Jump to content

Մաքսիմաֆիլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարտմաքսիմում «Ռաֆայել (1483-1520): Սուրբ ընտանիք (1506): Էրմիտաժ», ԽՍՀՄ, 1983 (ՖԿԳ № 5374): Առաջին օրվա մարում. «Ռաֆայելի ծնունդից 500 տարի անց», Մոսկվա, Փոստամթ, փետրվարի 17, 1983

Մաքսիմաֆիլիա (հազվադեպ՝ մաքսիմում-ֆիլատելիա, անալոգոֆիլիա)[1], ֆիլատելիայի հատուկ բաժին, որն զբաղվում է քարտմաքսիմումների ուսումնասիրությամբ և ստեղծմամբ[2]։ Այն ճանաչված է Ֆիլատելիայի միջազգային ֆեդերացիայի կողմից և որպես ֆիլատելիայի ուղղություններից մեկը՝ վերահսկվում է նրա մասնագիտացված հանձնաժողովի կողմից[3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտմաքսիմումը բաղկացած է երեք տարրերից՝ փոստային քարտեր, փոստային նամականիշներ և փոստային կնիք։

Մաքսիմաֆիլիայի նպատակը փոստային քարտի ստացումն է, որի պատկերը սերտորեն կապված է նամականիշի սյուժեի հետ, իսկ կատարյալ տարբերակում նաև համապատասխանում է փոստային կնիքի հետ։

Եթե այս տարրերից երեքը համահունչ են միմյանց, ապա այդպիսի քարտը, իսկապես, առավելագույն համապատասխանության քարտ է (այստեղից էլ «մաքսիմաֆիլիա»)։

Ցանկալի է, որ փոստային քարտի պատկերը չլինի նամականիշի պատկերի ուղղակի մեծացված տարբերակը, բայց կան բացառություններ։ Օրինակ՝ արվեստի այնպիսի ստեղծագործություն, ինչպիսին է նկարը (և ոչ թե նրա մի հատվածը), հաճախ ամբողջությամբ պատկերվում է ինչպես քարտմաքսիմումի փոստային քարտի, այնպես էլ նամականիշի վրա։

Ցուցադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմաֆիլիան ընդգրկված է ֆիլատելիայի դասակարգման տասնմեկ կատեգորիաների թվում, որոնք ճանաչվել են Ֆիլատելիայի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Ֆիլատելիայի միջազգային ֆեդերացիայի մաքսիմաֆիլիայի հարցերով հանձնաժողովի կողմից մշակվել են հատուկ կանոններ՝ տարբեր մակարդակների ցուցահանդեսներում մրցութային ցուցանմուշների գնահատմանն օգնելու համար[4][5][6]։ Հանձնաժողովը երկու տարին մեկ անգամ անցկացնում է այդ թեմայով կոնֆերանս։ 2012 թվականին այդ կոնֆերանսն անցկացվել է Ջակարտայում[7]։

Տեսակներ և օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմաֆիլիայի ցուցադրանմուշները ճանաչված են դարձել ֆիլատելիական ցուցահանդեսների տարբեր մրցույթներում։ Քարտմաքսիմումները կարող են լինել մաքսիմաֆիլիայի մասնագիտացված ֆիլատելիական ցուցահանդեսներում ցուցադրվող հավաքածուների հիմնական բովանդակությունը[4]։

Մաքսիմաֆիլիայի ցուցահանդեսները կարող են վերաբերել տարբեր կատեգորիաների[4].

  • միջազգային ցուցահանդեսներ (օրինակ՝ «Եվրոմաքս» ցուցահանդեսը՝ եվրոպական երկրների ցուցանմուշների մասնակցությամբ),
  • ազգային (օրինակ՝ «Քարտմաքսիմում» հանրապետական ցուցահանդես),
  • երկկողմ և այլն։

Օրինակ՝ մաքսիմաֆիլիայի երկկողմ բարեկամական ցուցահանդեսներ բազմիցս կազմակերպվել են ԽՍՀՄ-ում («Մոսկվա-Բուդապեշտ», «Մոսկվա-Բուխարեստ» և այլն)[4]։

1974 թվականին կազմակերպվել է «Եվրոմաքս-74» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը[8], իսկ 1975 թվականին՝ «Քարտմաքսիմում-75» խորհրդային ցուցահանդեսը[8][9]։ Այս երկու ցուցահանդեսներին մասնակցել է խորհրդային ֆիլատելիստ Վ. Սադովնիկովը, որը բարձրակարգ մրցանակների է արժանացել «Լենինիանա» թեմայով քարտմաքսիմումների ցուցադրանմուշների համար։ Ցուցադրանմուշների ցուցահանդեսային յուրաքանչյուր էջում տեղադրված էր երկու քարտմաքսիմում՝ թեմատիկորեն բացելով էջի վերնագիրը[8]։

Պատմություն և արդիականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմաֆիլիան ի հայտ է եկել 20-րդ դարի սկզբին, բայց լայն տարածում և կազմակերպված բնույթ է ստացել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[1][3]։ Մինչ այդ քարտմաքսիմումներն ստեղծվում էին որպես հուշանվերներ՝ հաճախ զբոսաշրջության համար[10]։ Մաքսիմաֆիլիան սերտորեն կապված է նամականիշների թեմատիկ կամ մոտիվային հավաքորդության հետ. թեմատիկ բազմաթիվ հավաքածուներ մեծապես շահում են համապատասխան քարտմաքսիմումների առկայությունից։

