Միմինո (հուշարձան, Թբիլիսի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միմինո (այլ կիրառումներ)
Միմինո (հուշարձան, Թբիլիսի) | |
---|---|
Շինության ձև | Արձանախումբ |
Ներկա վիճակ | Կանգուն |
«Միմինո», արձանախումբ Թբիլիսի քաղաքում՝ նվիրված Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի հերոսներին և անձամբ ռեժիսորին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանախմբի հեղինակ Զուրաբ Ծերեթելին այս հուշարձանը 4 տարի առաջ նախատեսել է կանգնեցվել Մոսկվայում՝ ֆիլմի 30-ամյակի առիթով, սակայն դա տեղի չի ունեցել։ «Միմինոյի» բրոնզյա հերոսները տեղափոխվել են Թբիլիսի[1]։ «Միմինո» արձանախումբը գտնվում է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում՝ Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի մոտակայքում գտնվող պուրակում։
Հուշարձանի բացմանը մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, խմբաքանդակի հեղինակ Զուրաբ Ծերեթելին, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն, Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) նախագահ Զաալ Սամադաշվիլին, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը[2]։
Հուշարձանախմբում պատկերված են ֆիլմի գլխավոր հերոսները՝
- Վախթանգ Կիկաբիձե (Վալիկո Միզանդարին)
- Ֆրունզիկ Մկրտչյան (Ռուբիկ Խաչիկյան)
- Եվգենի Լեոնով (Իվան Վոլոխով)
- Գեորգի Դանելիա (ֆիլմի ռեժիսոր)[3]
Ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձան կա նաև Դիլիջանում։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Թբիլիսիում տեղադրվեց «Միմինո» ֆիլմի հերոսների և ռեժիսորի հուշարձանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Թբիլիսիում բացվել է «Միմինո»-ի հերոսների և ռեժիսորի հուշարձանը
- ↑ Այսօր Թբիլիսիում տեղի է ունենալու «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանի բացումը