Մղձավանջ (Ֆյուզելի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մղձավանջ
տեսակգեղանկար
նկարիչHenry Fuseli?[1]
տարի1781[1]
բարձրություն101 սանտիմետր
լայնություն127 սանտիմետր
ուղղությունռոմանտիզմ[2]
նյություղաներկ[3] և կտավ[3]
գտնվում էԴեթրոյթի գեղարվեստի ինստիտուտ, Միացյալ Թագավորություն[1] և Շվեյցարիա[1]
հավաքածուԴեթրոյթի գեղարվեստի ինստիտուտ
կայք
Ծանոթագրություններ
 The Nightmare by Johann Heinrich Füssli Վիքիպահեստում

«Մղձավանջ» (գերմ.՝ Nachtmahr), անգլո-շվեյցարացի նկարիչ Հենրի Ֆյուզելիի (1741-1825) չորս կտավներից բաղկացած շարքը, որոնք պատկերում են Ժամանակակից պատմության գոթիկական ուղղությունը[4]։

Ֆյուզելին նկարել է «Մղձավանջ»-ի չորս տարբերակ։ Մեկը պահվում է Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող Գյոթեի թանգարանում, մյուսը` Դետրոյթի արվեստի ինստիտուտում։ Չնայած կտավը չի նկարվել հատուկ ստեղծագործության հիման վրա, ակնհայտ է, որ նկարիչը հիմնվել է անգլիական գրականության ուրվականների մասին պատմվածքների վրա, ինչպես նաև ոգեշնչվել է քնի պարալիզի պատմություններից։

Նկարում պատկերված է քնած կամ գիտակցությունը կորցրած կին։ Ֆյուզելին միտումնավոր է կնոջը նման կերպ պատկերել, որպեսզի ցույց տա նրա կրծքավանդակում նստած ինկուբի` մղձավանջների և անգիտակից վախերի մարմնացման ծանրությունը։ Վարագույրների միջև ընկած հատվածում երևում է կույր ձիու գլուխը, որի պատկերն այս կտավում կանխատեսում է սատանայական ասպեկտ, որը կենդանուն է փոխանցվել ֆրանսիական ուշ ռոմանտիզմից։

Ֆյուզելիի ընկերը` դանիացի նկարիչ Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը օգտագրծել է «Մղձավանջ»-ի սյուժեն նույնանուն կտավը նկարելու համար։ Սակայն Աբիլդգորի տարբերակում ինկուբը նստած է երկու կնոջ վրա, որոնք նրա առաջին և երկրորդ կանայք են։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. 3,0 3,1 http://www.dia.org/object-info/f222b80e-c3ba-4dd0-a705-4b14cb4f5ad6.aspx?position=2
  4. «JOHANN HEINRICH FÜSSLI - HENRY FUSELI». www.rodoni.ch. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.