Մեհմեդ Աքիֆ Էրսոյ
Մեհմեդ Աքիֆ Էրսոյ թուրքերեն՝ Mehmet Akif Ersoy | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1873 |
Ծննդավայր | Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1936[1][2] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Edirnekapı Martyr's Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ, քաղաքական գործիչ և գրող |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Կրթություն | Վեֆայի ավագ դպրոց և Halkalı Ziraat Mekteb-i Âlisi? |
Ուշագրավ աշխատանքներ | Safahat? և Անկախության երթ |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Պարգևներ | |
Mehmet Âkif Ersoy Վիքիպահեստում |
Մեհմեդ Աքիֆ Էրսոյ (թուրքերեն՝ Mehmet Akif Ersoy, դեկտեմբերի 20, 1873, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 27, 1936[1][2], Ստամբուլ, Թուրքիա)[3], օսմանյան պոետ, անասնաբույժ, մանկավարժ, կրոնական տեսաբան, լողորդ և պատգամավոր։ Էրսոյը Թուրքիայի օրհներգի բառերի հեղինակն է, ինչպես նաև առաջիններից մեկն է, ով ժամանակակից թուրքերեն է թարգմանել Ղուրանը։ Էրսոյը համարվում է Թուրքիայի անկախության պատերազմի առաջամարտիկներից մեկը։ Նրա անունով Բուրդուրում գործում է համալսարան։ 1983- 1989 թվականներին թուրքական 100 լիրա թղթադրամի վրա պատկերված է եղել Մեհմեդ Աքիֆ Էրսոյը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հայրը ազգությամբ ալբանացի է եղել, իսկ մայրը՝ Բուխարայի ուզբեկ։ Դեռ դպրոցական տարիներին Մեհմեդ Աքիֆ Էրսոյը սկսել է բանաստեղծություններ գրել։ 1889-1893 թվականներին սովորել է անասնաբուժական քոլեջում։ Իր առաջին բանաստեղծությունները նա հրապարակել է թերթում, այնուհետև 10 տարի ոչինչ չի հրապարակել։ 1898 թվականին ամուսնացել է։ 1906 և 1907 թվականներին դասավանդել է գյուղական դպրոցներում։ 1908 թվականին թերթերում հրապարակել է եգիպտացի բանաստեղծների բանաստեղծությունների թուրքերեն թարգմանությունները։ 1913 թվականին երկու ամսով մեկնել է Եգիպտոս։ Տարվա վերջին հեռացել է անասնաբուժական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և շարունակել գրականություն դասավանդել։ Եղել է «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ։
Թուրքիայի ազգային օրհներգի բառերի համար հայտարարված մրցույթում հաղթել է Մեհմեդ Աքիֆ Էրսոյի գրած տեքստը։ Օրհներգի տեքստը 1921 թվականի մարտի 12-ին հաստատվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից[4]։ 1930-ական թվականներին հիվանդացել է լյարդի ցերոզով։ Մահացել է 1936 թվականի դեկտեմբերի 27-ին Ստամբուլում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Ayyıldız, Esat. “Mehmed Âkif Ersoy’un ‘Hasbihâl’ Adlı Makalesindeki Arapça Öğretimine Dair Görüşleri”. Kabulünün 101. Yılında İstiklâl Marşı ve Milli Şairimiz Mehmed Âkif Ersoy 2. Uluslararası Sempozyumu Kongre Kitabı. ed. Ayşe Erkmen – Mustafa Latif Emek. İstanbul: İKSAD Yayınevi, 2022. p. 40-48.
- ↑ «Этот день в истории — 12 марта». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Աքիֆ Էրսոյ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Դեկտեմբերի 27 մահեր
- 1936 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Միություն և առաջադիմություն կուսակցության քաղաքական գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թուրք գրողներ
- Թուրք բանաստեղծներ
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- Ստամբուլում ծնված գրողներ
- Թուրքիայի 24-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության անձինք
- Օսմանյան կայսրության պետական ծառայողներ
- Թուրք ակադեմիկոսներ
- Լյարդի ցիռոզից մահացածներ
- Օսմանյան կայսրության Հատուկ կազմակերպության անդամներ
- Թուրք ուսուցիչներ
- Ալբանական ծագմամբ թուրքեր