Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր
դան․՝ Nicolai Abraham Abildgaard‎
Der Maler Nicolai A. Abildgaard (1772, Jens Juel).jpg
Ի ծնեանգլ.՝ Nikolai Abraham Abildgaard
Ծնվել էսեպտեմբերի 11, 1743(1743-09-11)[1]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[2]
Վախճանվել էհունիսի 4, 1809(1809-06-04)[2][3][4][…] (65 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա[2]
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա[5]
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, դիզայներ, ճարտարապետ, քանդակագործ, համալսարանի դասախոս, furniture designer և գծանկարիչ
Թեմաներգեղանկարչություն[6], նկարչական արվեստ[6], քանդակագործություն[6] և ճարտարապետություն[6]
Ուշագրավ աշխատանքներCulmin's Ghost Appears to his Mother?, The Wounded Philoctetes?, Ymir Suckling the Cow Audhumla? և The Temple of Happiness?
ԱշակերտներՔրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ, Johan Ludwig Lund?, Jens Peter Møller?, Conrad Christian Bøhndel?, Carl Probsthayn? և Christian Gottlieb Kratzenstein-Stub?
ՀայրՍյորեն Աբիլդգոր
Commons-logo.svg Nicolai Abraham Abildgaard Վիքիպահեստում

Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր[7] (դան․՝ Nicolai Abraham Abildgaard, սեպտեմբերի 11, 1743(1743-09-11)[1], Կոպենհագեն, Դանիա[2] - հունիսի 4, 1809(1809-06-04)[2][3][4][…], Կոպենհագեն, Դանիա[2]), դանիացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, ով հիմնադրել է Դանիայի գեղարվեստի դպրոցը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը ծնվել է 1743 թվականի սեպտեմբերի 11-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Հայրը բնագետ, գրող և նկարազարդող Սյորեն Աբիլդգորն է, իսկ ավագ եղբայրը հայտնի անասնաբույժ Պետեր Աբիլդգորն է։

Ապագա նկարիչը կրթություն է ստացել Դանիայի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիայում, որը մայրաքաղաք Կոպենհագենում է։ Այստեղ ուսումնառությունն ավարտելուց հետո Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը որպես նկարիչ ուղևորվում է Հռոմ, որտեղ անցկացնում է 1772 թվականից 1777 թվականներն ընկած ժամանակահատվածը։ Հայրենիք վերադառնալուց հետո նա դառնում է Դանիայի գեղարվեստական ակադեմիայի պրոֆեսոր՝ 1789 թվականից 1792 թվականներին, իսկ արդեն 1802 թվականից դառնում է նույն հաստատության տնօրենը։

Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը համարվում է դանիական գեղարվեստական դպրոցի հիմնադիրը։ Նրա մեծ թվով ստեղծագործություններ, որոնք պատմական, այլաբանական նկարներ էին, հրո ճարակ դարձան Քրիսթիանբորգի դղյակի հրդեհի ժամանակ, որը պատուհասեց 1794 թվականին. փրկվեցին շատ քիչ թվով նկարներ։ Մեծ քանակությամբ նկարներ այսօր պահպանվում և ցուցադրվում են մայրաքաղաք Կոպենհագենի թանգարաններում։

Նրա ամենահայտնի աշակերտներից են Բերտել Տորվալդսենն ու Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգը։

Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորն իր մահկանացուն կնքել է 1809 թվականի հունիսի 4-ին Կոպենհագենում՝ վաթսունհինգ տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nicolai Abildgaard (դան.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Григоровичъ Абильдгардъ (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 1. — С. 33.
  3. 3,0 3,1 3,2 Абильдгаард, Сёрен (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 35.
  4. 4,0 4,1 4,2 Nicolai Abraham Abildgaard (նիդերլ.)
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Czech National Authority Database
  7. Абильгор / Л.И.Таруашвили // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 24. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thomas Lederballe, Martin Myrone, Charlotte Christensen, Kasper Monrad, Henrik Ole Holm og Louise Fussing , Nicolai Abildgaard – kroppen i oprør, Statens Museum for Kunst, 2009. ISBN 978-87-92023-34-6 (dansk), ISBN 978-87-92023-35-3 (english).
  • Patrick Kragelund, Abildgaard – Kunstneren mellem oprørerne, bind 1-2, Museum Tusculanums Forlag, 1999. ISBN 87-7289-510-1.
  • Charlotte Christensen, Maleren Nicolai Abildgaard, Gyldendal 1999 ISBN 87-00-32376-4
  • Else Kai Sass, Lykkens Tempel – Et maleri af Nicolai Abildgaard, Christian Ejlers Forlag, 1986. ISBN 87-7241-516-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]