Մարսելինո Մենենդես ի Պելայո
Մարսելինո Մենենդես ի Պելայո իսպ.՝ Marcelino Menéndez y Pelayo | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանտանդեր, Իսպանիա[4] |
Վախճանվել է | մայիսի 19, 1912[1][2][3][…] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտանդեր, Իսպանիա[4] |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, գրադարանավար, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, կենսագիր, գրական քննադատ և գրականության պատմաբան |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Վալյադոլիդի համալսարան և Բարսելոնայի համալսարան |
Անդամակցություն | Բարոյական և քաղաքական գիտությունների թագավորական ակադեմիա[5], Իսպանիայի արքայական ակադեմիա[6], Պատմության արքայական ակադեմիա, Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա[7] և Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos? |
Աշխատավայր | Մադրիդի կենտրոնական համալսարան |
Պարգևներ | |
Marcelino Menéndez Pelayo Վիքիպահեստում |
Մարսելինո Մենենդես ի Պելայո (իսպ՝. Marcelino Menéndez y Pelayo, նոյեմբերի 3, 1856[1][2][3][…], Սանտանդեր, Իսպանիա[4] - մայիսի 19, 1912[1][2][3][…], Սանտանդեր, Իսպանիա[4]), իսպանացի գիտնական, գրականագետ, մշակույթի պատմաբան, ով ներկայացվել է Նոբելյան մրցանակի[8]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսելինո Մենենդես ի Պելայոն ծնվել է 1856 թվականին իսպանական Սանտանդեր քաղաքում, մաթեմատիկոս, պրոֆեսոր Մարսելինո Մենենդես Պինտադոյի ընտանիքում[9]։ Վաղ մանկական հասակից նա հանդես է բերել արտակարգ օժտվածություն։ Տասնհինգ տարեկանում ընդունվել է Բարսելոնի համալսարան, աշակերտել իսպանական հին գրականության անվանի մասնագետ Մանուել Միլ ի Ֆոնտանալսին[10]։ 1873 թվականին տեղափոխվել է Մադրիդի համալսարան։ 1878 թվականին՝ 22 տարեկան հասակում դարձել է այդ համալսարանի իսպանական գրականության պատմության պրոֆեսոր, դրանից երեք տարի անց ընտրվել Իսպանիայի արքայական ակադեմիայի անդամ[11]։ 1898 թվականին նշանակվել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն[12]։
1903 թվականին Իսպանիայի արքայական ակադեմիայի անդամներ Միգել Միրը[13] և Ֆրանսիսկո Կոմելերանը[14] առաջադրել են նրա թեկնածությունը գրականության Նոբելյան մրցանակի արժանացնելու համար։ Հետագա տարիներին նա ևս երեք անգամ ներկայացվել է այդ բարձր պարգևին. 1905[15] և 1910 թվականներին[16] նրա թեկնածությունն առաջադրել են ակադեմիական ընկերակցության անդամները, իսկ 1907 թվականին՝ իրավագիտության պրոֆեսոր, արքայական ակադեմիայի անդամ Անխել Սանչես-Ռուբիո Իբանիես մարկիզ դե Վալիե-Ամենոն[17]։ Մարսելինո Մենենդես ի Պելայոն վախճանվել է 56 տարեկան հասակում՝ 1912 թվականին, իր հայրենի Սանտանդեր քաղաքում։ Թաղվել է Սանտանդերի վանական համալիրի բազիլիկ եկեղեցում։
Գիտական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսելինո Մենենդես ի Պելայոն, Ռամոն Մենենդես Պիդալի հետ մեկտեղ, համարվում է իսպանական գրականագիտության մեջ մշակութա-պատմական դպրոցի առավել կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Իր գիտական աշխատություններում նա պաշտպանել է ազգային մշակույթի մարդասիրական ավանդույթները։
Նրա առաջին աշխատությունը, որ առաջացրել է հասարակության բուռն հետաքրքրությունը, 1876 թվականին լույս ընծայած «Իսպանական գիտությունը» գիրքն էր։ Դա բանավիճային հոդվածների ժողովածու էր, որտեղ քսանամյա հեղինակը, դրսևորելով և՛ սուր միտք ու խորաթափանցություն, և՛ երիտասարդական կիրք, եռանդ ու ավյուն, պաշտպան էր կանգնում ազգային մշակութային ավանդույթներին՝ հակադարձելով քաղաքական ու կրոնական «բարեփոխիչներին»։
