Jump to content

Գունանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնա Լիզա (Ritratto di Monna Lisa del Giocondo), Լեոնարդո դա Վինչի

Գունանկարչություն, կերպարվեստի տեսակ, գույներով (ներկերով) որևէ մակերեսի վրա իրականության կերպարային պատկերում։

Գունանկարչությունը, հետևաբար նաև գունանկարը, լինում է․

  1. ըստ օգտագործված նյութի՝ յուղաներկ, տեմպերա, պաստել, սոսնձաներկ, մոմաներկ և այլն
  2. ըստ չափեր՝ մոնումենտալ որմնանկար և այլն
  3. ըստ ժանրերի՝ անիմալիստական, դիմանկարի, դիցաբանական, նատյուրմորտի, բնանկարի, կենցաղական և այլն
  4. ըստ ստեղծման նպատակի՝ ցուցադրման, ձևավորման և այլն
  5. ըստ գույնի՝ մոնոքրոմ (միագույն) և պոլիքրոմ (բազմագույն)։

Գույները լինում են տաք (կարմիր, դեղին, նարնջագույն և այլն) և սառը (կապույտ, կանաչ, երկնագույն և այլն), անփոփոխ լոկալ և փոփոխվող։ Գունանկարի կառուցվածքային կարևորագույն տարրերից են գծանկարը, գուներանգը, գունահամակարգը, կոմպոզիցիան և այլն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Երզնկյան Մերի, Բաղդասարյան Արմինե, Կերպարվեստի բառագիրք, հ. Ա, Երևան, ««Զանգակ―97»», 2002 — 13, էջեր 13 — 13 էջ. — 500 հատ։