Մարսել Զաբիտցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսել Զաբիտցեր
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 17, 1994(1994-03-17)[1][2][3][…] (30 տարեկան)
Ծննդավայր Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Մարսել Զաբիտցերը «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբի կազմում
Մարսել Զաբիտցերը «Ռապիդ Վիեննա» ակումբի կազմում
Մարսել Զաբիտցերը Ավստրիայի ազգային հավաքականի կազմում

Մարսել Զաբիտցեր (գերմ.՝ Marcel Sabitzer, ծնվ. է՝ մարտի 17 1994 թվական, Գրաց, Շտիրիա նահանգ, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «ՌԲ Լայպցիգ» ֆուտբոլային ակումբի և Ավստրիայի ազգային հավաքականի հարձակվող։ 2016 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսել Զաբիտցերը ֆուտբոլով զբաղվել է վիեննական «Աուստրիա Վիեննա», Գրացեր և «Ադմիռա Վաքեր» ֆուտբոլային ակումբների ակադեմիաներում։ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին ավստրիական լիգայի շրջանակներում տեղի ունեցախ «Սանկտ-Պյոլտեն» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում «Ադմիրի կազմում» դուբլ է գրանցում[4]։ Սեպտեմբերի 24-ին «Լուստենաու 07» ֆուտբոլային ակումբի հետ խաղում խփում է ակումբի կազմում իր առաջին գոլը[5]։ 2011 թվականին Մարսելը օգնեց ակումբին հաղթել առաջին դիվիզիոնի մրցաշարն ու դուրս գալ բարձրագույն խումբ։ 2011 թվականի հուլիսի 16-ին ավստրիական Բունդեսլիգայի շրջանակներում տեղի ունեցած վիեննական «Ռապիդի» դեմ խաղում գրանցել է դուբլ[6]։ 2012 թվականի մարտի 7-ին «Կապֆենբերգ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Զաբիտցերը խփում է բարձրագույնխմբի առաջնությունում իր առաջին գոլը[7]։ Ապրիլի 28-ին «Վիներ Նոյշտադ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Մարսելը գրանցում է իր կարիերայի առաջին հետ տրիկը[8]

2013 թվականի սկզբին Մարսել Զաբիտցերը տեղափոխվում է «Ռաիդ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 350 հազար եվրո։ 2013 թվականի փետրվարի 17-ին վիեննական «Աուստրիա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում իր նոր ակումբի համար գրանցում է դուբլ[9]։ Մեկ շաբաթ անց «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում «Ռապիդի» համար գեղեցիկ գոլ է խփում[10]։

2014 թվականի մայիսի վերջին Մարսել Զաբիտցերն ընդունում է գերմանական «Լայպցիգ» ֆուտբոլային ակումբի հրավերը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ Նա չորս տարվա պայմանագիր կնքելուց հետո վարձավճարով տրվում է զալցբուրգյան «Ռեդ Բուլ» ֆուտբոլային ակումբինբ։ Հուլիսի 19-ին իր նախկին ակումբի՝ «Ռապիդի» դեմ խաղում Մարսելը դուբլ է գրանցում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Շտեֆան Իլզանկերին[11]։ Մեկ շաբաթ անց «Վիներ Նոյշթադի» հետ խաղում կրկին գրավում է մրցակցի դարպասը[12]։

Վարձակալության ավարտից հետո Զաբիտցերը վերադառնում է «Լայպցիգ»։ 2015 թվականի հուլիսի 25-ին Երկրորդ Բունդեսլիգայի շրջանակներում անցկացվող «Ֆրանկֆուրտի» դեմ խաղում Մարսելը դուբլ է գրանցում[13]։ Հենց այդ խաղում էլ նոր ակումբի կազմում նա խփեց իր առաջին գոլը։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 5-ին Ռումինիայի և Ավստրիայի ազգային հավաքականների ընկերական խաղում, խաղալով ավստրիացիների թիմից, գրանցում է դուբլ[14]։ 2014 թվականի մայիսի 30-ին Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղում Մարսելը կրկին գրավում է մրցակցի դարպասը[15]։

2016 թվականի ամռանը Մարսելը Ֆրանսիայում սպասվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ է ստանում։ Մրցաշրջանում նա մասնակցեց Հունգարիայի[16], Պորտուգալիայի[17] և Իսլանդիայի[18] ազգային հավաքականների դեմ հանդիպումներին։

Ավստրիայի հավաքականի կազմում խփած գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ աՐԴՅՈՒՆՔ Մրցույթ
01. 2014 թվականի մայիսի 30 Տիվոլի Նոյ, Ինսբրուք, Ավստրիա Իսլանդիա Իսլանդիա 1:0 1:1 Ընկերական խաղ
02. 2014 թվականի հունիսի 3 Անդրյուվ մարզադաշտ, Օլոմոուց, Չեխիա Չեխիա Չեխիա 0:1 1:2 Ընկերական խաղ
03. 2015 թվականի հոկտեմբերի 9 Պոդ Գորիցա, Պոդգորիցա, Չերնոգորիա Կաղապար:Դրոշավորում/Չերնոգորիա Չերնոգորիա 2:3 2:3 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Адмира Ваккер Мёдлинг VS. Санкт-Пёльтен 3:2». soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 14.(ռուս.)
  5. «Лустенау 07 VS. Адмира Ваккер Мёдлинг 0:3». soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 24.(ռուս.)
  6. «Рапид VS. Адмира Ваккер Мёдлинг 2:0». soccerway.com. 2011 թ․ հուլիսի 24.(ռուս.)
  7. «Адмира Ваккер Мёдлинг VS. Капфенберг 3:1». soccerway.com. 2012 թ․ մարտի 7.(ռուս.)
  8. «Винер-Нойштадт VS. Адмира Ваккер Мёдлинг 1:4». soccerway.com. 2012 թ․ ապրիլի 28.(ռուս.)
  9. «Рапид VS. Аустрия 1:2». soccerway.com. 2013 թ․ փետրվարի 17.(ռուս.)
  10. «Ред Булл Зальцбург VS. Рапид 3:3». soccerway.com. 2013 թ․ փետրվարի 24.(ռուս.)
  11. «Ред Булл Зальцбург VS. Рапид 6:1». soccerway.com. 2014 թ․ հուլիսի 19.(ռուս.)
  12. «Винер-Нойштадт VS. Ред Булл Зальцбург 0:5». soccerway.com. 2014 թ․ հուլիսի 26.(ռուս.)
  13. «Франкфурт VS. РБ Лейпциг 0:1». soccerway.com. 2015 թ․ հուլիսի 25.(ռուս.)
  14. «Австрия VS. Румыния 0:0». soccerway.com. 2012 թ․ հունիսի 5.(ռուս.)
  15. «Австрия VS. Исландия 1:1». soccerway.com. 2014 թ․ մայիսի 30.(ռուս.)
  16. «Австрия VS. Венгрия 0:2». soccerway.com. 2016 թ․ հունիսի 14.(ռուս.)
  17. «Португалия VS. Австрия 0:0». soccerway.com. 2016 թ․ հունիսի 18.(ռուս.)
  18. «Исландия VS. Австрия 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Զաբիտցեր» հոդվածին։