Որոշ երկրներում (Բելգիա, Բուլղարիա, Ռումինիա, Ֆրանսիա և այլն) ստեղծվել են ֆիլատելիստական ակումբներ և մաքսիմաֆիլիայի գավաթներ[3]։

Քարտմաքսիմումների և մաքսիմաֆիլիայի ի հայտ գալը հավաքածու ստեղծողների շրջանում ընդունվել է ոչ միանշանակ։ Նրանցից ոմանք գտնում են, որ դրանով հաստատվում է ժամանակակից ֆիլատելիայի ընդհանուր միտումը՝ փոստային վճարման նշանների վերափոխումը նկարի՝ վերարտադրանկարների։

Փոստային վճարման նշանները նկարներով փոխարինվելու վառ ապացույցն է ներկայիս հետաքրքրությունը քարտմաքսիմումներով։ Քարտմաքսիմումների իմաստն այն է, որ նամականիշի նկարը դառնում է ավելի հստակ, այլ կերպ ասած՝ նկարը չափերով մեծանում է։ Հարցն այն է, թե քարտմաքսիմումն ինչ կապ ունի ֆիլատելիայի հետ։ Ի՞նչն է, ըստ էության, քարտմաքսիմումի մեջ պահպանվել փոստային վճարման նշաններից։ Մարո՞ւմը։ Սակայն բոլորն էլ լավ հասկանում են, որ փոստային մարումը քարտմաքսիմումում փոստային ոչ մի անհրաժեշտություն չի առաջացնում և, ըստ էության, կեղծ է։ <…>

Այս դեպքում կարող է թվալ, որ ֆիլատելիային անխուսափելիորեն սպասվում է դեգեներացիա, որ այն փաստացի կերպով միահյուսվում է ֆիլոկարտիայի հետ:

— Մ. Տեպլինսկի, բանասիրական գիտությունների դոկտոր[11]

Մյուս կողմից, քարտմաքսիմումների և մաքսիմաֆիլիայի առաջացումն ու զարգացումը դիտվում են որպես արտացոլում թեմատիկ ֆիլատելիայի ժողովրդականության, որը 20-րդ դարի երկրորդ կեսին ստացել է զանգվածային բնույթ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Максимафилия, максимум-филателия, аналогофилия // Филателистический словарь / В. Граллерт, В. Грушке; Сокр. пер. с нем. Ю. М. Соколова и Е. П. Сашенкова. — М.: Связь, 1977. — С. 79. — 271 с. — 63 000 экз.
  2. Carlton R. S. The International Encyclopaedic Dictionary of Philately. — Iola, WI, USA: Krause Publications, 1997. — P. 154. — ISBN 0-87341-448-9.
  3. 3,0 3,1 3,2 Максимафилия Արխիվացված 2017-04-03 Wayback Machine// Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас … [и др.]; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М. : Радио и связь, 1988. — С. 162. — ISBN 5-256-00175-2.
  4. 4,0 4,1 4,2 4,3 ВЫСТАВКА МАКСИМАФИЛИИ Արխիվացված 2017-04-03 Wayback Machine// Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас … [и др.]; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М. : Радио и связь, 1988. — С. 52. — ISBN 5-256-00175-2.
  5. Commission for Maximaphily (2006 թ․ հոկտեմբերի 12). «Special Regulations for the Evaluation of Maximaphily Exhibits at F. I. P. Exhibitions (SREV)» (PDF). Regulations: SREV and Guidelines: English: Maximaphily (անգլերեն). Malaga: F. I. P. — Fédération Internationale de Philatélie. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. Петров В. Мастерская картмаксимума — регламент и фантазия // Филателия. — 2003. — № 1, 3, 5.
  7. «Conferences» (անգլերեն). FIP Maximaphily Commission. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 Садовников В. Лениниана на картмаксимумах // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 2—3.
  9. Алексеев В. «Картмаксимум-75» Արխիվացված 2017-06-10 Wayback Machine // Филателия СССР. — 1975. — № 9. — С. 16—17.
  10. Healey B. Pastimes; Stamps. // The New York Times. — 1990. — 20 May.
  11. 11,0 11,1 Теплинский М. Почему я собираю марки? Արխիվացված 2015-09-25 Wayback Machine // Филателия СССР. — 1975. — № 12. — С. 17—18.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Home» (անգլերեն). FIP Maximaphily Commission. 2012. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  • Rangos N. (2006). «What is Maximaphily?» (PDF). Articles (անգլերեն). FIP Maximaphily Commission. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  • Millis L. — Описание максимафилии (2008 թ․ մարտի 20). «Home: Definition». Maximaphily: Maximum Cards from the Collection of Lucian Millis (անգլերեն). Netanya, Israel: LucDesk; Lucian Millis; seo website-analyst. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
  • Ye Choh San. — Максимафилия Малайзии«Maximaphily» (անգլերեն). Seremban, Malaysia: Ye Choh San; mccraze.blogspot.com; Blogger. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.