Իր հետագա աշխատություններում նա որոշակիորեն հակվել է դեպի ուղղափառություն՝ դրսևորելով իրեն որպես ուլտրամոնտանականության կողմնակից։ «Կալդերոնը և նրա թատրոնը» դասախոսությունների ժողովածուի լույսընծայումից հետո խորիմաց գրականագետի համբավ է ձեռք բերել։ Իսպանական գրականության ուսոիմնասիրությունը նա շարունակել է «Իսպանիայում գեղագիտական գաղափարների պատմություն» (Historia de las ideas estéticas en España, 1883-91), «Կաստիլիայի քնարական պոեզիայի անթոլոգիա» (Antología de poetas líricos castellanos, 1890—1916), «Վեպի ծագումը» (Orígenes de la novela, 1905—1915) գրքերում, Լոպե դե Վեգայի, միջնադարյան և մասնավորապես Վերածննդի դարաշրջանի իսպանացի բանաստեղծների ստեղծագործությունների, երկու Ամերիկաների իսպանալեզու պոեզիայի բազմահատոր հետազոտություններում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- La novela entre los Latinos (Santander, 1875).
- Estudios críticos sobre escritores montañeses. I. Trueba y Cosío (Santander, 1876).
- Polémicas, indicaciones y proyectos sobre la ciencia española (Madrid, 1876).
- La ciencia española, 2ª edition (Madrid, 1887 −1880).
- Horacio en España (Madrid, 1877, 2ª ed. 1885).
- Estudios poéticos (Madrid, 1878).
- Odas, epístolas y tragedias (Madrid, 1906).
- Traductores españoles de la Eneida (Madrid, 1879).
- Traductores de las Églogas y Geórgicas de Virgilio (Madrid, 1879).
- Historia de los heterodoxos españoles (Madrid, 1880—1882).
- Calderón y su teatro (Madrid, 1881).
- Dramas de Guillermo Shakespeare, переводы (Barcelona, 1881).
- Obras completas de Marco Tulio Cicerón, переводы (Madrid, 1881—1884).
- Historia de las ideas estéticas en España (Madrid, 1883—1889).
- Estudios de crítica literaria (Madrid, 1884).
- Obras de Lope de Vega, 1890—1902.
- Antología de poetas líricos castellanos desde la formación del idioma hasta nuestros días, 1890—1908.
- Ensayos de crítica filosófica (Madrid, 1892).
- Antología de poetas hispano-americanos, 1893—1895.
- Historia de la poesía hispano-americana (Madrid, 1911).
- Bibliografía hispano-latina clásica (Madrid, 1902).
- Orígenes de la novela (Madrid, 1905—1915).
- El doctor D. Manuel Milá y Fontanals. Semblanza literaria (Barcelona, 1908).
- Obras Completas, started in 1911.
- «Biblioteca de traductores españoles», в Obras Completas, Madrid
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Менендес-и-Пелайо Марселино // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.racmyp.es/academicos/lista_historica.cfm
- ↑ http://www.rae.es/academicos/marcelino-menendez-pelayo
- ↑ https://www.ucv.es/Default.aspx?TabId=476&language=es-ES&articulo=171
- ↑ https://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=6179%7Ctitle=Marcelino Menéndez y Pelayo|work=Nomination Database|publisher=The Official Web Site of the Nobel Prize|lang=en}}
- ↑ http://www.filosofia.org/ave/001/a040.htm%7Ctitle=Marcelino(չաշխատող հղում) Menéndez Pelayo|publisher=Filosofía en español|lang=es}}
- ↑ Державин К. Марселино Менендес-и-Пелайо // Литературная энциклопедия. — М., 1934. — Т. 7. — С. 158—159.
