Յոաննա Բատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոաննա Բատոր
լեհ.՝ Joanna Bator-Łukasiewicz
Joanna Bator (pisarka).JPG
Ծնվել էփետրվարի 2, 1968(1968-02-02)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՎալբժիխ, Լեհաստան
Մասնագիտությունլրագրող, գրող և սոցիոլոգ
Լեզուլեհերեն
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունՎրոցլավի համալսարան
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներSandy Mountain?
ՊարգևներՆիկե մրցանակ Ուզեդոմյան գրական մրցանակ և Silver Medal for Merit to Culture – Gloria Artis‎?
Joanna Bator Վիքիպահեստում

Յոաննա Բատոր ( լեհ.՝ Joanna Batorփետրվարի 2, 1968(1968-02-02)[1], Վալբժիխ, Լեհաստան), լեհ գրող, լրագրող, հրապարակախոս, ֆելիետոնիստ, ֆեմինիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոաննա Բատորը մշակութաբանություն է սովորել Վարշավայի համալսարանում։ Ավարտել է նաև Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների դպրոցը։ Նրա փիլիսոփայության դոկտորականը Լեհաստանում առաջիններից մեկն էր, որը նվիրված էր ֆեմինիստական տեսությունների և բանավեճերի փիլիսոփայական ասպեկտներին, որոնք վարել են ֆեմինիստուհիները հոգեվերլուծությամբ և պոստմոդեռնիզմով։

1999-2008 թվականներին Յոաննա Բատորն աշխատել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայում, 2007 թվականից մինչև 2011 թվականը դասավանդել է նաև Լեհաստանի և Ճապոնիայի համակարգչային տեխնոլոգիաների բարձրագույն դպրոցում և Վարշավայի այլ բուհերում։ Նա ճապոնական մշակույթի երկրպագու է։ Երկու տարի Ճապոնիայում լինելուց հետո հրապարակել է իր «Ճապոնական հովհար» (2004, 2011) գիրքը։ 2005 թվականին արժանացել է հրատարակիչների և Բեատա Պավլյակի անվան մրցանակների։

2011 թվականից Յոաննա Բատորը իր ժամանակը նվիրել է բացառապես գրքեր գրելուն։ Նրա առաջին «Կինը» (2002) գիրքը նրան հաջողություն չի բերել, բայց երկրորդ վեպը՝ «Ավազե լեռ» (2009), հաջողություն է բերել Լեհաստանում և արտերկրում, որին հաջորդել է «Խմուրդալիա» (2010) գիրքը։ Հաջորդը դարձել է «Դա մութ է, գրեթե գիշեր» վեպը (2012)։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 «Ֆեմինիզմ, հետմոդեռնիզմ, հոգեվերլուծություն» (Feminizm, postmodernizm, psychoanaliza)
  • 2002 «Կին» (Kobieta)
  • 2004 «Ճապոնական հովհար» (Japoński wachlarz)
  • 2009 «Ավազե լեռ» (Piaskowa Góra)
  • 2010 «Խմուրդալիա» (Chmurdalia)
  • 2011 «Ճապոնական հովհար։ Վերադարձ»։ (Japoński wachlarz. Powroty)
  • 2012 «Մութ, գրեթե գիշեր» (Ciemno, prawie noc)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joanna Bator, in: Internationales Biographisches Archiv 13/2014 vom 25. März 2014, im Munzinger-Archiv (Artikelanfang frei abrufbar)
  • Agnieszka Jezierska. Ungeliebte Töchter - gebrochene Matrilinearität in Joanna Bators Dilogie "Sandberg und Wolkenfern", in: Ost-westlicher Dialog - Dialog Wschodu i Zachodu: Polnische Woche - Tydzień polski, Saarbrück)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]