Պատռված է դրոշից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պատռված է դրոշից
A lyukas zászló
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ[1]
ԹեմաՍառը պատերազմ
Թվական2007
Լեզուհունգարերեն
ՌեժիսորԿլաուդիա Կովաչ[1] և Endre Hules?
ՊրոդյուսերGeorge Adams?, Կլաուդիա Կովաչ, Լասլո Կովաչ, Վիլմոշ Ժիգմոնդ և Endre Hules?
Սցենարի հեղինակEndre Hules? և Կլաուդիա Կովաչ
ՕպերատորԼասլո Կովաչ և Վիլմոշ Ժիգմոնդ
Տևողություն97 րոպե
Բյուջե1 700 000 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ

«Պատռված է դրոշից», «Պոկված է դրոշից» (հունգ.՝ A lyukas zászló), 2007 թվականին նկարահանված վավերագրական ֆիլմ կոմունիզմի միջազգային անկման և 1956 թվականի հունգարական հեղափոխության մասին: Ֆիլմում ներկայացված է Սառը պատերազմի դարաշրջանը (1945-1991 թթ.) և այդ ժամանակահատվածում գերտերությունների միջև տեղի ունեցող մրցակցությունը: Ֆիլմում 1956 թվականի հունգարական հեղափոխությունը ներկայացվում է որպես կոմունիստական համակարգի հետագա անկման առաջին կատալիզատոր և ժողովրդավարության առաջխաղացման ուշագրավ շրջադարձ:

2009 թվականին ֆիլմը մասնակցել է Օսկարի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ըստ մի շարք կինոքննադատների և պատմաբանների՝ ֆիլմը համարվում է այս թեման արծարծող լավագույն վավերագրական ֆիլմը:

Հարցազրույցներ, արխիվային կադրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում ներկայացված է 29 հարցազրույց ազատամարտիկների, պատմաբանների, լրագրողների, խորհրդային զինվորների, ՄԱԿ-ի և դեսպանատների պաշտոնյաների, նախկին քաղբանտարկյալների, խոշտանգողների հետ, ինչպես նաև փոխհրաձգության ժամանակ բռնված օտարերկրյա ուսանողների հետ, որոնք պատմում են 20-րդ դարի մեծագույն պատմություններից մեկը:

  • Միխայիլ Գորբաչով
  • Ռոնալդ Ռեյգան
  • Հենրի Քիսինջեր
  • Օտտո ֆոն Հաբսբուրգ
  • Արպադ Գյոնց
  • Իմրե Պոժգաի
  • Յանոշ Բերեց
  • Դյուլա Հորն
  • Գեորգիոս Վասիլիու

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերնագիր՝ A lyukas zászló
  • Երկիր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
  • Ֆորմատ՝ 16:9 HD
  • Ժանր՝ վավերագրական
  • Տևողություն՝ 96 րոպե
  • Տարեթիվ՝ 2007 թ.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիբուրուն միջազգային կինոփառատոնում ֆիլմը և պրոդյուսերներ Լասլո Կովաչն ու Զոլտան Հոնտին արժանացել են «Golden Reel Award» մրցանակի
  • «Հանդիսատեսի մրցանակ» Ինդիանապոլիսի միջազգային կինոփառատոն, 2009 թ.
  • Բևեռլի Հիլզի կինոփառատոնի մրցանակ, 2008 թ.
  • Էգեր քաղաքի հատուկ մրցանակ, Հունգարիա, 2009 թ.
  • Ագրիա հեռուստատեսության հատուկ մրցանակ, Հունգարիա, 2009 թ.

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AFI պրեմիերիայի տոմսերը վաճառվել են 45 րոպեում և ֆիլմն արժանացել է հոտընկայս ծափերի
  • Ըստ LA Weekly-ի կինոքննադատ Չակ Ուիլսոնի՝ ֆիլմը համարվել է 2007 թվականի AFI փառատոնի "Best Undistributed Films"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]