբերգ (հոլ.՝ Judith Frieda Lina Herzberg, նոյեմբերի 4, 1934(1934-11-04)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ), նիդերլանդցի բանաստեղծուհի և դրամատուրգ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները (հայրը՝ փոստաբան, պատմաբան և գրող Աբել Հերցբերգը) ներկալված են եղել Վեստերբորկի ճամբարում, այնուհետև տեղափոխվեցին Բերգեն-Բելզեն և ազատագրվեցին 1945 թվականին բրիտանական բանակի կողմից։ Յուդիթը, նրա ավագ քույրերը և եղբայրը այդ ժամանակ նացիստներից թաքնվում էին գյուղում։ Պատերազմից հետո Յուդիթը սովորում էր Մոնտեսսորի ամստերդամյան լիցեյում, բարձրագույն կրթություն չի ստացել։ Առաջին բանաստեղծությունները գրել է 1961 թվականին։ Բնակվում է Նիդերլանդներում և Իսրայելում, որտեղ արտագաղթել էին քույրն ու եղբայրը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների հետ մեկտեղ, հեղինակ է դրամաների, սցենարների, էսսեների, թարգմանությունների հին հունարենից (Էվրիպիդեսի տրոյացիները), ֆրանսերենից (Դյումա որդու Կամելիազարդ տիկինը), նորվեգերենից (Հենրիկ Իբսեն), շվեդերենից (Յուհան Ավգուստ Ստրինդբերգ) և այլն։

Բանաստեղծություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուդիթ Հերցբերգի «Սարյակներ» բանաստեղծությունը Լեյդենում պատի վրա
  • 1963 թ.՝ Ծովային փոստ/ Zeepost
  • 1968 թ.՝ Beemdgras
  • 1970 թ.՝ Vliegen
  • 1971 թ.՝ Strijklicht
  • 1971 թ.՝ 27 liefdesliedjes
  • 1975 թ.՝ Ethooi, անթոլոգիա
  • 1980 թ.՝ Botshol
  • 1983 թ.՝ De val van Icarus
  • 1984 թ.՝ Dagrest
  • 1984 թ.՝ Twintig gedichten
  • 1987 թ.՝ Zoals
  • 1994 թ.՝ Doen en laten. Een keuze uit de gedichten, անթոլոգիա
  • 1996 թ.՝ Wat zij wilde schilderen
  • 1998 թ.՝ Landschap
  • 1999 թ.՝ Bijvangst
  • 2004 թ.՝ Soms vaak
  • 2007 թ.՝ Zijtak
  • 2008 թ.՝ Het vrolijkt
  • 1974 թ.՝ Dat het 's ochtends ochtend wordt. De deur stond open. Twee toneelstukken
  • 1982 թ.՝ Leedvermaak (էկրանավորվել է 1989 թ.)
  • 1985 թ.՝ En/of
  • 1986 թ.՝ Merg
  • 1986 թ.՝ De kleine zeemeermin, ըստ Հանս Քրիստիան Անդերսենի Ջրահարսը հեքիաթի
  • 1991 թ.՝ Een goed hoofd
  • 1988 թ.՝ De Caracal. Een monoloog
  • 1989 թ.՝ Kras
  • 1991 թ.՝ Teksten voor toneel en film. 1972—1988 թթ. (դրամաներ և սցենարներ՝ 1972-1988 թթ.)
  • 1995 թ.՝ Rijgdraad
  • 1997 թ.՝ De Nietsfabriek
  • 1998 թ.՝ Een golem
  • 2000 թ.՝ Lieve Arthur
  • 2004 թ.՝ Thuisreis
  • 1975 թ.՝ Rooie Sien
  • 1977 թ.՝ Twee vrouwen (ըստ Հարի Մուլիշի Երկու կանայք վեպի)
  • 1979 թ.՝ Mevrouw Katrien
  • 1981 թ.՝ Charlotte. Dagboek bij een film (Շառլոտտա ֆիլմի նկարահանումների օրագիր ըստ Հերցբերգի Շառլոտտա Սալոմոնի սցենարի)
  • 2001 թ.՝ Qui vive (Նիդեռլանդների «Ոսկե հորթ» կինոփառատոնի մրցանակ գեղարվեստական ֆիլմի լավագույն սցենարի համար)
  • 2009 թ.՝ Happy End

Յուդիթ Հերցբերգի բանաստեղծություններն ու դրամաները թարգմանվել են մի շարք եվրոպական լեզուներով։ Դրամատուրգիայի և պոեզիայի համար արժանացել է Յան Կամպերտի (1980 թ., 1981 թ.), Յոստ վան դեն Վոնդելի (1984 թ.), Կոնստանտիյն Հյույգենսի (1994 թ.), Պիտեր Հոֆտի (1997 թ.) մրցանակի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուդիթ Հերցբերգ» հոդվածին։