Յոժեֆ Միկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոժեֆ Միկո
Ծնվել է օգոստոսի 6, 1920(1920-08-06)
Ծննդավայր Հունգարիա
Մահացել է ապրիլի 28, 2008(2008-04-28) (87 տարեկանում)
Մահվան վայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտություն կինոօպերատոր

Յոժեֆ Միկո (հունգ.՝ József Mikó, օգոստոսի 6, 1920(1920-08-06), Հունգարիա - ապրիլի 28, 2008(2008-04-28), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), հունգարացի կինոգործիչ, կինոօպերատոր: Ակտիվ գործունեություն է ծավալել 1956 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ: Նկարահանել է հեղափոխությունը՝ Հունգարիայի սահմաններից ֆիլմերը դուրս հանելու և աշխարհին Խորհրդային միության դաժանությունները ցույց տալու համար: Խորհրդային իշխանությունները տեղեկանալով նրա գործունեության մասին փնտրել են նրան ու իր ֆիլմերը: Յոժեֆ Միկոն կնոջ և Յոժեֆ կրտսերի հետ փախել են Հունգարիայից՝ խուսափելով ազատազրկումից:Միկոն նկարահանած ֆիլմերը մաքսանենգ ճանապարհով Հունգարիայից ԱՄՆ է տեղափոխել: Նա 1956 թվականի հունգարական հեղափոխության արդյունքում ԱՄՆ գաղթած երեք հունգարացի կինոգործիչներից մեկն է: Նրա մտերիմ ընկերը՝ Վիլմոշ Ժիգմոնդը շատ հաջող կարիերա է ունեցել Հոլիվուդում:

Վիլմոշ Ժիգմոնդի հետ մի քանի ցածր բյուջեով ֆիլմեր նկարելուց հետո, ինչպիսիք են «Սադիստը», Յոժեֆ Միկոն թողնելով ֆիլմարտադրությունը՝ Սանտա Մոնիկայում դարձել է հաջողակ գործարար: 1956 թվականի հունգարական հեղափոխության մասին ֆիլմերի 80%-ը նկարահանել է Միկոն, որոնք հետագայում նվիրաբերել է Հունգարիային: Ֆիլմերն արխիվացվել են որպես «Միկոյի հավաքածու» և ներկայացվել են բազմաթիվ հեռուստատեսային շոուների ընթացքում, այդ թվում` «20-րդ դար» հեռուստածրագրում, ինչպես նաև «Ազատության մոլուցք» և «Պատռված է դրոշից» ֆիլմերում:

Յոժեֆ Միկոն մտերիմ է եղել նաև Լասլո Կովաչի հետ ԱՄՆ տեղափոխվելուց հետո: Սակայն նրանց բարեկամական կապերը սրվել են, երբ Կովաչը պահանջներ է ներկայացրել Միկոյի՝ Հունգարական հեղափոխության մասին նկարահանած ֆիլմերի կադրերի համար[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայում ժողովրդավարության վերականգնումից հետո Յոժեֆ Միկոն արժանացել է Հունգարիայի կառավարության նվաճումների գերազանցության մրցանակի, Ազատության մրցանակի, ինչպես նաև խաչ Պատվո շքանշանի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. J. S. Miko – Filmed Hungarian Revolution – The Washington Post May 15, 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]