Մուհամմադ Ալի Ջիննա (ուրդու՝ محمد علی جناح, ոչ վաղ քան հոկտեմբերի 20, 1875 և ոչ ուշ քան դեկտեմբերի 25, 1876, Կարաչի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - սեպտեմբերի 11, 1948(1948-09-11)[1][2][3][…], Կարաչի, Federal Capital Territory), Հնդկաստանի և Պակիստանի քաղաքական գործիչ։ 1906 թվականից՝ Հնդկական ազգային կոնգրեսի (ՏԱԿ) անդամ, 1912 թվականից միաժամանակ մասնակցել է Մուսուլմանական լիգայի գործունեությանը (1934 թվականից՝ առաջնորդը)։ 1921 թվականին դուրս է եկել ՀԱԿ-ից։ Հանդես է եկել Հնդկաստանին անկախություն տալու պահանջով, սակայն նրա ամբողջ գործունեությունն ուղղված էր իսլամադավան վերնախավի շահերի պաշտպանությանը։ Ջիննան Հնդկաստանում «երկու ազգի»՝ հնդուիստների և իսլամադավանների գոյության տեսության հիմնադիրներից էր։ 1940 թվականին Ջիննայի գլխավորությամբ Մուսուլմանական լիգան առաջ է քաշել Հնդկաստանից մուսուլմանաբնակ շրջաններն անջատելու և առանձին պետություն ստեղծելու պահանջ։ Միասնական Հնդկաստանի բաժանումից (1947) հետո եղել է Պակիստանի գեներալ-նահանգապետը։
Պակիստանում Ջիննային համարում են պետության ստեղծող, կոչում են «մեծ առաջնորդ և «ազգի հայր»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 515)։