Jump to content

Յոժեֆ Միկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոժեֆ Միկո
Ծնվել էօգոստոսի 6, 1920(1920-08-06)
ԾննդավայրVecsés, Պեշտ, Հունգարիա
Մահացել էապրիլի 28, 2008(2008-04-28) (87 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1955)
Մասնագիտությունկինոօպերատոր և օպերատոր-բեմադրիչ

Յոժեֆ Միկո (հունգ.՝ József Mikó, օգոստոսի 6, 1920(1920-08-06), Vecsés, Պեշտ, Հունգարիա - ապրիլի 28, 2008(2008-04-28), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հունգարացի կինոգործիչ, կինոօպերատոր։ Ակտիվ գործունեություն է ծավալել 1956 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ։ Նկարահանել է հեղափոխությունը՝ Հունգարիայի սահմաններից ֆիլմերը դուրս հանելու և աշխարհին Խորհրդային միության դաժանությունները ցույց տալու համար։ Խորհրդային իշխանությունները տեղեկանալով նրա գործունեության մասին փնտրել են նրան ու իր ֆիլմերը։ Յոժեֆ Միկոն կնոջ և Յոժեֆ կրտսերի հետ փախել են Հունգարիայից՝ խուսափելով ազատազրկումից:Միկոն նկարահանած ֆիլմերը մաքսանենգ ճանապարհով Հունգարիայից ԱՄՆ է տեղափոխել։ Նա 1956 թվականի հունգարական հեղափոխության արդյունքում ԱՄՆ գաղթած երեք հունգարացի կինոգործիչներից մեկն է։ Նրա մտերիմ ընկերը՝ Վիլմոշ Ժիգմոնդը շատ հաջող կարիերա է ունեցել Հոլիվուդում։

Վիլմոշ Ժիգմոնդի հետ մի քանի ցածր բյուջեով ֆիլմեր նկարելուց հետո, ինչպիսիք են «Սադիստը», Յոժեֆ Միկոն թողնելով ֆիլմարտադրությունը՝ Սանտա Մոնիկայում դարձել է հաջողակ գործարար։ 1956 թվականի հունգարական հեղափոխության մասին ֆիլմերի 80%-ը նկարահանել է Միկոն, որոնք հետագայում նվիրաբերել է Հունգարիային։ Ֆիլմերն արխիվացվել են որպես «Միկոյի հավաքածու» և ներկայացվել են բազմաթիվ հեռուստատեսային շոուների ընթացքում, այդ թվում` «20-րդ դար» հեռուստածրագրում, ինչպես նաև «Ազատության մոլուցք» և «Պատռված է դրոշից» ֆիլմերում։

Յոժեֆ Միկոն մտերիմ է եղել նաև Լասլո Կովաչի հետ ԱՄՆ տեղափոխվելուց հետո։ Սակայն նրանց բարեկամական կապերը սրվել են, երբ Կովաչը պահանջներ է ներկայացրել Միկոյի՝ Հունգարական հեղափոխության մասին նկարահանած ֆիլմերի կադրերի համար[1]։

Հունգարիայում ժողովրդավարության վերականգնումից հետո Յոժեֆ Միկոն արժանացել է Հունգարիայի կառավարության նվաճումների գերազանցության մրցանակի, Ազատության մրցանակի, ինչպես նաև խաչ Պատվո շքանշանի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. J. S. Miko – Filmed Hungarian Revolution – The Washington Post May 15, 2008

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]