Jump to content

Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձան (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձան
Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2011
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Ханжонкову), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ռուս կինեմատոգրաֆիստ, ռուսական կինոարդյունաբերության և Յալթայի կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր Ալեքսանդր Ալեքսեևիչ Խանժոնկովին։ Բացվել է 2011 թվականին։

2011 թվականի օգոստոսի 26-ին Յալթայում «Միասին» XII միջազգային հեռուստակինոֆորումի շրջանակներում բացվեց ռուսաստանյան կինոարդյունաբերության և Յալթայի կինոստուդիայի հիմնադիր Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձանը։ Այն Յալթայի նախկին կինոստուդիայի վարչական շենքից հարյուր մետր հեռավորության վրա է, Բոտկինի և Պուշկինի փողոցների խաչմերուկում[1]։

Խանժոնկովի բրոնզե հուշարձանը քանդակագործներ Գենադի և Ֆեոդոր Պարշինովները պատրաստել են «Միասին» XII միջազգային հեռուստակինոֆորումի կազմակերպիչների հաշվին։ Սկզբում հուշարձանը նախատեսվում էր տեղադրել կինոստուդիայի մոտ, սակայն Սևաստոպոլի փողոց, 4 հասցեով գործող կինոթատրոնի գույքի սեփականատերերը մերժեցին տեղական իշխանություններին[1]։

Կար աշխատանքային երեք նախագիծ։ Մեկը քանդակագործական հորինվածք էր, որը պատկերում էր երկու անձի` Խանժոնկովին և դերասանուհի Վերա Խոլոդնայային, որին ռեժիսորը փառավորել էր իր ֆիլմերում։ Սակայն ֆինանսավորման խնդիրներից ելնելով, որոշվեցին պատրաստել մեկ անձի պատկերող քանդակ[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանժոնկովը պատկերված է քառասուն տարեկան հասակում, ուժերի ծաղկման շրջանում, հենց այն ժամանակահատվածում, երբ նա ոգևեշնչված էր կինոյի գաղափարով։ Ռեժիսորը նստած է աթոռին, նրա հագին ծածանվող վերնաշապիկ է, ձեռքին կինոժապավեն է, աջ ձեռքի տակ` կինոխցիկ։ Նա ներկայացվել է որպես նկարիչ-կինեմատոգրաֆիստ. հենց այն դերում, որով նա մտել է կինոյի պատմության մեջ[1]։

Բացման արարողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը հավաքվածներին ներկայացնելու և խորհրդանշական ժապավենները կտրելու իրավունքը տրվել է թատրոնի ու կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Դուրովին և թատրոնի ու կինոյի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Նիկոնենկոյին։ Արարողությանը ներկա էին նաև Նիկոլայ Դրոզդովը, Ալեքսանդր Պրոշկինը, Վլադիմիր Խոտինենկոն, Ալեքսեյ Նիլովը, Սվետլանա Լեոնտևան թոռան հետ։ Ներկա էին նաև պաշտոնատար անձինք[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Памятник А. Ханжонкову».