Միքաելա Քոնլին
Միքաելա Քոնլին | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 9, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
IMDb։ | ID 0174819 |
conlin-online.com |
Միքաելա Քոնլին (անգլ.՝ Michaela Conlin․ հունիսի 9, 1978[1], Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին «Ոսկորներ » հեռուստասերիալում Էնջել Մոնտենեգրոյի դերի տպավորիչ կատարումով։
Կյանքի վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքաելա Քոնլինը ծնվել է Փենսիլվանիայի Ալենթաուն քաղաքում։ Նրա մայրը՝ Դենիզ Քոնլինը, չինացի է, իսկ հայրը՝ Ֆրեն Կոնլինը, իռլանդացի[2]։ Նա 1996 թվականին ավարտել է Փարքլենդի միջնակարգ դպրոցը Հարավային Ուայթհոլում, Փենսիլվանիա, որտեղ նկարահանվել է Bye Bye Birdie և The Crucible պիեսներում։
Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Քոնլինը տեղափոխվել է Նյու Յորք, ընդունվել Նյու Յորքի համալսարանի գիտությունների և արվեստների ֆակուլտետը[3]։ Ուսանողական տարիներին խաղացել է Atlantic Company Theatre-ում և պրակտիկա անցել Ամստերդամում[4]։ Ավարտել է համալսարանը՝ ստանալով արվեստների բակալավրի աստիճան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ավարտելուց հետո Քոնլինը խաղացել է «Դա գործոն է» վավերագրական ֆիլմի մի քանի դրվագներում, որը պատմում է երիտասարդ դերասանների նյույորքյան կյանքի մասին։ Կարճ ժամանակ անց տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ստացել է Մեգի Յանգի դերը[5]«Բժիշկներ» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերներն էին Ուիլյամ Ֆիխտները և Ջոն Հաննան։ 2004 թվականին նա խաղացել է քաղաքական խորհրդատու Ջանեթ Մաքմահոնի դերը «The DA» հեռուստասերիալում։
Առավել համբավվել է «Ոսկորներ» հեռուստասերիալում Էնջել Մոնտենեգրոյի կերպարի տպավորիչ մարմնավորումով ( Էմիլի Դեշանելի և Դեյվիդ Բորեանազի հետ միասին)։ 2008 թվականին այս դերի համար նա ստացել է Asian Excellence Award՝ Ասիայի գերազանցության մրցանակ «Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում[6]։
Քոնլինը նկարահանվել է նաև «Garmento», Սեր՝ վերջին պահին / «Love at the Last Moment» ֆիլմերում՝ Ադրիեն Բրոուդիի խաղընկերակցությամբ[7]։ 2006 թվականին նա հանդես է եկել «Բաց երկինք» անկախ ֆիլմում։ 2007 թվականին էլ Էմի Ադամսի հետ հայտնվել է Դյութվածը / Enchanted ֆիլմի վերջին տեսարանում[8]։ Հետագայում այդ տեսարանը ջնջվել է։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքելան ամուսնացած է[9]։ 2019 թվականին զույգը որդի է ունեցել, ում անվանել են Չարլի[10]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | ս | Օրենք ու կարգ | Law & Order | Ռոքի |
2001 | ֆ | Սիրո դառնությունը | Love the Hard Way | Կառա |
2002 | ֆ | Օդեղեն ամրոցներ | Pipe Dream | թղթակից |
2002 | ֆ | Գարմենտո | Garmento | Մարսի |
2002 | ս | Կանանց բրիգադը | The Division | տնօրեն |
2002 | ս | Բժիշկներ | MDs | Մեգգի Յանգ |
2003 | ս | Ռազմա-իրավաբանական ծառայություն | JAG | լեյտենանտ Մերի Նեշ |
2004 | ս | — | The D.A. | Ջինեթ Մաքմեհոն |
2005-2017 | ս | Ոսկորներ | Bones | Էնջել Մոնտենեգրո |
2006 | ֆ | Բաց երկինք | Open Window | Միրանդա |
2007 | ֆ | Դյութվածը | Enchanted | Մեյ |
2011 | ֆ | Լինքոլն՝ փաստաբանի համար | The Lincoln Lawyer | դետեկտիվ Հայդի Սոուբլ |
2015 | ֆ | Մանկիկ, մանկիկ, մանկիկ | Baby, Baby, Baby | Քորթնի Լի |
2016 | ս | Առանց պարտավորությունների | Casual | Քլեր |
2016 | ֆ | Հիասթափությունների սենյակը | The Disappointments Room | Ջուլս |
2018 | ս | Հենց այստեղ ու հենց հիմա | Here and Now | Քլեր |
2018-2019 | ս | Ելլոուսթոուն | Yellowstone | Սառա Նգուեն |
2021 | ֆ | Վատ ուղևորություն | Bad Trip | Մարիա Լի |
2021 | ս | Հանուն ողջ մարդկության | For All Mankind | Հելենա Ուեբսթեր |
2023 | ֆ | Եվս մեկ իսկական սեր | One True Loves | Մերի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Michaela Conlin on MDs from WCHS-TV8». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Michaela Conlin | Latest News, Videos, Trailers, Photos, Biography | MTV Movies». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Michaela Conlin — Dating, Gossip, News, Michaela Conlin Photos». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 16 (օգնություն) - ↑ «Michaela Conlin Biography». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Michaela Conlin @ 2008 JCPenney Asian Excellence Awards | MoeJackson.com - A Delicious Guide To The Celebrity High Life». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Michaela Conlin Bones - Michaela Conlin Pictures, Biography, Movies». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Your #1 Source for Michaela Conlin». conlin-online.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Clark, Anne Victoria (2021 թ․ ապրիլի 9). «Please Enjoy This Mini, Sun-Kissed Bones Reunion». Vulture (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Michaela Conlin. «Haven't posted in a while because this happened! We had a baby boy and his name is Charlie 💘💘 2.3.19». Instagram (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքաելա Քոնլին» հոդվածին։ |
|
- Հունիսի 9 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