Մելիքսեթ Սվախչյան
Մելիքսեթ Սվախչյան | |
---|---|
Ի ծնե | Սվախչյան Մելիքսեթ Գրիգորի |
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1916 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ |
Վախճանվել է | մարտի 25, 1946 (29 տարեկան) |
Մահվան վայր | Լենինական |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | 1936-1945 |
Մելիքսեթ Գրիգորի Սվախչյան (հոկտեմբերի 24, 1916, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 25, 1946), հայ խորհրդային բեմանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1941 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան։ 1941-1946 թվականներին եղել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնի գլխավոր նկարիչը։ Առաջին աշխատանքը Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» կոմեդիայի բեմադրության ձևավորումն է (1942 թվական)։ Հիմնականում համագործակցել է ռեժիսոր Վարդան Աճեմյանի հետ։ Լավագույն ձևավորումները՝ Շեքսպիրի «12-րդ գիշեր» (1944 թվական), Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» (1946 թվական), ստեղծվել են Լենինականի թատրոնում։ Մելիքսեթի բեմանկարչության մեջ սեղմ միջոցներով համադրվել են գունանկարը, քանդակը և ճարտարապետությունը՝ հասնելով պիեսի գաղափարագեղարվեստական բովանդակության նոր հնչողության։ Ուշագրավ են Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում Վրթանես Փափազյանի «Ժայռ» (1944 թվական), Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր Հայրենի» և Վաղարշյանի «Վանքաձոր» (երկուսն էլ՝ 1945 թվական) ներկայացումների ձևավորումները։
1956 թվականին Երևանում կազմակերպվել է Սվախչյանի ստեղծագործությունների հետմահու ցուցահանդես։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 88)։ |