Յանիս Ցիմզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանիս Ցիմզե
Ծնվել էմայիսի 3, 1814(1814-05-03)[1]
Rauna Parish, Wenden County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 22, 1881(1881-10-22)[3][4] (67 տարեկան)
Վլեխ, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներգեհոնահար և կոմպոզիտոր
Գործիքներերգեհոն
ԱշխատավայրCimze seminary?
 Jānis Cimze Վիքիպահեստում

Յանիս Ցիմզե (մայիսի 3, 1814(1814-05-03)[1], Rauna Parish, Wenden County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 22, 1881(1881-10-22)[3][4], Վլեխ, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]), լատիշ երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր և մանկավարժ, լատվիական երգչախմբային երաժշտության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունը ստացել է Ռաունայի դպրոցում, որն ավարտել է 1830 թվականին։ Նա աշխատել է որպես տնային ուսուցիչ Ռաունայում և Սմիլտենեում։ 1833 թվականից դասավանդել է Վալմիերեի ծխական դպրոցում։ 1835 թվականի աշնանը նա ուսման է ուղարկվել Վայֆենսելֆելսի ուսուցիչների ճեմարանում, ուսումնասիրել Շվեյցարիայի և Ավստրիայի ժողովրդական դպրոցների փորձը, պատրաստվելով նմանատիպ ճեմարանի ստեղծմանը Վալմիերեում։ Ճեմարանի դասընթացներն ավարտել է 1838 թվականին, ստացել է լրացուցիչ կրթություն Ֆ. Ա. Դիստերվեգի դիդակտիկայի և մաթեմատիկայի դասընթացներում։

Այդ տարիներին նա սկսել է լրջորեն սովորել ջութակ նվագել, հետաքրքրվել է ժողովրդական երաժշտության հարցերով։ Նա սովորել է գերմանական ժողովրդական բանահյուսություն և երաժշտություն մանկավարժ Լյուդվիգ Էրկի մոտ[5]։

1839 թվականից նա ղեկավարել է Վալմիերեի ուսուցիչների ճեմարանը, իսկ 1853 թվականից մինչև մահը, Վալկեում։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել երաժշտական ունակությունների զարգացմանը՝ հիմնականում երգչախմբային երգեցողության միջոցով։ Նրա փորձը սկիզբ է դրել մանկական և ժողովրդական երգչախմբերի, երգչախմբային տոների ավանդույթների տարածմանը։ Չորս ձայնային տղամարդկանց և խառը երգչախմբերի համար լատվիական ժողովրդական մեղեդիների առաջին մշակման հեղինակն է (ընդհանուր առմամբ, նա մշակել է շուրջ 350 երգ)։

1872 թվականից հրապարակել է ժողովրդական երգերի մի քանի ժողովածու։

1849 թվականին Յանիս Ցիմզեն ամուսնացել է Ռիգայի Մեծ Գիլդիայի բժշկի դուստր Լուիզ Մոլինի հետ, բայց 1856 թվականին կինը մահացել է։ Իրենց կարճ ամուսնության ընթացքում կինը ծնեց չորս երեխա. աղջիկները՝ Աննա, Լուիզա, Իոաննա։ Միակ որդին՝ Էմիլ-Կարլիսը, մահացել է մի քանի շաբաթական տարիքում։

Յանիս Ցիմզեն մահացել է 1881 թվականի հոկտեմբերի 10-ին (22-ին), Վալկեում և թաղված է Լուգաժի համայնքի գերեզմանոցում (այժմ՝ Ցիմզեսի գերեզմանոց), որտեղ տեղադրվել է նրա հուշարձանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին Յանիս Ցիմզեի անունով Ռիգայում նոր փողոց է բացվել։ Յանիս Ցիմզեի անունով փողոցներ կան նաև Վալկեում և Վալմիերեում։

2014 թվականին Յանիս Ցիմզեի 200-ամյակը լայնորեն նշվեց Լատվիայում։ 2014 թվականի ապրիլի 1-ին Ցեսիսում բացվել է «Յանիս Ցիմզեն Վիդզեմում և Եվրոպայում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են հին փաստաթղթեր և լուսանկարներ։

2014 թվականի մայիսի 31-ին Վալկա և Վալմիերա երկվորյակ քաղաքներն անց են կացրել Յանիս Ցիմզեի ծննդյան 200-ամյակին նվիրված համատեղ «Ցիմզեի կոդ» միջազգային երգեցողության փառատոն։ Տոնակատարության ընթացքում տեղի է ունեցել Էստոնիայի կոմպոզիտոր Ռենե Էեսպերեի կողմից Ante Lucem օրատորիայի պրեմիերան, որը նվիրված էր Ցիմզեին։ Ընդհանուր առմամբ տոնակատարությանը մասնակցում էին Էստոնիայի և Լատվիայի մոտ 2000 երգիչներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1034859722 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.vanderkrogt.net/statues/object.php?webpage=CO&record=lv001
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Երաժշտություն (ֆր.)
  5. «Эрк, Людвиг-Христиан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]