- ↑ http://www.rae.es/academicos/marcelino-menendez-pelayo%7Ctitle=Marcelino Menéndez Pelayo|publisher=Real Academia Española|lang=es}}
- ↑ http://www.bne.es/webdocs/LaBNE/docs/DirectoresBNE2015.pdf%7Ctitle=Directores(չաշխատող հղում) de la Biblioteca Nacional de España|format=PDF|publisher=Biblioteca Nacional de España|lang=es|deadlink=yes|archiveurl=https://web.archive.org/web/20161020131006/http://www.bne.es/webdocs/LaBNE/docs/DirectoresBNE2015.pdf%7Carchivedate%3D2016-10-20%7D%7D
- ↑ https://www.nobelprize.org/nomination/archive/show.php?id=207%7Ctitle=Nomination for Nobel Prize in Literature 1903. Marcelino Menéndez y Pelayo|work=Nomination Database|publisher=The Official Web Site of the Nobel Prize|lang=en}}
- ↑ https://www.nobelprize.org/nomination/archive/show.php?id=281%7Ctitle=Nomination for Nobel Prize in Literature 1903. Marcelino Menéndez y Pelayo|work=Nomination Database|publisher=The Official Web Site of the Nobel Prize|lang=en}}
- ↑ https://www.nobelprize.org/nomination/archive/show.php?id=3469%7Ctitle=Nomination for Nobel Prize in Literature 1905. Marcelino Menéndez y Pelayo|work=Nomination Database|publisher=The Official Web Site of the Nobel Prize|lang=en}}
- ↑ https://www.nobelprize.org/nomination/archive/show.php?id=3833%7Ctitle=Nomination for Nobel Prize in Literature 1910. Marcelino Menéndez y Pelayo|work=Nomination Database|publisher=The Official Web Site of the Nobel Prize|lang=en}}
- ↑ https://www.nobelprize.org/nomination/archive/show.php?id=5147%7Ctitle=Nomination for Nobel Prize in Literature 1907. Marcelino Menéndez y Pelayo|work=Nomination Database|publisher=The Official Web Site of the Nobel Prize|lang=en}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marcelino Menéndez Pelayo. Polymath Virtual Library, Fundación Ignacio Larramendi
- Internet Archive author |sname=Marcelino Menéndez y Pelayo |sopt=w}}
- Librivox author |id=10182
- (Իսպաներեն) Portal consagrado a Menéndez Pelayo
- (Իսպաներեն) Biblioteca de Menéndez Pelayo
- (Իսպաներեն) Ficha em Cervantesvirtual
- (Իսպաներեն) Sociedade Menéndez Pelayo Արխիվացված 2009-04-02 Wayback Machine
- (Իսպաներեն) Universidade Internacional Menéndez Pelayo Արխիվացված 2008-04-07 Wayback Machine
- (Իսպաներեն) História dos heterodoxos espanhóis
- (Իսպաներեն) A ciência espanhola: polêmicas, indicações e projetos
- (Իսպաներեն) Estudos poéticos (traduções)
- (Իսպաներեն) Odas, epístolas e tragédias
- (Իսպաներեն) Sua vida
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսելինո Մենենդես ի Պելայո» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 3 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- Սանտանդեր քաղաքում ծնվածներ
- Մայիսի 19 մահեր
- 1912 մահեր
- Իսպանիայում մահացածներ
- Բարսելոնայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Իսպանացի գրողներ
- Իսպանացի պատմաբաններ
- Իսպանացի գրադարանավարներ
- Իսպանիայի քաղաքական գործիչներ
- Իսպանացի գիտնականներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