Հաբսբուրգների տոհմի անդամների միջև հողերի բաժանումից հետո Մաքսիմիլիան II-ը ստացել է Վերին և Ստորին Ավստրիան, Չեխիայի և Հունգարիայի թագը։ Ֆինանսական հարցերում ամբողջությամբ կախված լինելով ավստրիական, չեխական և հունգարական ֆեոդալներից, հարկադրված մեծ զիջումներ է արել նրանց։ Նրա օրոք հաբսբուրգյան տիրույթներում լայնորեն տարածվել է բողոքականությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 368)։