Մորիա
Մորիա | |
---|---|
Տեսակ | fictional underground location? և fictional country? |
Ներկայացված է | Մատանիների տիրակալը և Սիլմարիլիոն |
Մասն է | Անավարտ պատմություններ |
Հրարած տիեզերքից | Տոլկինի լեգենդարիում |
Moria (Middle-earth) Վիքիպահեստում |
Մորիա (Սինդարին՝ Սև ճեղքվածք), ըստ Ջ. Ռ. Ռ. Տոլկիենի վիպագրության՝ Միջերկրի հյուսիս-արևմուտքում գտնվող վիթխարի ստորերկրյա համակարգ, ներառում է թունելների, սենյակների, հանքերի և հսկայական դահլիճների լայն ցանց, որը տեղակայված էր Մառախլապատ լեռների խորքում։ Իր անվանումը ստացել է Էլդար ցեղից։
Այս տարածքում հազարավոր տարիների ընթացքում բնակվում էր Dwarf-երի ցեղը, որը հայտնի էր Երկարամուրուսներ անունով։ Dwarf-երի կողմից Մորիան ստացել է Խազադ-դում անվանումը, որը թարգմանաբար նշանակում է Delving of the Dwarves։
Ըստ Տոլկիենի վիպագրության քաղաքը, որը մի ժամանակ եղել է Dwarf-երի արդյունաբերական կենտրոն, կրել է նաև Սինդարներից ստացած Հեդհոդրոնդ և Նոլդորից ստացած Կասսարրոնդո անվանումները, իսկ Համընդանուր լեզվով այն հայտնի է որպես Ֆուրունարջիան։ Այս բոլոր անվանումները նշանակում են Dwarrowdelf (հին անգլերեն dwarrow՝ dwarf բառից)։ Երրորդ Դարաշրջանի մոտ հազար տարի տարածված էր տարածքի Մորիա՝ Սև Ձոր (սինադարին mor="սև" և iâ="ճեղք, ձոր")[1]։
Ենթադրվում է, որ Տոլկենը՝ լինելով մոլի կաթոլիկ, օգտագործել է այդ անունը Մորիա անվանումը նմանեցրել է Մորիահ լեռների անվան հետ, որտեղ Աբրահամը պետք է զոհաբերեր իր որդի Իսահակին։ Այնուամենայնիվ, Տոլկենը հիմնովին մերժում էր անվան այդ առաջացումը։ "Մորիա անվանումը նշանակում է Սև Ճեղքվածք և չունի որևէ առնչություն Մորիահ լեռների հետ",-ասում էր նա[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառերի Դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Dwarrowdelf-ը հիմնվել է Դուրին Անմահի կողմից հեռավոր անցյալում, Արևի և Լուսնի ստեղծումից հազարավոր տարիներ առաջ։ Դուրինը ծնվել է Գունդաբադ լեռներում էլֆերի ծնունդից ոչ շատ առաջ և լինելով Dwarf-երի Հայրերից մեծագույնը՝ նա հայտնի է որպես նրանցից ամենավսեմը։ Նրա "Երկարամորուսների արքա" պաշտոնը ժառանգաբար փոխանցվում էր իր բոլոր սերունդներին։
Գունդաբադ լեռից Դուրինի մեծացող ցեղախումբը Անդուինի հովտով տարածվեց հարավ մինչև Մորգոթի օրկերի արշավանքը[3]։ Ըստ լեգենդի՝ Դուրինը ի վերջո գտնում է "լեռների երկու բազուկների միջև ընկած լեռնագոգը, որի վերևում փայլում էին երեք ճերմակ գագաթներ"[4]։ Անտառապատ էր այդ հովիտը, և ջրվեժների երկար շղթան տանում էր դեպի օվալային լիճը, որը, պարզվում է, օժտված էր կախարդական հատկություններով։ "Այնտեղ խորքում թաքնված մարգարիտների պես փայլում էին աստղերը, անգամ երբ արևը շողում էր զենիթում"[4]։ Այդ աստղերը համարելով իր գլուխը պսակած թագի արտացոլանք, Դուրինը այն անվանել է Հայելածով։
Լճի շուրջ բարձրացող երեք գագաթներին նա տվեց համապատասխանաբար Բարազինբար՝ Կարմիր Եղջյուր, Զիրակզիգիլ՝ Արծաթածիր, և Բունդուշաթուր՝ Ամպակատար անվանումները։ Լիճը սնուցող սառցե աղբյուրները նա անվանեց 'Kibil-Nâla', իսկ հովիտը կնքեց 'Azanulbizar'՝ Դիմրիլ հովիտ։ Որպես իր տիրության հիմքը Դուրինը ընտրեց Kheled-zâram-ի[5] շուրջ տարածվող քարայրները՝ անվանելով տիրությունը Khazad-dûm՝ Dwarrowdelf.
