Մարսիյա Քրոսս
Մարսիյա Քրոսս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1962[1][2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Marlborough, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Անտիոքի համալսարան և Antioch College? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Մարսիյա Էնն Քրոսս (անգլ.՝ Marcia Anne Cross, մարտի 25, 1962[1][2], Marlborough, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային դերասանուհի, ավելի հայտնի է դոկտոր Քիբերլի Շոուի դերով «Մելռոուզ Փլեյս» (1992-1997 թթ.) սերիալից և Բրի վան դե Քամփի դերով «Հուսահատ տնտեսուհիները» (2004-2012 թթ.) հեռուստասերիալից:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրոսսը հեռուստատեսությունում առաջնաելույթ է կատարել 1984 թվականին ցերեկային «Գիշերվա եզրին» սերիալում: Հետո նա տեղափոխվել է Նյու Յորքից Լոս Անջելես, որտեղ սկսել է նկարահանվել հեռուստաֆիլմերի ոչ մեծ դերերում: 1986 թվականին միացել է «Մեկ կյանք, ապրելու համար» սերիալի դերասանական կազմին, որում նկարահանվել է մինչ 1987 թվականը: 1991 թվականին Քրոսսը հայտնվել է «Հանգիստ հանգրվան» ֆիլմում, ոչ մեծ դերով[3]:
Քրոսսին հայտնիություն է բերել խելագար բժիշկ Քիմբերլիի դերը՝ Ահարոն Սթելլինգի «Մելռոուզ Փլեյս» սերիալում[3]: Սկզբում սերիալներ պրոդյուսերները դերասանուհուն հրավիրում էին միայն մեկ էպիզոդի նկարահանումներին մասնակցելու համար, միայն թե հետագայում Քրոսսին որոշում են միացնել հիմնական կազմին: Այն բանից հետո, երբ Քրոսսի հերոսը սպանվեց վերջին սեզոնում, նրա կարիերան անկում ապրեց, և նա հիմնականում հայտնվում էր հեռուստասերիալների էպիզոդներում, ինչպիսիններից է «Սայնֆելդ», «Սփին սիթի», «Էլլի Մակբիլ» և «C.S.I.. Հանցագործության վայր»: 2003 թվականին նա ստացել է երկրորդական դեր «Էվերվուդ» սերիալում, որում նկարահանվել է մեկ սեզոն[3]: Քրոսսը երբեք չի նկարահանվել ֆիլմում, նրա առաջին և միակ դերը մեծ էկրաններին, չհաշված մի քանի քիչ բյուջե ունեցողները, եղել է 1990 թվականին նկարահանված «Վատ ազդեցություն» անկախ թրիլերում:
2004 թվականին նա հաղթել է մի շարք այլ դերասանների ստանալով Բրի վան դե Քամփի դերը «Հուսահատ տնտեսուհիները» սերիալում[3]: Ծրագիրը մեծ ճանաչում ձեռք բերեց ԱՄՆ-ում, ինչպես նաև աշխարհում և դարձել է ամենախոշորը դերասանի կարիերայում: 2005 թվականին նա ստացել է առաջադրում «Էմմի» մրցանակաբաշխությունում, սակայն պարտվել է Ֆելիսիթի Հաֆմանին, ինչպես նաև երեք անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի համար, բայց ամեն անգամ նա պարտվել է իր հակառակորդներին: Շոուն ավարտվել է 2012 թվականի մայիսին 8 սեզոններից հետո: Շոուի ավարտի հետ միասին, Քրոսսը դադար է վերցրել և կարիերայում՝ կենտրոնանալով երեխաների դաստիարակության վրա[4]:
2015 թվականին Քրոսսը վերադարձել է հեռուստատեսություն, հայտնվելով «Օրենք և կարգուկանոն. Հատուկ կորպուս» սերիալի էպիզոդներից մեկում, որից հետո իր վրա է վերցրել «Կուանտիկո» սերիալի երկրորդական դերերից մեկը[5]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրոսսը ծնվել է Մալբորոյում, Մասսաչուսեթս նահանգ: Հայրը՝ Մարկ Քրոսս, մայրը՝ Ջենեթ Քրոսս: Ունի երկու քույր, նրա քույր Էլեն Քրոսսսը երգերի հեղինակ և կատարող է: Քրոսսն ապրել է դերասան Ռիչարդ Ջորդանի հետ 1985 թվականից մինչ 1993 թվականը՝ մինչ նրա մահը: 2006 թվականին նա սկսել է հանդիպել միջնորդ Թոմ Մահոնի հետ, նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսի 24-ին: 2006 թվականի սեպտեմբերին նա հայտնել է լրագրողներին, որ հղի է, 2007 թվականին ծնվել են երկվորյակներ Իդենը և Սավանաբը, նրա 45- ամյակից առաջ[6]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1984 | Գիշերվա եզրին | The Edge of Night | Լիզ Քորել | Սերիալ |
