Լույս են տեսել Իսակովսկու «Լարեր ծղոտի մեջ» (1927), «Գավառ» (1930), «Չորս ցանկություն» (1936) և այլ ժողովածուներ։ Հայտնի են նրա տեքստերով շատ երգեր («խոսք Ռուսաստանի մասին», «Կատյուշա», «Եվ ո՝վ է նրան ճանաչում», «Թռչում են չվող թռչունները»)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1943, 1949)։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 390)։