Յադրին
Բնակավայր | |||
---|---|---|---|
Յադրին | |||
չուվաշերեն՝ Етĕрне մար.՝ Ядырна լեռնային մար.՝ Йӓдӹрнӓ | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Համայնք | Q4536333?, Յադրինսկի շրջան և Yadrinsky Uyezd? | ||
Հիմնադրված է | 1590 թ. | ||
Մակերես | 55 կմ² | ||
ԲԾՄ | 70 մետր | ||
Պաշտոնական լեզու | չուվաշերեն և ռուսերեն | ||
Բնակչություն | ▼7918 մարդ (2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 83547 | ||
Փոստային դասիչ | 429060 | ||
Պաշտոնական կայք | ядрин.рф | ||
| |||
Յադրին, 18-րդ դարում` Յադրինսկ (չուվաշերեն՝ Етĕрне, մար.՝ Ядырна, լեռնային մար.՝ Йӓдӹрнӓ), քաղաք (1781 թվականից) Ռուսաստանում, Չուվաշիայի Յադրինսկի շրջանի վարչական կենտրոնն է։
Բնակչությունը` 8089 մարդ (2021 թվական)։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական ստուգաբանությունը «Յադրին» անվանումը բացատրում է այն բանով, որ Իվան IV Ահեղը Կազանի խանության դեմ պատերազմի ժամանակ այստեղ ռազմագունդ է պատրաստել։ Այդ տարբերակը չի վկայվում պատմական տվյալներով. քաղաքը կառուցվել է Կազանի գրավումից հետո, քաղաքի բնակիչների մեջ դարբիններ և այլ վարպետներ չկային։ Ժամանակակից ստուգաբանությունը կապված է Етĕрне կամ Едьрне (ռուսական ձևը` Յադրի) բնակավայրի հիմնադրի, այն հողի տիրոջ անունով, որի վրա կառուցվել է քաղաքը, կամ որ ավելի հավանական է, կապված է Етерне բնակավայրի չուվաշական անվան հետ։ Յադրինի վոլոստը գոյություն է ունեցել մինչև քաղաքի հիմնադրումը։ Այնուամենայնիվ, քաղաքի անվանման «հրետանային» առաջացման տարբերակն անդրադարձ է գտել գերբի մեջ, որը հաստատվել է 1781 թվականին. «եռանկյուն թնդանոթային չուգունե բուրգը կազմավորվել է կարմիր դաշտում, որը իրենից ներկայացնում է այս քաղաքի անվանումը»։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Սուրա գետի ափին, 59 կմ հեռու է Շումերլյա երկաթուղու կայարանից և 8 կմ հեռու է Մոսկվա М7` Ուֆայի դաշնային ավտոմայրուղուց, 60 կմ (ավտոճանապարհից 77 կմ) հարավ-արևմուտք հեռու է հանրապետության մայրաքաղաք Չեբոքսարիից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1590 թվականին հիմնադրվել է որպես ռազմական-ֆեոդալական ամրություն ռուսական հանրապետության արևելյան ծայրամասում։ Առաջին բնակիչները` ստրելեցները, թնդանոթագործները, բոյարի երեխաները և այլ զինծառայողներ, որոնց թիվը 17-րդ դարի առաջի կեսերին հասել է մինչև 195 մարդ։
1648 թվականին 20 հետիոտն ստրելեցները զինվորական այլ մարդկանց հետ հիմնադրել են Տագայ քաղաքը[2]։
18-րդ դարի սկզբին Յադրինը կորցրել է ռազմա-պահպանական նշանակությունը։ Դարի վերջին քաղաքում ապրել է շուրջ 1,5 հազար մարդ, 19-րդ դարի կեսերին` շուրջ 2,5 հազար մարդ, իսկ 1915 թվականին` շուրջ 4429 մարդ։ Այն ժամանակ բնակչության գլխավոր զբաղմունքը համարվում էր հողագործությունը, առևտրի և գործի զարգացումը։
1791 թվականին բացվել է փոքր ժողովրդական ուսումնարանը (1804 թվականից` գավառական), 1817 թվականին դրան կից գրադարան է բացվել։ 1927 թվականի սեպտեմբերի 5-ից քաղաքը Յադրինսկի շրջանի վարչական կենտրոնն է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունվարի 1-ին քաղաքի բնակչության թիվը Ռուսաստանի Դաշնության 1115 քաղաքներից 993-ն է։
