Յան Դլուգոշ (լեհ.՝ Jan Długosz, դեկտեմբերի 1, 1415, Նովա Բժեզնիցա, Pajęczno County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան - մայիսի 19, 1480[1][2], Կրակով, Լեհաստանի թագավորություն), լեհ պատմագիր, դիվանագետ, զինվորական, հոգևորական։ Հեղինակ է պատմական երկերի, որոնցից հիմնականը 12 գրքով, «Տարեգրություններ կամ Լեհական փառապանծ թագավորության ժամանակագրություն» աշխատությունն է, որը հայտնի է նաև «Լեհաստանի պատմություն» անունով։ Այն ընդգրկում է Լեհաստանի պատմությունը մինչն 1480 թվականը Լեհաստանի միջնադարյան պատմագրության կարևոր հուշարձաևևերից է։ «Տարեգրություններ»-ում տեղեկություններ կան XII-XIII-րդ դդ․ Հայաստանի և լեհահայ գաղթօջախևերի պատմությաև վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 422)։