Մոխրոտը կամ Առաքինության հաղթանակը (իտալ.՝ La Cenerentola, ossia La bontà in trionfo), իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի օպերա (dramma giocoso) երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ջակոպո Ֆերետտիի ըստ «Մոխրոտը» հեքիաթի։ Առաջնախաղը կայացել է 1817 թ. հունվարի 25-ին Հռոմի Valle թատրոնում։ Մոխրոտը համարվում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր դերերգի (Անջելինա) կատարմամբ հաջողությամբ հանդես են եկել մեցցո-սոպրանոներ Ջուլիետա Սիմիոնատոն, Տերեսա Բերգանցան, Ֆրեդերիկա ֆոն Շտադեն, Չեչիլիա Բարտոլին, Ջոյս դիԴոնատոն և այլք։