Մարշակի փողոց (Յալթա)
Մարշակի փողոց | |
---|---|
Նախկին ծննդատան շենքը (Մարշակի, 9) | |
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Երկարություն | 300 մետր |
Անվանվել է | Սամուիլ Մարշակ |
Փոստային ինդեքս | 298635 |
Մարշակի փողոց (ռուս.՝ Улица Маршака), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս խորհրդային բանաստեղծ Սամուիլ Յակովլևիչ Մարշակի (1887-1964) պատվին։ Սկիզբ է առնում Լոմոնոսովի և Կրասնոարմեյսկայա փողոցների հանգույցից և ավարտվում Բոտկինի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 300 մետր է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յալթա քաղաքի Մարշակի փողոցը սկսվում է Լոմոնոսովի և Կրասնոարմեյսկայա փողոցների հանգույցից, հատում Նովի նրբանցքը, Պուշկինի փողոցը, Տոլյատիի փողոցը և ավարտվում Բոտկինի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 300 մետր է։ Փողոցում կա համարակալված 11 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 6 շենք, աջ կողմում (զույգ համարներ)` 5։
Մարշակի փողոցի փոստային դասիչն է՝ 298635։
Փողոցն անվանվել է ռուս խորհրդային բանաստեղծ Սամուիլ Յակովլևիչ Մարշակի (1887-1964) պատվին։ 1920 թվականին Մարշակը Կրասնոդարում կազմակերպել է Ռուսաստանի առաջին մանկական թատրոններից մեկը, նրա համար գրել հեքիաթ-պիեսներ։ 1923 թվականին լույս են տեսել բանաստեղծական առաջին ժողովածուները ամենափոքրիկների համար։ 1923-1925 թվականներին Մարշակը գլխավորել է «Նովի Ռոբինզոն» (ռուս.՝ «Новый Робинзон») հանդեսը։ Երկար տարիներ եղել է Մանկհրատի լենինգրադյան խմբագրության ղեկավարը։ Մարշակը ռուսական պոեզիան հարստացրել է Ուիլյամ Շեքսպիրի, Ռոբերտ Բըրնսի, Ռեդյարդ Կիպլինգի, Հովհաննես Թումանյանի և ուրիշների գործերի թարգմանություններով։ Հայտնի է նաև «Ընտիր լիրիկա» գրքով[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7, էջ 331». Վերցված է 2019 Ապրիլ 23-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Улица Маршака в Ялте
- Подробная карта Улица Маршака, город Ялта со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты