Մարսիյա Քրոսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսիյա Քրոսս
Ծնվել էմարտի 25, 1962(1962-03-25)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրMarlborough, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Անտիոքի համալսարան և Antioch College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Մարսիյա Էնն Քրոսս (անգլ.՝ Marcia Anne Cross, մարտի 25, 1962(1962-03-25)[1][2], Marlborough, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային դերասանուհի, ավելի հայտնի է դոկտոր Քիբերլի Շոուի դերով «Մելռոուզ Փլեյս» (1992-1997 թթ.) սերիալից և Բրի վան դե Քամփի դերով «Հուսահատ տնտեսուհիները» (2004-2012 թթ.) հեռուստասերիալից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոսսը հեռուստատեսությունում առաջնաելույթ է կատարել 1984 թվականին ցերեկային «Գիշերվա եզրին» սերիալում։ Հետո նա տեղափոխվել է Նյու Յորքից Լոս Անջելես, որտեղ սկսել է նկարահանվել հեռուստաֆիլմերի ոչ մեծ դերերում։ 1986 թվականին միացել է «Մեկ կյանք, ապրելու համար» սերիալի դերասանական կազմին, որում նկարահանվել է մինչ 1987 թվականը։ 1991 թվականին Քրոսսը հայտնվել է «Հանգիստ հանգրվան» ֆիլմում, ոչ մեծ դերով[3]։

Քրոսսին հայտնիություն է բերել խելագար բժիշկ Քիմբերլիի դերը՝ Ահարոն Սթելլինգի «Մելռոուզ Փլեյս» սերիալում[3]։ Սկզբում սերիալներ պրոդյուսերները դերասանուհուն հրավիրում էին միայն մեկ էպիզոդի նկարահանումներին մասնակցելու համար, միայն թե հետագայում Քրոսսին որոշում են միացնել հիմնական կազմին։ Այն բանից հետո, երբ Քրոսսի հերոսը սպանվեց վերջին սեզոնում, նրա կարիերան անկում ապրեց, և նա հիմնականում հայտնվում էր հեռուստասերիալների էպիզոդներում, ինչպիսիններից է «Սայնֆելդ», «Սփին սիթի», «Էլլի Մակբիլ» և «C.S.I.. Հանցագործության վայր»։ 2003 թվականին նա ստացել է երկրորդական դեր «Էվերվուդ» սերիալում, որում նկարահանվել է մեկ սեզոն[3]։ Քրոսսը երբեք չի նկարահանվել ֆիլմում, նրա առաջին և միակ դերը մեծ էկրաններին, չհաշված մի քանի քիչ բյուջե ունեցողները, եղել է 1990 թվականին նկարահանված «Վատ ազդեցություն» անկախ թրիլերում։

2004 թվականին նա հաղթել է մի շարք այլ դերասանների ստանալով Բրի վան դե Քամփի դերը «Հուսահատ տնտեսուհիները» սերիալում[3]։ Ծրագիրը մեծ ճանաչում ձեռք բերեց ԱՄՆ-ում, ինչպես նաև աշխարհում և դարձել է ամենախոշորը դերասանի կարիերայում։ 2005 թվականին նա ստացել է առաջադրում «Էմմի» մրցանակաբաշխությունում, սակայն պարտվել է Ֆելիսիթի Հաֆմանին, ինչպես նաև երեք անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի համար, բայց ամեն անգամ նա պարտվել է իր հակառակորդներին։ Շոուն ավարտվել է 2012 թվականի մայիսին 8 սեզոններից հետո։ Շոուի ավարտի հետ միասին, Քրոսսը դադար է վերցրել և կարիերայում՝ կենտրոնանալով երեխաների դաստիարակության վրա[4]։