1985 | Արույր | Brass | Վիկտորիա Վիլիս | Հեռուստաֆիլմ |
1985-1986 | Մեկ կյանք, ապրելու համար | One Life to Live | Քեթե Սանդերս | Հեռուստասերիալ |
1986 | Կողմ և դեմ | Pros & Cons | Լին Էրսկին | Հեռուստաֆիլմ |
1986 | Tales from the Darkside | Մարիա Ալքոթ | 1 էպիզոդ | |
1986 | Ֆրանկ և Ջեսի Ջեմսերի վերջին օրերը | The Last Days of Frank and Jesse James | Սառա Հիթ | Հեռուստաֆիլմ |
1986 | Ուրիշ աշխարհ | Another World | Տանյա | Սերիալ |
1988 | Գրեթե մեծացել է | Almost Grown | Լեսլի Ֆոլեյ | 1 էպիզոդ |
1989 | Ուրախ շրջապատ | Cheers | Սուսան Հով | 1 էպիզոդ |
1990 | Փոթորիկ և վիշտ | Storm and Sorrow | Մարթի Հոյ | Հեռուստաֆիլմ |
1990 | Քվանտային թռիչք | Quantum Leap | Ստեֆենի Հեյվուդ | 1 էպիզոդ |
1991-1992 | Հանգիստ հանգրվան | Knots Landing | Վիկտորիա Բրոյելարդ | 7 էպիզոդ |
1992 | Նա գրել է սպանություն | Murder, She Wrote | Մարսի Բովմեն | 1 էպիզոդ |
1992-1997 | Մելռոուզ Փլեյս | Melrose Place | Քիմբերլի Շոու | 114 էպիզոդ |
1996 | Բոլորը, ինչ նա երբևէ ցանկացել է | All She Ever Wanted | Ռեյչել Սթաքմեն | Հեռուստաֆիլմ |
1997 | Սայնֆելդ | Seinfeld | Բժիշկ Սառա Սիթարիդես | 1 էպիզոդ |
1997 | Նեդ և Սթեյսի | Ned and Stacey | Դիանա Հանթլեյ | 4 էպիզոդ |
1998 | Թիրախային երկիր | Target Earth | Կարեն Մաքափհ | Հեռուստաֆիլմ |
1999 | Հրեշտակի հպում | Touched by an Angel | Լաուրեն | 1 էպիզոդ |
1999 | Տղան հանդիպում է աշխարհին | Boy Meets World | Ռհիանոն Լաուրենս | 4 էպիզոդ |
1999 | Հնարավորի սահմանին | The Outer Limits | Քեյթ Վուդս | 1 էպիզոդ |
2000 | Պարեր սեպտեմբերին | Dancing in September | Լիդիա Գլեսոն | Հեռուստաֆիլմ |
2000 | Պրոֆայլեր | Profiler | Պամելա Մարտին | 1 էպիզոդ |
2000 | Սփին սիթի | Spin City | Ջոան | 1 էպիզոդ |
2001 | Ապերլ վախով | Living in Fear | Ռեբեսա Հաուսմեն | Հեռուստաֆիլմ |
2001 | C.S.I.. Հանցագործության վայր | CSI: Crime Scene Investigation | Ջուլիա Ֆաիրմոնթ | 1 էպիզոդ |
2002 | Թագուհու թագավորը | King of Queens | Դեբի | 2 էպիզոդ |
2003-2004 | Ամուրու սերը | Everwood | Բժիշկ Լինդա Աբոթ | 18 էպիզոդ |
2004-2012 | Հուսահատ տնտեսուհիները | Desperate Housewives | Բրի վան դե Քամփ | 180 էպիզոդ |
2015-ներկա | Քուանտիկո | Quantico | Քլաիրե Հաաս | Հեռուստասերիալ |
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1990 | Վատ ազդեցություն | Bad Influence | Ռութ Ֆիլդինգ | |
1996 | Բաբախում | Ripple | Ալի | Կարճամետրաժ ֆիլմ |
1995 | Միշտ հրաժեշտ տուր | Always Say Goodbye | Էնն | Direct-to-video |
1996 | Կանացի այլասեռում | Female Perversions | Բեթ Սթիվենս | |
2009 | Պարզապես Փեկ | Just Peck | Շերիլ Փեկ | Direct-to-video |
2011 | Վատ մայրիկ | Bringing Up Bobby | Մերի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Marcia Cross- Biography»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-19
- ↑ Emily Sheridan (19 марта 2013)։ «She's far from Desperate: Full-time mother Marcia Cross maintains her Hollywood figure as she hits the gym»։ Daily Mail։ Արխիվացված օրիգինալից 2013-04-15-ին։ Վերցված է 2013-04-14
- ↑ Michael Ausiello (6 ноября 2015)։ «Desperate Housewives' Marcia Cross Joins Quantico as [Spoiler]'s Mother»։ TV Line։ Վերցված է 2016-01-18
- ↑ Alison Gee (21 февраля 2007)։ «Marcia Cross Welcomes Twin Girls»։ People։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-19
|