Jump to content

Յոնաս Ավիժյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոնաս Ավիժյուս
Ծնվել էմայիսի 16, 1922(1922-05-16)[1][2][3]
ԾննդավայրՄեդգինայ, Kepaliai Eldership, Joniškis District Municipality, Լիտվա
Վախճանվել էհուլիսի 7, 1999(1999-07-07)[2][3][4] (77 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվա[5]
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և լրագրող
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն Լիտվա և  ԽՍՀՄ
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Մեծ Իշխան Գեդիմինասի Շքանշանի ղեկավար
և Լենինյան մրցանակ

Յոնաս Ավիժյուս (լիտ.՝ Jonas Avyžius, մայիսի 16, 1922(1922-05-16)[1][2][3], Մեդգինայ, Kepaliai Eldership, Joniškis District Municipality, Լիտվա - հուլիսի 7, 1999(1999-07-07)[2][3][4], Վիլնյուս, Լիտվա[5]), լիտվացի գրող, արձակագիր։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Աշխատել է որպես լրագրող։ 1948 թվականից եղել է պրոֆեսիոնալ գրող։ Լիտվական ԽՍՀ-ի ժողոցրդական գրող։ 1996 թվականին ընտրվել է Լիտվայի Սեյմի անդամ, եղել է Հայրենիքի միության անդամ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին հրատարակվել է «Առաջին ակոսներ» (լիտ.՝ «Pirmosios vagos») պատվածքների ժողովածուն։ Նրա «Ժառանգություն» (լիտ.՝ «Palikimas») վիպակում պատկերված է լիտվական գյուղի կոլխոզային կյանքի առաջին փուլը։ Սովետական գյուղին են նվիրված նաև «Փառք» լիտ.՝ «Garbė» պատմվածքը, «Սպիտակ ուռենիներ» պիեսը (1954), «Ազատվածները», «Մարդիկ և իրադարձությունները» (1954) պատմվածքների ու ակնարկների ժողովածուները, «Գյուղը ճամփաբաժանին» (լիտ.՝ «Kaimas kryžkelėje») վեպը (1964)։

Հեղինակել է Լիտվայի անցյալին նվիրված «Ապակե լեռ» (լիտ.՝ «Į stiklo kalną», 1961) վեպը, որը համարվում է նրա առաջին լուրջ ստեղծագործությունը։ Ավիժյուսի կարևորագույն ստեղծագործությունը «Կորցրած կտուր» վեպն է (լիտ.՝ «Sodybų tuštėjimo metas», 1970, 1976 թվականի Լենինյան մրցանակ), որը ներկայացնում է Լիտավական ժողովրդի դաժան և արյունալից տարիները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, ինչպես նաև դրանից հետո։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն են թարգմանվել «Վեպեր և պատմություններ» (1953), «Գետը և ափերը», «Շփոթություններ գյուղում» ժողովածուները, «Կորցրած կտուր» վեպը (թարգմանված է նաև անգլերեն, արաբերեն, հայերեն, բուլղարերեն, հունգարերեն, ղազախերեն, վիետնամերեն, կխմերերեն, լատիներեն, մոլդավերեն, մոնղոլերեն, գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, սլեվերեն, ուզբեկերեն, ուկրաիներեն, ֆրանսերեն, չեխերեն, էստոներեն)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Авижюс Йонас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119171074 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]