Պուշկինի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պուշկինի փողոց (այլ կիրառումներ)
Պուշկինի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն750 մետր

Պուշկինի փողոց, նաև՝ Պուշկինի բուլվար (ռուս.՝ Пушкинская улица, Пушкинский бульвар), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է 1887 թվականին՝ ի հիշատակ ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի մահվան 50-րդ տարելիցի[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի փողոցը մոտ 750 մետր երկարությամբ հետիոտնային փողոց է։ Այն հաճախ անվանում են Պուշկինի բուլվար։ Սկսվում է «Սպարտակ» կինոթատրոնի մոտից և ձգվում մինչև Լենինի անվան առափնյա փողոց[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի հրապարակը միակն էր նախահեղափոխական Յալթայում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո այնտեղ հաճախ էին կայանում քաղաքի աշխատավորների հանրահավաքները։ Այստեղ էին գտնվում հին ու նոր ժողովրդական տները[2]։

Յալթայում զինված ապստամբությունից կարճ ժամանակ առաջ հին ժողովրդական տանը տեղակայված էին տարբեր բանվորական կազմակերպություններ։ Հետագայում Պուշկինի հրապարակի հին շենքն օգտագործվել է որպես հացի գործարան, իսկ այժմ այն խարխլվել է և պետք է ապամոնտաժվի։ Նախկին նոր ժողովրդական տանը գործում է «Սպարտակ» կինոթատրոնը[2]։

Պուշկինի հրապարակից դեպի Լենինի անվան առափնյա փողոց ձգվում է Պուշկինի փողոցը։ Այն հիմնադրվել է 19-րդ դարի 80-ականներին՝ որպես փողոց-բուլվար։ Դեկորատիվ բույսերով բուլվարը ձգվում էր Ուչան Սու գետի ձախ ափով[2]։

20-րդ դարի 70-ական թվականներին փակվեց տրանսպորտի երթևեկությունը Պուշկինի փողոցում և իրականացվեց վերակառուցում։ Ճանապարհը և բուլվարը դարձան նույն մակարդակի վրա, իսկ առաջացած լայն փողոցը սալապատվեց։ Փողոցը կանաչապատվեց, վերացան փողոցի տեսքը խաթարող բակային ցանկապատերը, և փողոցը կրկին ավելի շատ նմանվեց բուլվարի[2]։

Ձախ կողմում գտնվող բոլոր տներն ունեն կենտ համարներ, իսկ աջ կողմում տներ չկան, քանի որ այնտեղ հոսում է գետը[2]։

2007-2008 թվականներին իրականացվել է ևս մեկ վերակառուցում. Պուշկինի բուլվարը դարձել է Առափնյա փողոցի շարունակությունը, այն ամբողջովին պատվել է գրանիտե սալիկներով։ Կառուցվել են մի քանի շատրվաններ, վերանորոգվել են շենքերի ճակատները և վերականգնվել է Պուշկինի զրուցարանը[2]։

2010 թվականի փետրվարի 10-ին, Պուշկինի հիշատակի օրը, Յալթայի Պուշկինի բուլվարում բացվեց ռուս մեծ բանաստեղծի՝ սիմֆերոպոլցի քանդակագործ Վիկտոր Գորդեևի հեղինակած բրոնզե հուշարձանը[2]։

2011 թվականի օգոստոսի 26-ին Բոտկինի և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի ունեցավ Յալթայի կինոստուդիայի հիմնադիր Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձանի բացումը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Пушкинская, улица».