2015 թվականին Քրոսսը վերադարձել է հեռուստատեսություն, հայտնվելով «Օրենք և կարգուկանոն. Հատուկ կորպուս» սերիալի էպիզոդներից մեկում, որից հետո իր վրա է վերցրել «Կուանտիկո» սերիալի երկրորդական դերերից մեկը[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոսսը ծնվել է Մալբորոյում, Մասսաչուսեթս նահանգ։ Հայրը՝ Մարկ Քրոսս, մայրը՝ Ջենեթ Քրոսս։ Ունի երկու քույր, նրա քույր Էլեն Քրոսսսը երգերի հեղինակ և կատարող է։ Քրոսսն ապրել է դերասան Ռիչարդ Ջորդանի հետ 1985 թվականից մինչ 1993 թվականը՝ մինչ նրա մահը։ 2006 թվականին նա սկսել է հանդիպել միջնորդ Թոմ Մահոնի հետ, նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսի 24-ին։ 2006 թվականի սեպտեմբերին նա հայտնել է լրագրողներին, որ հղի է, 2007 թվականին ծնվել են երկվորյակներ Իդենը և Սավանաբը, նրա 45- ամյակից առաջ[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր Ծանոթագրություններ
1984 Գիշերվա եզրին The Edge of Night Լիզ Քորել Սերիալ
1985 Արույր Brass Վիկտորիա Վիլիս Հեռուստաֆիլմ
1985-1986 Մեկ կյանք, ապրելու համար One Life to Live Քեթե Սանդերս Հեռուստասերիալ
1986 Կողմ և դեմ Pros & Cons Լին Էրսկին Հեռուստաֆիլմ
1986 Tales from the Darkside Մարիա Ալքոթ 1 էպիզոդ
1986 Ֆրանկ և Ջեսի Ջեմսերի վերջին օրերը The Last Days of Frank and Jesse James Սառա Հիթ Հեռուստաֆիլմ
1986 Ուրիշ աշխարհ Another World Տանյա Սերիալ
1988 Գրեթե մեծացել է Almost Grown Լեսլի Ֆոլեյ 1 էպիզոդ
1989 Ուրախ շրջապատ Cheers Սուսան Հով 1 էպիզոդ
1990 Փոթորիկ և վիշտ Storm and Sorrow Մարթի Հոյ Հեռուստաֆիլմ
1990 Քվանտային թռիչք Quantum Leap Ստեֆենի Հեյվուդ 1 էպիզոդ
1991-1992 Հանգիստ հանգրվան Knots Landing Վիկտորիա Բրոյելարդ 7 էպիզոդ
1992 Նա գրել է սպանություն Murder, She Wrote Մարսի Բովմեն 1 էպիզոդ
1992-1997 Մելռոուզ Փլեյս Melrose Place Քիմբերլի Շոու 114 էպիզոդ
1996 Բոլորը, ինչ նա երբևէ ցանկացել է All She Ever Wanted Ռեյչել Սթաքմեն Հեռուստաֆիլմ
1997 Սայնֆելդ Seinfeld Բժիշկ Սառա Սիթարիդես 1 էպիզոդ
1997 Նեդ և Սթեյսի Ned and Stacey Դիանա Հանթլեյ 4 էպիզոդ
1998 Թիրախային երկիր Target Earth Կարեն Մաքափհ Հեռուստաֆիլմ
1999 Հրեշտակի հպում Touched by an Angel Լաուրեն 1 էպիզոդ
1999 Տղան հանդիպում է աշխարհին Boy Meets World Ռհիանոն Լաուրենս 4 էպիզոդ
1999 Հնարավորի սահմանին The Outer Limits Քեյթ Վուդս 1 էպիզոդ
2000 Պարեր սեպտեմբերին Dancing in September Լիդիա Գլեսոն Հեռուստաֆիլմ
2000 Պրոֆայլեր Profiler Պամելա Մարտին 1 էպիզոդ
2000 Սփին սիթի Spin City Ջոան 1 էպիզոդ
2001 Ապերլ վախով Living in Fear Ռեբեսա Հաուսմեն Հեռուստաֆիլմ
2001 C.S.I.. Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Ջուլիա Ֆաիրմոնթ 1 էպիզոդ
2002 Թագուհու թագավորը King of Queens Դեբի 2 էպիզոդ
2003-2004 Ամուրու սերը Everwood Բժիշկ Լինդա Աբոթ 18 էպիզոդ
2004-2012 Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Բրի վան դե Քամփ 180 էպիզոդ
2015-ներկա Քուանտիկո Quantico Քլաիրե Հաաս Հեռուստասերիալ

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր Ծանոթագրություններ
1990 Վատ ազդեցություն Bad Influence Ռութ Ֆիլդինգ
1996 Բաբախում Ripple Ալի Կարճամետրաժ ֆիլմ
1995 Միշտ հրաժեշտ տուր Always Say Goodbye Էնն Direct-to-video
1996 Կանացի այլասեռում Female Perversions Բեթ Սթիվենս
2009 Պարզապես Փեկ Just Peck Շերիլ Փեկ Direct-to-video
2011 Վատ մայրիկ Bringing Up Bobby Մերի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Marcia Cross- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  4. Emily Sheridan (19 марта 2013). «She's far from Desperate: Full-time mother Marcia Cross maintains her Hollywood figure as she hits the gym». Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  5. Michael Ausiello (6 ноября 2015). «Desperate Housewives' Marcia Cross Joins Quantico as [Spoiler]'s Mother». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  6. Alison Gee (21 февраля 2007). «Marcia Cross Welcomes Twin Girls». People. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսիյա Քրոսս» հոդվածին։