Կրթության և մշակույթի հաստատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում է գիմնազիա, պրոֆեսիոնալ լիցեյ (մեխանիզատորներ, դերձակ, վարպետ խոհարարներ, խոհարարներ, վաճառողներ են նախապատրաստում), երկու լիարժեք հանրակրթական դպրոց, արվեստի դպրոց, մանկական ստեղծագործության տուն, մանկական-երիտասարդական սպորտային դպրոց, մշակույթի Տուն, երեք գրադարան, Նիկոլայ Մորդվինովի տուն-թանգարանը, Ֆիզկուլտուրայի սպորտի համալիր։ Թողարկվել է «Աշխատանքի դրոշ» շրջանային թերթը։ 2003 թվականի մայիսի տվյալներով քաղաքի դպրոցներում սովորել է 2075 մարդ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Յադրինի արդյունաբերական կոմբինատ» բաժնետիրական ընկերություն,
- «Յադրինկաթ» բաժնետիրական ընկերություն,
- «Յադրինի սպիրտի գործարան» սահմանափակ պատասխանատվության ընկերություն,
- «Յադրինի» մսի վերամշակման ձեռնարկություն,
- «Յադրինի մեքենաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերություն,
- «Յադրինի աղյուսի գործարան» փակ բաժնետիրական ընկերություն։
- Յադրինի մոտ, Սուրայի ափին, գտնվում է Չուվաշիայի ձիաբուծարանը։
- Յադրինսկի շրջանում գայլուկ, կարտոֆիլ և հացաբույսեր են աճեցնում։ Բազմացնում են խոշոր եղջյուրավոր անասուն, խոզ և թռչուն։
- Կավի հանքավայր։
Մարդիկ, որոնք կապված էին Յադրին քաղաքի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին քաղաքի զարգացմանը մեծ դեր են խաղացել Տալանցևի վաճառական եղբայրները[3]` Միխայիլը, Զինովին և Նիկոլայը, Չեբոքսարիի հայտնի վաճառական Միխայիլ Տալանցևի որդիները։
- Այստեղ աշխատել և մահացել է բժիշկ Կոնստանտին Վոլկովը։
- Գլեբ Աբակումով` ռուս և խորհրդային քիմիկոս, Ռուսաստանի գիտության ակադեմիայի ակադեմիկոս։
- Նիկոլայ Աշմարին` ռուս և խորհրդային լեզվաբան, թյուրքագետ։
- Նիկոլայ Մորդվինով` թատրոնի և կինոյի խորհրդային դերասան, թատերական ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949 թվական)։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ հրեշտակապետի եկեղեցի (17-րդ դարի վերջ` 18-րդ դարի սկիզբ),
- Սբ․ Երրորդություն եկեղեցի (1829 թվական),
- 19-րդ մի շարք տներ (նախկին ռեալական ուսումնարանի, գանձատան, փոստի, շրջանային գրադարանի և այլի շենքը),
- Ալեքսեևի եկեղեցի (1856 թվական),
- «Հիշատակի և փառքի հրեշտակը» քանդակը (2005 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rosstat.gov.ru/storage/mediabank/tab-5_VPN-2020.xlsx (ռուս.)
- ↑ Н. П. ИнфоРост //. «ГПИБ | Мартынов П. Л. Тагай : упраздненный город Симбирского уезда : (историко-статистический очерк). - Симбирск, 1898». elib.shpl.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2005 թ․ մարտի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Неволин П. И. (1890–1907). «Ядрин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - В. Д. Димитриев, «История Чувашской АССР», Чебоксары.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ядрин в энциклопедии «Мой город»
- Официальный сайт администрации Ядринского района
- Ядрин на карте Чувашии
- К 415-летию города Ядрин
- Неофициальный сайт Ядрина
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յադրին» հոդվածին։ |
|