Մելիքսեթ Սվախչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիքսեթ Սվախչյան
Ի ծնեՍվախչյան Մելիքսեթ Գրիգորի
Ծնվել էհոկտեմբերի 24, 1916(1916-10-24)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Վախճանվել էմարտի 25, 1946(1946-03-25) (29 տարեկան)
Մահվան վայրԼենինական
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջան1936-1945

Մելիքսեթ Գրիգորի Սվախչյան (հոկտեմբերի 24, 1916(1916-10-24), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 25, 1946(1946-03-25)), հայ խորհրդային բեմանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1941 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան։ 1941-1946 թվականներին եղել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնի գլխավոր նկարիչը։ Առաջին աշխատանքը Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» կոմեդիայի բեմադրության ձևավորումն է (1942 թվական)։ Հիմնականում համագործակցել է ռեժիսոր Վարդան Աճեմյանի հետ։ Լավագույն ձևավորումները՝ Շեքսպիրի «12-րդ գիշեր» (1944 թվական), Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» (1946 թվական), ստեղծվել են Լենինականի թատրոնում։ Մելիքսեթի բեմանկարչության մեջ սեղմ միջոցներով համադրվել են գունանկարը, քանդակը և ճարտարապետությունը՝ հասնելով պիեսի գաղափարագեղարվեստական բովանդակության նոր հնչողության։ Ուշագրավ են Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում Վրթանես Փափազյանի «Ժայռ» (1944 թվական), Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր Հայրենի» և Վաղարշյանի «Վանքաձոր» (երկուսն էլ՝ 1945 թվական) ներկայացումների ձևավորումները։

1956 թվականին Երևանում կազմակերպվել է Սվախչյանի ստեղծագործությունների հետմահու ցուցահանդես։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 88