Միզերիա (աղցան)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միզերիայի բաղադրիչները | |
լեհական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | աղցան |
Առաջացման երկիր | Լեհաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | վարունգ, թթվասեր, աղ, պղպեղ, սամիթ |
Հնարավոր | քացախ, մշկընկույզ, |
Mizeria Վիքիպահեստում |
Միզերիա աղցան, ավանդական լեհական աղցան, պատրաստված է վարունգից և թթվասերից, որպես կանոն հրամցվում է մսի կամ ձկան հետ։
Աղցանի անվանումը առաջացել է ֆրանսիական misère բառից, որը նշանակում է աղքատություն, և արտահայտում է արհամարհանք լեհական արիստոկրատիայի կողմից դեպի այս գյուղացիական ավանդական ուտեստը։ Աղցանը պատրաստվում է թարմ վարունգի կտրատված շերտերից, թթվասերից, ավելացվում է աղ, պղպեղ և սամիթ։ Երբեմն ավելացվում է նաև քացախ, մշկընկույզ, շաքար և այլ համեմունքներ։ Այս պարզ բաղադրատոմսի մեջ, ինչպես նաև այլ ազգային ուտեստների դեպքում հանդիպում է բաղադրիչների փոփոխություններ։
Մեր օրերում միզերիան հրամցվում է նաև խորովածի հետ, այն շատ հեշտ է մեծ քանակություն պատրաստելու դեպքում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միզերիա աղցանի բաղադրատոմսը (ռուս.)