Յոաննա Բատոր
Յոաննա Բատոր լեհ.՝ Joanna Bator-Łukasiewicz | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Վալբժիխ, Լեհաստան |
Մասնագիտություն | լրագրող, գրող և սոցիոլոգ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վրոցլավի համալսարան |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Sandy Mountain? |
Աշխատավայր | Institute of Philosophy and Sociology of the Polish Academy of Sciences?[2] |
Պարգևներ | |
Joanna Bator Վիքիպահեստում |
Յոաննա Բատոր ( լեհ.՝ Joanna Batorփետրվարի 2, 1968[1], Վալբժիխ, Լեհաստան), լեհ գրող, լրագրող, հրապարակախոս, ֆելիետոնիստ, ֆեմինիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոաննա Բատորը մշակութաբանություն է սովորել Վարշավայի համալսարանում։ Ավարտել է նաև Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների դպրոցը։ Նրա փիլիսոփայության դոկտորականը Լեհաստանում առաջիններից մեկն էր, որը նվիրված էր ֆեմինիստական տեսությունների և բանավեճերի փիլիսոփայական ասպեկտներին, որոնք վարել են ֆեմինիստուհիները հոգեվերլուծությամբ և պոստմոդեռնիզմով։
1999-2008 թվականներին Յոաննա Բատորն աշխատել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայում, 2007 թվականից մինչև 2011 թվականը դասավանդել է նաև Լեհաստանի և Ճապոնիայի համակարգչային տեխնոլոգիաների բարձրագույն դպրոցում և Վարշավայի այլ բուհերում։ Նա ճապոնական մշակույթի երկրպագու է։ Երկու տարի Ճապոնիայում լինելուց հետո հրապարակել է իր «Ճապոնական հովհար» (2004, 2011) գիրքը։ 2005 թվականին արժանացել է հրատարակիչների և Բեատա Պավլյակի անվան մրցանակների։
2011 թվականից Յոաննա Բատորը իր ժամանակը նվիրել է բացառապես գրքեր գրելուն։ Նրա առաջին «Կինը» (2002) գիրքը նրան հաջողություն չի բերել, բայց երկրորդ վեպը՝ «Ավազե լեռ» (2009), հաջողություն է բերել Լեհաստանում և արտերկրում, որին հաջորդել է «Խմուրդալիա» (2010) գիրքը։ Հաջորդը դարձել է «Դա մութ է, գրեթե գիշեր» վեպը (2012)։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 «Ֆեմինիզմ, հետմոդեռնիզմ, հոգեվերլուծություն» (Feminizm, postmodernizm, psychoanaliza)
- 2002 «Կին» (Kobieta)
- 2004 «Ճապոնական հովհար» (Japoński wachlarz)
- 2009 «Ավազե լեռ» (Piaskowa Góra)
- 2010 «Խմուրդալիա» (Chmurdalia)
- 2011 «Ճապոնական հովհար։ Վերադարձ»։ (Japoński wachlarz. Powroty)
- 2012 «Մութ, գրեթե գիշեր» (Ciemno, prawie noc)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Joanna Bator, in: Internationales Biographisches Archiv 13/2014 vom 25. März 2014, im Munzinger-Archiv (Artikelanfang frei abrufbar)
- Agnieszka Jezierska. Ungeliebte Töchter - gebrochene Matrilinearität in Joanna Bators Dilogie "Sandberg und Wolkenfern", in: Ost-westlicher Dialog - Dialog Wschodu i Zachodu: Polnische Woche - Tydzień polski, Saarbrück)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://culture.pl/pl/tworca/joanna-bator (լեհ.)
- http://www.instytutksiazki.pl/autorzy-detal,literatura-polska,1814,bator-joanna.html
- Strona Joanny Bator w Wydawnictwie WAB Արխիվացված 2013-01-18 Wayback Machine
- Profil w Książki onet.pl
- Profil w Książkach wp.pl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոաննա Բատոր» հոդվածին։ |
|