Մեթյու Ափսոն
Մեթյու Ափսոն անգլ.՝ Matthew Upson | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 18, 1979[1][2][3] (45 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Eye, Mid Suffolk, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մեթյու Ջեյմս Ափսոն (անգլ.՝ Matthew James Upson, ապրիլի 18, 1979[1][2][3], Eye, Mid Suffolk, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լութոն Թաուն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ափսոնը ծնվել է Անգլիայի Սաֆոլք կոմսության Հարթիսմիր քաղաքում։ 1994 թվականին նա տեղափոխվել է Լութոն Թաուն ակումբի երիտասարդական թիմ[4]։ 1996 թվականի ապրիլին նա պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել ակումբի հետ[5], նա իր առաջին խաղը հիմնական թիմի կազմում կատարել է 1996 թվականի օգոստոսին՝ Ռոտերեմ Յունայթեդ ակումբի հետ խաղի ժամանակ։
«Արսենալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի մայիսին Ափսոնը 2 միլիոն ֆունտով տեղափոխվել է Արսենալ ակումբ[4]։ Սակայն Արսենալ ակումբի այդ ժամանակվա պաշտպաններ, Թոնի Ադամսի, Սթիվ Բուլդի և Մարտին Կիոունի մշտական ելույթների և իր ստացած վնասվածքների պատճառով Ափսոնը չի կարողացել ընդգրկվել թիմի հիմնական կազմում։ 1999 թվականին նա ստացել է առջևի խաչաձև ջլերի պատրվացք։ 2000 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է Նոթինգհեմ Ֆորեստ ակումբ և մեկ տարի անց խաղացել Քրիսթալ Փելաս ակումբի կազմում[6][7]։
2001-2002 թվականների մրցաշրջանում Ափսոնը Արսենալ ակումբի կազմում որպես ռմբարկու անցկացրել է 22 խաղ, ներառյալ 14-ը առաջնությունում, ինչը նրան ապահովել է Պրեմիեր լիգայի չեմպիոնի մեդալով։ 2002 թվականի փետրվարին ստացել է ոտքի կոտրվածք, ինչի հետևանքով բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը, ներառյալ Անգլիայի գավաթում Արսենալի հաղթանակը։ Վնասվածքից վերականգնվելուց հետո՝ 2002 թվականի սեպտեմբերին 3 ամսվա վարձավճարով տեղափոխվել է Ռեդինգ ակումբ[8]։ Ռեդինգ ակումբում Ափսոնը խփել է իր մասնագիտական կարիերայի առաջին գոլը. դա տեղի է ունեցել Լիգայի գավաթի մրցաշարում՝ Քեմբրիջ Յունայթեդ ակումբի դեմ խաղի ժամանակ[9]։ Այդ պահից սկսած Արսենալ ակումբի հարձակման կենտրոնում վճռաբար գործում էին Սոլ Քեմփբելը և Կոլո Տուրեն, ինչի հետևանքով Ափսոնը չի կարողացել տեղ գրավել թիմի հիմնական կազմում։ 2003 թվականի հունվարին նա տեղափոխվել է Բիրմինգհեմ Սիթի ակումբ։ Ընդհանուր առմամբ Արսենալ ակումբի կազմում Ապսոնը անցկացրել է 57 խաղ։
«Բիրմինգհեմ Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Բիրմինգհեմ Սիթի ակումբը 1 միլիոն ֆունտով ձեռք է բերել Ափսոնին (գումարը կարող էր հասնել մինչև 3 միլիոն ֆունտ՝ կախված ֆուտբոլիստի ելույթներից)[10]։
2006 թվականի ապրիլին Աստոն Վիլլա ակումբի դեմ բիրմինգհեմյան դերբիի նախապատրաստման ժամանակ նա ստացել է ոտքի վնասվածք, ինչի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը։ Մրցաշրջանի արդյունքում Բիրմինգհեմ Սիթի ակումբը դուրս է մնացել ֆուտբոլային լիգայի առաջնությունից։ Ափսոնը մնացել է ակումբում, վնասվածքի վերականգնումից հետո՝ դեկտեմբերին մասնակցել է Պլիմուտ Արգայլ ակումբի դեմ խաղին, որտեղ «կապույտները» տարել են հաղթանակ 3:0 հաշվով (գոլերից մեկը խփել է Ափսոնը)։
«Վեստ Հեմ Յունայթեդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունվարի 18-ին Բիրմինգհեմ ակումբը մերժել է Վեսթ Հեմի առաջարկը 4 միլիոն ֆունտի դիմաց Ափսոնի տեղափոխության վերաբերյալ, իսկ հետո նաև 6 միլիոն ֆունտի դիմաց։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրը համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն Ափսոնը Վեսթ Հեմ ակումբ պետք է տեղափոխվեր 6 միլիոն ֆունտի դիմաց, սակայն հետագայում գումարը կարող էր հասնել մինչև 7.5 միլիոն ֆունտի՝ կախված ֆուտբոլիստի ելույթներից։ Ափսոնը չորս տարվա պայմանագիր է կնքել Վեսթ Հեմ Յունայթեդ ակումբի հետ[11]։ Բիրմինգհեմ ակումբի գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը հայտարարել է, որ ինքը չի ցանկացել վաճառել Ափսոնին, սակայն իրեն ստիպել է դա անել ակումբի գործադիր տնօրեն Կարեն Բրեդին[12]։
2007 թվականի դեկտեմբերի 29-ին Ափսոնը խփել է իր առաջին գոլը Վեսթ Հեմում՝ Պրեմիեր Լիգայի շրջանակներում գրավելով Մանչեսթեր Յունայթեդի ակումբի դարպասը[13]։
2008 թվականի հուլիսին Ափսոնը Վեսթ Հեմ ակումբում ստացել է «6» համարը, որը նախկինում պատկանում էր լեգենդար ֆուտբոլիստ Բոբբի Մուռիին, հետագայում Ափսոնը զբաղեցրել է «15» համարը[14]։ 2009 թվականիօգոստոսին, երբ Լուկաս Նիլան լքել է ակումբը, Ափսոնին նշանակել են Վեսթ Հեմ Յունայթեդ ակումբի ավագ[15]։
