Յոնաս Ավիժյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոնաս Ավիժյուս
Ծնվել էմայիսի 16, 1922(1922-05-16)[1][2][3]
ԾննդավայրՄեդգինայ, Kepaliai Eldership, Joniškis District Municipality, Լիտվա
Վախճանվել էհուլիսի 7, 1999(1999-07-07)[2][3][4] (77 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվա[5]
ԳերեզմանAntakalnis Cemetery
Մասնագիտությունհեղինակ, քաղաքական գործիչ, գրող և լրագրող
Լեզուլիտվերեն[2]
ՔաղաքացիությունFlag of Lithuania (1988–2004).svg Լիտվա և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Լենինյան մրցանակ Ժողովուրդների բարեկամության շքանշան և Մեծ Իշխան Գեդիմինասի Շքանշանի ղեկավար

Յոնաս Ավիժյուս (լիտ.՝ Jonas Avyžius, մայիսի 16, 1922(1922-05-16)[1][2][3], Մեդգինայ, Kepaliai Eldership, Joniškis District Municipality, Լիտվա - հուլիսի 7, 1999(1999-07-07)[2][3][4], Վիլնյուս, Լիտվա[5]), լիտվացի գրող, արձակագիր: ԽՄԿԿ անդամ 1962 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղացու ընտանիքում: Աշխատել է որպես լրագրող: 1948 թվականից եղել է պրոֆեսիոնալ գրող: Լիտվական ԽՍՀ-ի ժողոցրդական գրող: 1996 թվականին ընտրվել է Լիտվայի Սեյմի անդամ, եղել է Հայրենիքի միության անդամ:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին հրատարակվել է «Առաջին ակոսներ» (լիտ.՝ «Pirmosios vagos») պատվածքների ժողովածուն: Նրա «Ժառանգություն» (լիտ.՝ «Palikimas») վիպակում պատկերված է լիտվական գյուղի կոլխոզային կյանքի առաջին փուլը: Սովետական գյուղին են նվիրված նաև «Փառք» լիտ.՝ «Garbė» պատմվածքը, «Սպիտակ ուռենիներ» պիեսը (1954), «Ազատվածները», «Մարդիկ և իրադարձությունները» (1954) պատմվածքների ու ակնարկների ժողովածուները, «Գյուղը ճամփաբաժանին» (լիտ.՝ «Kaimas kryžkelėje») վեպը (1964):

Հեղինակել է Լիտվայի անցյալին նվիրված «Ապակե լեռ» (լիտ.՝ «Į stiklo kalną», 1961) վեպը, որը համարվում է նրա առաջին լուրջ ստեղծագործությունը: Ավիժյուսի կարևորագույն ստեղծագործությունը «Կորցրած կտուր» վեպն է (լիտ.՝ «Sodybų tuštėjimo metas», 1970, 1976 թվականի Լենինյան մրցանակ), որը ներկայացնում է Լիտավական ժողովրդի դաժան և արյունալից տարիները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, ինչպես նաև դրանից հետո:

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն են թարգմանվել «Վեպեր և պատմություններ» (1953), «Գետը և ափերը», «Շփոթություններ գյուղում» ժողովածուները, «Կորցրած կտուր» վեպը (թարգմանված է նաև անգլերեն, արաբերեն, հայերեն, բուլղարերեն, հունգարերեն, ղազախերեն, վիետնամերեն, կխմերերեն, լատիներեն, մոլդավերեն, մոնղոլերեն, գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, սլեվերեն, ուզբեկերեն, ուկրաիներեն, ֆրանսերեն, չեխերեն, էստոներեն):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Авижюс Йонас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Store norske leksikon(նորվ.) — 1978.
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119171074 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]