Այս բոլոր վայրերը Դյուրինի ժողովրդի համար հետագայում դարձան սրբազան։ Նրա ժառանգորդները կառուցեցին քարե հուշարձան՝ ռունային փորագրությամբ, այն վայրում, որտեղ նա առաջին անգամ նայել է Հայելալճի ալիքների խորքը։ Չնայած այս հուշարձանը Երրորդ Դարաշրջանի ավարտին դարձավ անճանաչելի, ճեղքված և մաշված, Դյուրին Առաջին արքայի գործունեությունը Khazad-dûm-ում երբևէ չմոռացվեց։
Khazad-dûm-ն անընդհատ ընդարձակվում էր, նրա բնակչության թիվը՝ աճում, մինչև այն դարձավ "Dwarf-երի մեծագույն ամրոցը"[6] անգամ մինչև Նոլդորի վերադարձը Միջերկիր։ Մինչ այդ ժամանակը Khazad-dûm-ն արդեն հայտնի էր Կապույտ լեռների Բելերիադի Էլդար ցեղին Dwarf-երի կողմից Միջերկրում տարածված լուրերից[6]։
Դյուրինի մահվանից հետո նրա թագավորության համբավը շարունակեց աճել։ Դրա պատճառը ոչ միայն Դյուրինի տիրակալ ոգու առկայությունն է Dwarf-երի այլ հայրերի մոտ կամ Dwarrodelf-ի տարածքի աճը, այլ նաև հսկայական հարստությունը, որը ամփոփված էր յուրօրինակորեն հիասքանչ մետաղում՝ միթրիլում, որը վայելում էր մեծ համբավ ամբողջ Միջերկրում, մինչ դեռ արտահանվում էր միայն Մորիայի տարածքում։
Առաջին Դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Khazad-dûm-ը չի ունեցել որևէ մասնակցություն Բելերիանդի պատերազմներում, և ամբողջ Առաջին դարաշրջանի ընթացքում օգտվում է օրքերի հարձակման հետաձգումից, մինչդեռ Մորգոթը իր ողջ զորությունը կիրառում էր ամենուր[3]։ Երկարամորուսները կապ էին պահպանում Dwarf-երի մյուս վեց տոհմերի հետ, և Ռհովանիոնում Մարդկանց առաջին տոհմերի հաստատումից ի վեր սկսեց արագ զարգացում ապրել Khazad-dûm-ի առևտուրը, մետաղարդյունաբերությունը և մետաղաձուլությունը, որոնք երկու տոհմերին էլ եկամուտ էին բերում։
Երկրորդ Դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորգոթի ավերումանը և նոր Դարաշրջանի մայրամուտին հետևեց Dwarf-երի Լայնալիճ տոհմի հիմնադրումը նրանց հինավուրց օրրանի ավերակների վայրում, որը ենթարկվեց ավերածության դեպի Բելերիադ Մորգոթի արշավանքների ընթացքում։
Հետագա քառասուն տարի տևող պայքարի ընթացքում նրանցից շատերը ընդունեցին ծանր որոշում թողնել Բելեգոսթի ավերակները և, անցնելով Էրիադորը, հաստատվել այժմ հզորացած Dwarrowdelf-ում, որը շարունակ ավելի մեծ հեղինակություն էր ձեռք բերում Միջերկրի շրջանում։ Թե ինչպես հաստատվեց այնտեղ Dwarf-երի նոր տոհմը, և թե արդյոք ձուլվեց այն Dwarrowdelf-ում բնակվող Երկարամորուսների տոհմին, պատմությանը հայտնի չէ։
Միևնույն ժամանակ օրքերը վերակազմեցին լավ զինված, դաժան, անգութ ու անթիվ զորք, որն անդիմադրելի էր հարձակման պահերին։ Ճակատամարտերում նրանց մարտիկների թիվը անհաշվելիորեն գերազանցում էր Dwarf-երի զորքերին, և քանի որ այդ ժամանակաշրջանում օրքերը բոլոր Ասուն Տոհմերից ամենասարսափազդուն էին, Dwarf-երը գերադասեցին համագործակցել Մարդկանց հետ[3]։ Օրքերը պարտություն տարան իրենց դեմ ելած Khazad-dûm-ի ծանրազենների և Մարդկանց կողմից կազմված ձիավորների ջոկատների կողմից։ Հաղթանակին հետևեց Երկարամորուսների իշխանության գերակշիռ դերի հաստատումը Hithaeglir-ում և նրանից արևելք ընկած շրջաններում։ Բացի այդ Khazad-dûm-ի բնակիչները միշտ համարում էին Երկաթաբլուրներ-ը, Էրեդ Միթրին-ը և Մառախլապատ լեռների արևելյան հատվածը իրենց տերության մաս[3]։ Ի վերջո Մարդիկ օգնում էին Dwarf-երին տարածքների համար մղվող մարտերում՝ իրենց պաշտպանած հողը թշնամու ձեռքից ազատլու նպատակով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Etymology of "Moria"., Tolkien Gateway
- ↑ Tolkien, J.R.R. Draft of a letter to a Mr. Rang. Letter #297, August 1967
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կաղապար:ME-ref
- ↑ 4,0 4,1 Tolkien, J.R.R. The Lord of the Rings. էջ 352.
- ↑ J. R. R. Tolkien. The Lord of the Rings
- ↑ 6,0 6,1 Կաղապար:ME-ref
|