2014 թվականի մայիսի 23-ին Ափսոնը 1 տարվա պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի Լեսթեր սիթի ակումբի հետ[16]
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ափսոնը Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում անցկացրել է 12 խաղ և խփել 2 գոլ[17][18]։ 2002-2003 թվականների Բիրմինգհեմ Սիթի ակումբի կազմում ցուցաբերած լավ արդյունքի շնորհիվ Ափսոնին հրավիրել են Անգլիայի հավաքական, որտեղ նա իր առաջին խաղը անցկացրել է 2003 թվականին, ՀԱՀի հավաքականի դեմ։ Լինելով Բիրմինգհեմ Սիթի ակումբի խաղացող, նա Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 7 խաղ[5]։
2008 թվականի փետրվարին Ֆաբիո Կապելոն Ափսոնին ընդգրկել է Անգլիայի հավաքականի կազմում, և Ապսոնը կարողացել է խաղալ Շվեյցարիական Ուեմբլի ակումբի դեմ խաղում[19]։ Նա կարողացավ ընդգրկվել Անգլիայի հավաքականի կազմում, որտեղ Ռիո Ֆերդինանդի հետ խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Դա նրա 8-րդ խաղն եր Անգլիայի հավաքականի կազմում և առաջինը մոտ 4 տարի տևած ընդմիջումից հետո։ Այնուհետև նա Ղազախստանի հավաքականի դեմ խաղի ժամանակ խաղադաշտում անցկացրել է բոլոր 90 րոպեները, քանի որ Ջոն Թերին վնասվածք էր ստացել։
Ափսոնը իր առաջին գոլը Անգլիայի հավաքականի կազմում խփել է 2008 թվականի նոյեմբերի 19-ին Գերմանիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ[20]։ Խաղը ավարտվել է Անգլիայի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով, իսկ Ափսոնը ITV ալիքի կողմից ճանաչվել է այդ հանդիպման լավագույն խաղացող ։
Ելույթների վիճակագրությունը հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրեմիեր լիգայի չեմպիոն։ 2001-2002
- Անգլիայի գավաթի հաղթող։ 2001-2002
- Անգլիայի Սուպերգավաթի հաղթող։ 2002
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 «Matthew Upson». Soccerbase (անգլերեն). The Racing Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 5,0 5,1 «Matthew Upson Profile» (անգլերեն). England Football Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Upson adds to Platt woes» (անգլերեն). BBC Sport. 20.12.2000.
- ↑ «Upson in Palace move» (անգլերեն). BBC Sport. 28.02.2001.
- ↑ «Reading secure Upson deal» (անգլերեն). BBC Sport. 05.09.2002.
- ↑ «Cambridge 3-1 Reading» (անգլերեն). BBC. 10.09.2002. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Birmingham sign Upson» (անգլերեն). BBC Sport. 11.02.2003.
- ↑ «Matthew Upson signs for West Ham United» (անգլերեն). WHUFC.com. 31.01.2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Bruce blasts back at Karren Brady» (անգլերեն). The Chronical. 26.10.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Sanghera, Mandeep (29.12.2007). «West Ham 2–1 Man Utd» (անգլերեն). BBC Sport.
- ↑ «Club to retire No6 shirt» (անգլերեն). WHUC.com. 04.08.2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Upson sets captain's example» (անգլերեն). WHUFC.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Leicester City Swoop For Upson». Leicester City.(անգլ.)
- ↑ «England Under-21 Caps» (անգլերեն). The Football Association (The FA). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «England Under-21 Goalscorers» (անգլերեն). The Football Association (The FA). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Capello names squad» (անգլերեն). The Football Association (The FA). 31.01.2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ McKenzie, Andrew (19.11.2008). «Germany 1–2 England» (անգլերեն). BBC Sport.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի պաշտոնական էջը Արխիվացված 2015-04-14 Wayback Machine «Լեսթեր Սիթիի» կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2009-02-17 Wayback Machine WHUFC.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2016-01-09 Wayback Machine Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում (անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Ափսոն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլիստներ
- Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Լուտոն Թաունի ֆուտբոլիստներ
- Միլթոն Քինս Դոնսի ֆուտբոլիստներ
- Նոթինգհեմ Ֆորեստի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեդինգի ֆուտբոլիստներ
- Սթոք Սիթիի ֆուտբոլիստներ
- Վեստ Հեմ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Քրիսթալ Փելասի ֆուտբոլիստներ