Յոսեֆ Միսլիվեչեկ
Յոսեֆ Միսլիվեչեկ | |
---|---|
Բնօրինակ անուն | չեխ․՝ Josef Mysliveček |
Ծնվել է | մարտի 9, 1737[1][2][3][…] Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] |
Երկիր | Բոհեմիայի թագավորություն և Պապական մարզ |
Մահացել է | փետրվարի 4, 1781[1][2][3][…] (43 տարեկան) Հռոմ, Պապական մարզ[5] |
Գերեզման | San Lorenzo in Lucina |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն և օրատորիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, ջութակահար և Կապելմայստեր |
Կրթություն | Philharmonic Academy of Bologna? |
Josef Mysliveček Վիքիպահեստում |
Յոսեֆ Միսլիվեչեկ (չեխ․՝ Josef Mysliveček, մարտի 9, 1737[1][2][3][…], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] - փետրվարի 4, 1781[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[5]), չեխ կոմպոզիտոր և դիրիժոր։ Բոլոնիայի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ (1771)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Պրահայում, որտեղ և ստեղծել է առաջին սիմֆոնիաները (1762)։ 1763 թվականից ապրել է Իտալիայում։ 1770 թվականին Բոլոնիայում հանդիպել է պատանի Մոցարտին, վերջինս բարձր է գնահատել Միսլիվեչեկի երաժշտությունը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միսլիվեչեկը մոտ 30 օպերաների հեղինակ է («Հիպերմնեստրա», «Թամերլան Մեծ», «Մոնտեսումա», «Էցիո», «Օլիմպիադա», «Արմիդա» և այլն 1767-1780 թվականներին մեծ հաջողությամբ ներկայացվել են Իտալիայի քաղաքներում, Պրահայում, Վիեննայում), որոնցում զարգացրել է իտալական seria-opera-ի ավանդույթները։ Գրել է նաև օրատորիաներ, սիմֆոնիաներ, նախերգանքներ, կոնցերտներ, լարային անսամբլներ և այլն (այս երկերում զգացվում է մոտիկությունը Մոցարտի վաղ շրջանի ստեղծագործությանը, որին նույնիսկ վերագրում էին Միսլիվեչեկի որոշ գործեր, դրանց թվում՝ «Աբրահամ և Իսահակ» օրատորիան)։ Միսլիվեչեկի երաժշտությունը կրել է իտալական ազդեցություն, բովանդակում է նաև չեխական ժողովրդական երգայնության տարրեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Wurzbach D. C. v. Misliweczek, Joseph (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 18. — S. 362.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Česká divadelní encyklopedie
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսեֆ Միսլիվեչեկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 609)։ |