Մովսես Պչաքճյան
Մովսես Պչաքճյան արմտ. հայ.՝ Մովսէս Պչաքճեան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1940[1] |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 17, 2016 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Կրթասիրաց վարժարան, Կարեն Եփփե ազգային ճեմարան և Դամասկոսի համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Դամասկոսի համալսարան, Այգ, Բագին և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ) |
Պարգևներ |
Մովսես Պչաքճյան (հուլիսի 11, 1940[1], Հալեպ, Սիրիա - հոկտեմբերի 17, 2016, Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1][2]), սփյուռքահայ գրող, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթությունը ստացել է Կրթասիրաց վարժարանում։ Ապա հաճախել է «Կարեն Եփփե» ազգային ճեմարան, որի արաբական բակալավրիատի դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ստացել է մասնագիտական կրթություն Դամասկոսի համալսարանում։ Ուսումնասիրել է անգլերենի և անգլիական գրականության ճյուղերը։
Ուսանողական տարիներին էլ կատարել է գրական առաջին փորձերը՝ տպագրվելով ճեմարանի «Պարման» և «Ծիլեր» պարբերաթերթերում։ Յոթ տարի հայոց լեզու և անգլերեն է դասավանդել նույն հաստատությունում։
1970 թվականին տեղափոխվել է Բեյրութ, որտեղ աշխատել է իբրև ճամփորդական գրասենյակի տնօրեն։ Այնուհետև աշխատել է Հալեպի «Արևելք» և Բեյրութի «Այգ» օրաթերթերում, ավելի ուշ` 1970-ական թվականներին՝ «Բագին» գրական ամսագրում։
1972 թվականին թարգմանաբար հրատարակել է Էրիկ Սիգալի «Սիրո պատմություն» վիպակը, 1973 թվականին՝ «Անկարելի կարելին» թատերակը, իսկ 1975 թվականին «Բարև՛, Հայաստան» հատորը[3]։
1976 թվականից բնակություն էր հաստատել Ֆրանսիայում (Փարիզ)։
Պաշտոնավարել է Փարիզի Սուրբ Հովհաննես եկեղեցում` որպես դիվանապետ։
Վերջին տարիներին աշխատում էր նոր գործերի` պատմվածքների, վեպի, թատերակների վրա։ Նրա գրքերից մի քանիսը հրատարակվել են Հայաստանում։
Կյանքի վերջին օրերին առողջական խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացել է Լիոնում` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին։
Մրցանակներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Պչաքճյանի «L’Imprevu» («Անկանխատեսելին») պատմվածքը ճանաչվել է Համազգային մշակութային միության «Բագին» գրական հանդեսի տարվա լավագոյն արձակ ստեղծագործություն։
1990 թվականին նրա «Ծիծեռնակները պիտի չսարսափին խրտուիլակներէն» վեպին շնորհվել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակ[4]։
2009 թվականին Պչաքճյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ 2010-ին` Հայաստանի գրողների միության կողմից՝ «Գրական վաստակի համար» մեդալով[5]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անցողիկը Ու Անժամանցելին»
- «Մինչեւ Վերջինը Արեւներուն»
- «Աշխարհահայեաց Պատուհան»
- «Լուսաւոր Աչքերով Օտարականը»
- «Վարագոյրը Իջնելէ Առաջ»
- «Խմելով Քաղաքը»
- «Անկատար Վերծանումներ»
- «Լուացք Փռուած Տանիքի Վրայ»
- «Անկարելի Կարելին»[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Fichier des personnes décédées
- ↑ «Կյանքից հեռացել է ֆրանսահայ գրող Մովսես Պչաքճեանը». Վերցված է 2016 Հոկտեմբեր 19-ին.
- ↑ Մինաս Թէօլէօլեան, Դար մը գրականութիւն, հ. Բ (Բ հրատարակութիւն), Հալէպ, 1982, էջ 539-540 — 664 էջ։
- ↑ «Մովսէս Պչաքճեան». Վերցված է 2016 Հոկտեմբեր 19-ին.
- ↑ 5,0 5,1 «Ոչ Եւս Է Գրագէտ Մովսէս Պչաքճեան». Վերցված է 2016 Հոկտեմբեր 19-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Հալեպ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 2016 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Դամասկոսի համալսարանի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Սփյուռքահայ արձակագիրներ
- Հայ տղամարդ գրողներ